ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Տահիսի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղք և Տող գյուղերի միջնամասում` Իշխանագետի վրա: Հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունների և համանման այլ հուշարձանների հետ համեմատական ուսումնասիրությունը թույլ է տալիս կամուրջը թվագրել ԺԵ-ԺԶ դարերով: Միաթռիչք է, կառուցված անմշակ քարով, կրաշաղախով: Թռիչքի երկարությունը 6,95 մ է, անցուղու լայնությունը՝ 3,30 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 4,80 մ: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛36՛23.86՛՛, E 46՛57՛09.17՛՛: