ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Ջարվանեսի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տումի գյուղից 2,8 կմ հյուսիս-արևելք` Տումի գետի վրա: Հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունները բնորոշ են ԺԳ դարին (հավանաբար տարեկից է ոչ հեռու գտնվող Գտիչ վանքի կաթողիկե եկեղեցուն` 1246 թ.): Թռիչքի երկարությունը 5,30 մ է, լայնությունը` 3, 01 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 6 մ: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛36՛11.98՛՛, E 46՛55՛18.38՛՛: