ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Ցրտնոտի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի Ցրտնոտ գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք` Տրտու (Թարթառ) գետի վրա: Ծովի մակերևույթից բարձր է 1645 մ: Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով: Ունի ԺԳ դարի համանման հուշարձաններին բնորոշ կառուցվածքային առանձնահատկություններ: Թռիչքը 7,10 մ է, անցուղու լայնությունը` 2,05 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 4 մ: