ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Շամքորի Նոր կամուրջ
Գտնվում էր Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի Շամքոր քաղաքատեղիի հին կամրջի հարևանությամբ: Քարաշեն նոր կամրջի շինարարությունն իրականացվել է ԺԹ դարի կեսին գանձակեցի Ալթունյանցի ծախսով և բնակիչների օժանդակությամբ, ընդ որում, միայն շինանյութի փոխադրման համար գործածվել է 3.000 սայլ __11. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, Тифлис, 1888, с. 817 (բնագիրը տե՛ս ռուսերեն բաժնում)::