ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Մելիքի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի հարավարևմտյան թաղամասով հոսող վտակի վրա: Կառուցել է Խաչենի մելիք Միրզախանը ԺԸ դարի կեսերին: Թռիչքի երկարությունը 5,15 մ է, անցուղու լայնությունը՝ 4,80 մ: Կառուցվել է անմշակ քարով, կրաշաղախով: Խորհրդային տարիներին անցուղին 130 սմ-ով լայնացվել է: Բարձրությունը ջրի մակարդակից 7,80 մ է: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛58՛08.90՛՛, E 46՛40՛59.80՛՛: