ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Քարաղբյուրի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղից 1,5 կմ հարավ-արևմուտք` Սլդախանց գետակի վրա: Կառուցված է կոփածո և անմշակ քարով, կրաշաղախով: Կառուցման հավանական ժամանակը` ԺԸ դար: Թռիչքի երկարությունը 4,60 մ է, անցուղու լայնությունը՝ 2,70 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 2,90 մ: