ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Տերի (Տերունց) կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության` Ադրբեջանին բռնակցված Շահումյանի շրջանի` 1991 թ.-ից հայաթափ Գետաշեն գյուղում` Կուրակ գետի վրա: Կառուցվել է ԺԹ դարավերջին կամ Ի դարասկզբին Գետաշենի տանուտեր Առստամ Եպիսկոպոսյանի նախաձեռնությամբ կարգազանց համագյուղացիներից իբրև տուգանք գանձված գումարների հաշվին __11. «Նոր-Դար», 1887, № 127, էջ 3: Տե՛ս նաև «Մշակ», 1913, № 123, էջ 2:: Կամրջախելերը եղել են քարաշեն, իսկ թռիչքը` փայտից: