ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Շրվականի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Շրվական գյուղից հյուսիս` Հոչանց գետի վրա: Ծովի մակերևույթից բարձր է 1405 մ: Հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունները բնորոշ են ԺԳ-ԺԴ դարերին: Թռիչքը 12,40 մ է, անցուղու լայնությունը` 3,70 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 7 մ: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛46՛49.52՛՛, E 46՛17՛32.19՛՛: