ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Շենի (Ծամձորի) կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղում: Թռիչքը 5,20 մ է, անցուղու լայնությունը՝ 4,06 մ: Կառուցված է կոփածո և անմշակ քարով, կրաշաղախով: Ժամանակը` ԺԹ-Ի դարերի սահմանագլուխ: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛29՛44.76՛՛, E 46՛57՛58.26՛՛: