ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Սևակնի կամուրջ

Գտնվում է Արցախի Դիզակ և Վարանդա գավառների սահմանագծին` Քոնդալան գետի վրա` Ի դարի սկզբներին Ջեբրայիլ գավառի միակ տակավին ռուսաբնակ Ղարաբուլաղ գյուղի հարևանությամբ: Հակառակ կամրջի խոր հնության` գրավոր աղբյուրներում բազմաթռիչք այս կամրջի մասին առաջին վկայությանը հանդիպում ենք միայն 1902 թ. «Ռուսական-Ղարաբուլաղից 2-3 վերստ հեռավորության վրա հոսում է Քյոնդալան-չայ գետը: Գետից երկու սաժեն հեռու գտնվում են խիտ խոտով ծածկված քարե մի կամրջի մնացորդներ: Այդ կամրջի ծագումը թաքնված է պատմական ժամանակների մթությամբ, իսկ տեղի բնակչության մոտ կառույցի ժամանակաշրջանի վերաբերյալ ոչ մի որոշակի ավանդություն չի պահպանվել: Ոմանք ասում են, որ այն իբր կառուցվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Արաքս գետի Խուդափերին հին կամրջի հետ միաժամանակ, մյուսները կառույցը վերագրում են ինչ-որ Բահման թագավորին: Գետի նկատմամբ կամրջի գրաված դիրքից կարելի է եզրակացնել, որ այն կառուցվել է մի գետի վրա, որը ժամանակի ընթացքում փոխել է իր հունը, որի հետևանքով կամուրջը մնացել է գետի եզրին, իսկ կամրջի մերձակայքում բնակավայրերի բացակայության շնորհիվ այն փրկվել է մարդկային ձեռքերով վերջնական ավերումից: …Ստույգ է, սակայն, որ ինչպես այս, այնպես էլ Խուդափերինի կամուրջը կառուցել է Շահ-Աբաս Մեծը…» __11. Сегалъ И. , Елисаветопольская губерния. Впечатления и воспоминания, “Кавказский вестник”, Тифлис, 1902, № 5, с. 31.: Վկայությունից թերևս կարելի է եզրակացնել, որ կամուրջը կառուցվել է մեր թվարկությունից առաջ Դ–Գ դարերում և վերանորոգվել դարեր անց` ԺԷ դարում: