ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Ներքի Հանդի կամուրջ
Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի` 1988 թ.-ից հայաթափ Բանանց գյուղից 3,5 կմ հյուսիս-արևելք` Արթինաջուր գետի վրա: Հայտնի է, որ այս քարաշեն կամուրջը կառուցվել է 1870 թ. Բանանց-Գանձակ ճանապարհահատվածի շինարարության հետ մեկտեղ __11. «Նոր-Դար», 1887, № 113, էջ 3:: Քանդվել է 1945 թ. Գանձակ-Քարհատ երկաթուղագծի շինարարության ժամանակ կատարված պայթեցումների հետևանքով: