ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Չափնիի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի պատմական հուշարձաններով (գյուղատեղի, եկեղեցի, մահարձան-զանգակատուն, խաչքարերով գերեզմանոց) հարուստ Չափնի գյուղի հարավարևելյան եզրին` Լև գետի վրա:

Ըստ ամենայնի` միաթռիչք հորինվածք ունեցող կամրջից պահպանվել է սոսկ աջակողմյան խելը, որը հոսքընդդեմ ճակատում հզորացված է կիսաշրջան աշտարակով: Կառուցված է անմշակ և կոփածո քարով (վերջինս միայն թաղակիր կամարի հատվածում): Անցուղու լայնությունը 4,10 մ է:

Հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունները բնորոշ են ԺԲ-ԺԳ դարերին: Աշխարհագրական կոորդինատներն են` N 40՛13՛41.46՛՛, E 46՛09՛57.25՛՛: