ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Շենի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում` գյուղամիջով հոսող վտակի վրա` «Շենի» աղբյուրի հարևանությամբ:
Երեք քարերին փորագրված արձանագրությունների համաձայն` կառուցվել է 1869 թ.:
Կամրջի` գետի հոսքընդդեմ ճակատին` 6 տող.
Այս աղբուրս եւ կարմունճս | յիշա|տակ է ծնողաց | մերոց, Դաւիթ|իս եւ Գրիգորիս | Ասրիեան, 1869 ամի:
Կամրջի կամարի կողպեք քարին.
Գրիգոր Աս|րիեան Հո…|…սեց: | Շինեցի | ուստա..:
Կամրջի հյուսիսարևելյան մասում.
…ակաւոր |…ոստ Շատի | Դաւիթ կա…:
Հրատ. առաջին անգամ: