ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Ջոխտակ կամուրջ

Գտնվում էր Շամքոր գետի ձախ վտակ Փառիսոսի վրա` համանուն գյուղատեղիի տարածքում, ծովի մակերևույթից 1150 մ բարձրության վրա. «…անուանում են Բայրամ-Ալի կամ Ղօշա-քեորփի (ջուխտ կամուրջ), երևի այն երկու կամուրջների անունով, որոնցից մէկն այժմ կործանուած է, որի միայն մի կողմն է երևում…» __11. Սմբատ Մ. , Հնութիւններ Գետաբէկի շրջակայքում, «Նոր-Դար», 1893, № 36, էջ 2:: Հիմք ընդունելով մերձակա հնավայրերի և հուշարձանների (Փառիսոսի վանք, Փառիսոսի բերդ, Փառիսոս քաղաքատեղիի եկեղեցիներ) թվագրման տվյալները (հիմնականում Թ-ԺԱ դդ.)` կարելի է ենթադրել, որ սույն կամուրջն էլ ժամանակակից է եղել վերը նշվածներին: