ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Քչաղբյուրի կամուրջ

Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի` 1988 թ.-ից հայաթափ Քարհատի (Դաշկեսան) շրջանի Խաչակապ գյուղի հարավարևելյան եզրին: Միաթռիչք է, կամարակապ: Բացառությամբ թաղակիր կամարի անկյունաքարերի, որոնք սրբատաշ են, կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով: Կամրջի թռիչքը 3,95 մ է, անցուղու լայնությունը՝ 4,05 մ: Հետագայում կամուրջը լայնացնելու նպատակով հավելվել է ևս 3 մ: Ժամանակը` ԺԹ-Ի դարերի սահմանագլուխ: