ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Մահտեսի Արանի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի հարավարևելյան եզրին` Ջաղացներ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում` ծովի մակերևույթից 1023 մ բարձրության վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ցարդ պահպանված քառատող շինարարական արձանագրության (42×30 սմ)` կառուցվել է 1663 թ..
Յիշ(ատակ) է այս | կարմուճս | մահտեսի Արան|ին, թվ(ին) ՌՃԺԲ (1663):
Հրատ. առաջին անգամ:
Թռիչքի երկարությունը 6 մ է, անցուղու լայնությունը՝ 3,10 մ, բարձրությունը ջրի մակարդակից՝ 4,35 մ: Կոորդինատներն են` N 39՛42՛13.73՛՛, E 46՛50՛21.57՛՛: