ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Տանձուտի (Չանախչի) կամուրջ
Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի Տանձուտ կամ Չանախչի գյուղատեղիի (այժմ` Գետաբեկի շրջան) տարածքում` Շամքոր գետի վրա` Աստաֆ գյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1248 մ բարձրության վրա: Կառուցվել է ԺԵ-ԺԶ դարերում: Միաթռիչք է, կառուցված անմշակ քարերով, կրաշաղախով: 1980-ական թվականներին կամուրջը տակավին կանգուն էր: