ՋԱՎԱԽՔ
Աբուլ
Տեղադրություն. գտնվում է Ախալքալաքի և Աբուլ լեռան միջակայքում, լեռան հարավարևմտյան ստորոտում, շրջկենտրոնից 10 կմ արևելք, ծովի մակերևույթից ունի 1964-1985 մ բարձրություն:
Պատմություն. համաձայն 1595 թ. կազմված «Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ դավթար»-ի՝ Աբուլն ունեցել է 12 տուն բնակիչ և պետական գանձարան մուծել 14.000 ակչե __11. Ակչեն (ակչա) փոքր արծաթյա դրամ է, ղուրուշի 1/120 մասը (տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդըրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, կազմեց Սաֆրաստյան Ա. հարկ __22. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 229-230: : Հայտնի է նաև, որ 1705-1706 թթ.` տանուտեր Մեհմեդի օրոք, հարկվել է 13.000 ակչե __33. “ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 122: :
1830 թ. Կարնո գավառի Ումուտում __44. Ումուտումը (այժմ՝ Umudum) հայաբնակ գյուղ էր՝ Կարին (Էրզրում) քաղաքից 16 կմ հյուսիս: գյուղից գաղթած հայերը հաստատվել են այդ ժամանակ հայաթափ ու ավերակ Աբուլ գյուղատեղիում և շենացրել այն:
Տնտեսություն. 1860-ական թթ. գյուղում գործել են 2 ջրաղաց և 2 ձիթհան __55. Сборник материалов для описания Тифлисской губернии (այսուհետև` СМОТГ), т. 1, вып. 1, Тифлис, 1870, с. 31: :
Բացի հացաբույսերի մշակումից և անասնապահությունից, աբուլցիների գլխավոր զբաղմունքներից էր բրուտագործությունը: Օգտագործելով գյուղից շուրջ 1 կմ հեռու (Աբուլ լեռան ուղղությամբ) գտնվող բարձրորակ կավը` աբուլցիները պատրաստել են կենցաղային իրեր (կուժ, պուլիկ և այլն) __66. “Кавказский календарь на 1852 г.”, Тифлис, 1851, էջ 296: :
Բնակչություն. ամբողջ ԺԹ դարի ընթացքում և Ի դարի սկզբին Աբուլի բնակչությունն անընդմեջ աճել է: Բնակչության թվաքանակի նվազումը 1918-ին և հաջորդած տարիներին պայմանավորված է թուրքական բանակի ներխուժմամբ ու գաղթով: Վերջինիս հետևանքով առաջացած սովից ու հիվանդություններից զգալի թվով աբուլցիներ են զոհվել: Խորհրդային տարիներին տարագիր գյուղացիները կրկին համախմբվել են հայրենի գյուղում և երկրորդ անգամ շենացրել: Ներկայումս Աբուլի բնակչության թվաքանակը մոտեցել է 1880-ականների ցուցանիշին:
Ստորև ներկայացնում ենք գյուղի բնակչության թվաքանակի փոփոխություններն ըստ հետևյալ տարիների.
Տարեթիվ տուն արական իգական միասին
1838 __77 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 1361, թ. 7-8: 123 128 251
1840 __88 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4: 112 126 238
1841 __99 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3802, թ. 63-64: 116 129 245
1842 __1010 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3805, թ. 78: 120 131 251
1844 __1111 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3809, թ. 16: 135 139 274
1845 __1212 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 72-73: 144 145 289
1847 __1313 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 35: 152 188 280
1849 __1414 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 39: 165 200 365
1857 __1515 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 53-54: 144 200 344
1860 __1616 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 66: 152 215 367
1861 __1717 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3839, թ. 24: 211 182 393
1862 __1818 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3836, թ 21: 219 183 402
1863 __1919 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 20-21: 223 193 416
1864 __2020 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 10: 228 193 421
1865 __2121 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 11-14: 231 197 428
1866 __2222 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, թ. 74: 47 231 197 428
1867__2323 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3851, թ. 22: 236 213 449
1868 __2424 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3853, թ. 27: 232 214 446
1869 __2525 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3855, թ. 6-7: 241 214 455
1870 __2626 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3857, թ. 19-20: 47 242 216 458
1871 __27 239 216 455
1872 __2828 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3859, թ. 58: 240 217 457
1875 __2929 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3862, թ. 71-72: 243 216 459
1874 __3030 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 28: 463
1875 __3131 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 21: 459
1876 __3232 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 30-31: 245 216 461
1877 __3333 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 29-30: 360 286 646
1878 __3434 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 218-219: 361 287 648
1880 __3535 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 88: 361 290 651
1881 __3636 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 98: 363 291 654
1882 __3737 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 44: 365 289 654
1883 __3838 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 48-49: 360 285 645
1885 __3939 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 10: 53 363 282 645
1886 __4040 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3878, թ. 12: 363 282 645
1889 __4141 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 65: 407 330 737
1890 __4242 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 146: 410 331 741
1891 __4343 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 145: Նույն տարվա համար մեկ այլ աղբյուր գյուղի բնակչության թիվը ցույցէ տալիս708 շունչ (“Кавказ”, 1891, No 241): 64 430 354 784
1892 __4444 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 117: 443 362 805
1893 __4545 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 121-122: 440 357 797
1894 __4646 ՀԱԴ, ֆ. 22, ց. 1, գ. 298, թ. 21-22: Տե՛ս նաև՝ ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 170-171: 450 375 825
1897 __4747 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 143-144: 475 403 878
1898 __4848 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 165: Լրատվական մեկ այլ հաղորդման համաձայն` նույն թվականին գյուղն ունեցել է 441 շունչ («Նոր-Դար», 1898, No 101, էջ 3), որը չի կարող հավաստի համարվել: 492 422 914
1899 __4949 Мушкетов И., Материалы по ахалкалакскомуземлетрясению 19-ого декабря 1899 г.– “Труды Геологоческаго комитета”, Новаясерия, вып 1, СПБ, 1903, էջ 7: 89 914
1900 __5050 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 55: 502 427 929
1901 __5151 ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 205, թ. 134-139: 505 429 934
1902 __5252 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 19-20: 537 448 985
1905 __5353 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 262-263: 582 491 973
1908 __5454 ՀԱԴ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 43: 103 609 519 1128
1910 __5555 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 135-136: 627 533 1160
1912 __5656 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3919, թ. 58-59: 644 562 1206
1914 __5757 ՀԱԴ, ֆ. 56, ց. 6, գ. 1020, թ. 173-174: Համաձայն վիճակագրական մեկ այլ տվյալի՝ 1914 թ. ունեցել է 1448 բնակիչ (“Кавказскийкалендарь на 1915 г.”, Тифлис, 1914, էջ 82): 658 577 1235
1916 __5858 ՀԱԴ, ֆ. 196, ց. 1, գ. 43, թ. 20-21: 678 580 1258
1918 __5959 ՀԱԴ, ֆ. 469, ց. 3, գ. 2, թ. 1-4: 128 473 462 930
1921 __6060 ՀԱԴ, ֆ. 355, ց. 1, գ. 895, թ. 2: 202 198 400
1968 __6161 Հայկական սովետական հանրագիտարան (այսուհետև` ՀՍՀ), հ.1, Երևան, 1974, էջ 45: 1250
1987 __6262 Ըստ գյուղխորհրդի մատյանների։ 161 686
Երկրորդ աշխարհամարտին աբուլցիներից մասնակցել է 132 հոգի, որոնցից զոհվել է 72-ը __6363. Դավթյան Ա., Ջավախք, էջ 100: :
Դպրոց. աբուլցիները հենց սկզբից կրթության հարցում նախանձախնդիր են եղել: Դրա վկայությունն է արդեն 1837-ին գյուղում խալֆայական տիպի դպրոցի գոյությունը __6464. ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 4077, թ. 20, նաև` գ. 3977, թ. 54: : Ծխական դպրոցն էլ համեմատաբար հին պատմություն ունի, հիմնվել է 1864 թ.: Ծխական դպրոցի գործունեությանը վերաբերող տվյալների համադրումը ներկայացնում է հետևյալ պատկերը.
տարեթիվ այլ տեղեկ. ուսուցիչ աշակերտ
1837 __6565 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 4077, թ. 20: խալֆայական 1 12
1864 __6666 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54: արական
1865 __6767 ՀԱԴ, ֆ. 355, ց. 1, գ. 332, թ. 12, ֆ. 355, ց. 1, գ. 279, թ. 8, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2: 1 27
1868 __6868 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54: Դասավանդվում էին հետևյալ առարկաները՝ հայերեն, ռուսերեն, կրոն, հայերեն ընթերցանություն, քերականություն, հայոց պատմություն, եկեղեցական երգ, վայելչագրություն, թվաբանություն, ռուսերեն ընթերցանություն, վայելչագրության մասնավոր թարգմանություն և սուրբ գրքերի պարզաբանություն: 1 30
1870 __6969 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3978, թ. 34: 1 30
1872 __7070 ՀԱԴ, ֆ. 355, ց. 1, գ. 332, թ. 12: 1 26
1873/74 __7171 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 513: 1 23
1875 __7272 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3983, թ. 17: Ունեցել է նաև նախակրթարան: Ուսուցիչն էր Սեդրակ Հարությունյանցը (ՀԱԴ, ֆ. 56, ց. 3, գ. 52, թ. 43): 1 40
1876 __7373 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 51-52: 1 23
1877 __7474 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 31, նաև` գ. 3850, թ. 130: 1 30
1878 __7575 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 177: 1 24
1879 __7676 ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 7279, թ. 3: 1 24
1880 __7777 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 88: 1 39
1881 __7878 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 513: 40
1883 __7979 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 48-49: 1 14
1889 __8080 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 97: 1 30
1891 __8181 “Кавказ”,1891, No 241: Դպրոցի փակ լինելու պատճառով աբուլցի դպրոցականները հաճախել են Կարտիկամ գյուղի դպրոցը: չի գործել
1914/15 __8282 ՀԱԴ, ֆ. 57, ց. 2, գ. 1039, թ. 31: վերաբացվել է
1917 __8383 “Армянский вестник”,1917, No 35-36, էջ 21 (ԿՀԲԸ = Կովկասի հայոց բարեգործական ընկերություն): գործել է ԿՀԲԸ-ի օժանդակությամբ
Սբ. Հարություն եկեղեցի. Ժ-ԺԱ դարերով թվագրվող համակ սրբատաշ, դեղնավուն տուֆից կառուցված միանավ, թաղածածկ հորինվածքով եկեղեցին (արտաքին չափերն են՝ 11,85 x 6,50 մ), ամենայն հավանականությամբ, ի սկզբանե եղել է բյուզանդածես:
Հայտնի չէ, թե քանի դար է հիշյալ եկեղեցին գործել որպես բյուզանդածես, բայց շուրջը տարածված ԺԵ-ԺԷ դարերին վերաբերող հայկական գերեզմանոցը վկայում է, որ առնվազն այդ շրջանից այն արդեն գործել է որպես հայ-առաքելական (բնականաբար, նաև օծված է եղել հայոց եկեղեցու ծեսով) __8484 «Արձագանք», 1885, No 3, էջ 43: : Նորաբնակները, գտնվելով նյութական սուղ կացության մեջ, նպատակահարմար են համարել հոգևոր իշխանության թույլտվությամբ օծել տեղում կանգուն մնացած հին եկեղեցին: ԺԹ դարի 30-ական թվականներին, երբ եկեղեցին օծվել է Սբ. Հարություն անվամբ, ներսում՝ հյուսիսային պատի մեջ, ավելացվել է մկրտարանի ավազանը, իսկ հանգուցյալներն ամփոփվել են եկեղեցու շուրջ տարածված միջնադարյան գերեզմանոցում: Ի դեպ, այդտեղ պահպանվել են բնիկներից մնացած նյութական մշակույթի հետքեր, քառակող կոթողների, խաչքարերի պատվանդաններ և խոյաձև տապանաքարեր:
Արևմտյան ճակատին, բարձր դիրքով, գրեթե քիվի տակ պահպանվել է վրաց մեսրոպատառ, երկտող հակիրճ արձանագրություն.
ჯ(უარ)ი ქ(რი)ს(ტეს)ი. | ქ(რისტ)ე შ(ეიწყალ)ე გ(უ)ზ(ა)ნ გ(ალა)ტ(ო)ზ(ი).
Թարգմ. Խաչ Քրիստոսի: Քրիստոս ողորմիր Գուզան քարագործներին:
Հրատ. Brosset M., Mélanges Asiatique, II, էջ 344: კალისტრატ ე, საისტორიო მასალა ვ, “ივერია”, 1891, # 239£ Ростомов И., Сборник Материалов для Описания Местностей и Племен Кавказа, вып. XXV, 1898, с. 29։ ცისკარიშვილი ვ., jავახეთის ეპიგრაფიკა როგორც საისტორიო წყარო, თბილისი, 1959, էջ 122: ბერძენიშვილი ნ., jავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 108: სილოგავა ვ., მრავალთავი, ვიი, თბილისი, էջ 170: “ჯავახეთი. ისტორიულ-ხუროთმოძღვრული გზამკვლევი”, თბილისი, 2000,էջ 48:
Ծանոթ. Կալիստրատը გრტე տառակապակցությունը թեականորեն վերականգնում է გურანტე (Գուրանտե) կամ (Գուրանդուխտ) გურანდუხტ: Ն. Բերձենիշվիլին որոշ վերապահությամբ կրկնել է նախորդ հրատարակիչներին՝ արձանագրությունը թվագրելով ԺԱ-ԺԲ դարերով: Վ. Ցիսկարիշվիլին անտեսել է Մ. Բրոսսեի ներկայացրած վիմագրի առաջին հրատարակությունը: Վ. Սիլոգավան, հիմք ընդունելով արձանագրության ոճական առանձնահատկությունները, այն վերագրել է ԺԲ դարին:
Սբ. Աստվածածին եկեղեցի. Սբ. Հարությունը` որպես ծխական եկեղեցի, գործել է ավելի քան կես դար, սակայն 1870-ականների վերջերին զգացվել է նոր, ավելի ընդարձակ եկեղեցի կառուցելու անհրաժեշտությունը: Բազմածախս նոր եկեղեցու կառուցումը սկսվել է 1884-ին. «Գիւղացիք պատրաստւում են շինել նոր եկեղեցի, որի հիմն օծեց ս. Առաջնորդը» __8585 «Արձագանք», 1885, No 3, էջ 43: : Սբ. Աստվածածնի անվամբ օծված նորաշեն եկեղեցին, ինչպես և հինը, կառուցված է սրբատաշ տուֆով: Այն ընդարձակ կառույց է (20,2 x 10,4 մ), եռանավ հորինվածքով, ավանդատներով, երկու զույգ սյուներով, արևմտյան ճակտոնի գագաթին՝ զանգակատնով (քանդվել է կայծակի հարվածից):
Դամբարաններ. Աբուլի արևմտյան կողմում` ճանապարհի հարավային եզրին, պահպանվել են ժայռափոր գերեզմաններ (ավելի ճիշտ՝ դամբարաններ), որոնք, ամենայն հավանականությամբ, վերաբերում են նախաքրիստոնեական շրջանին:
Գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք մ.թ.ա. Գ-Բ հազ. թվագրվող դամբարանադաշտն է:
Խարաբա գյուղատեղի. Աբուլի շրջակայքում Խարաբա անունով երկու հին գյուղատեղիներ կան: Մեկը տարածվում է գյուղի հարավային եզրին, մյուսը՝ գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք: Վերջինում պահպանվել են հիմնավեր եկեղեցու առանձին սրբատաշ քարեր, խոյաձև տապանաքարերով և կոթողների խաչազարդ պատվանդաններով գերեզմանոց: