ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Շամքորի կամուրջ
Գտնվում էր պատմական աղբյուրներում արդեն Է դարից բազմիցս հիշատակվող Հյուսիսային Արցախի Շամքոր քաղաքի (այժմ` քաղաքատեղի) հարևանությամբ հոսող համանուն գետի վրա, որի բավականին լայնահուն հոսանքը հաղթահարելու համար հավանաբար մինչև Է դարը կառուցված կամուրջն ունեցել է բազմաթռիչք հորինվածք: Արդեն ԺԹ դարի կեսերին նկատելի էին կամրջի սոսկ մնացորդները. «…գոյ ’ի վերայ ջրոյս բազմակնեայ կամուրջ շինեալ սպիտակ քարամբք որ այժմ է աւերակ…» __11. Ջալալեանց Ս. , Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփղիս, 1842, էջ 171:: Կառուցման հավանական ժամանակը` Զ-Է դարեր: