ՋԱՎԱԽՔ
Ազավրեթ
Տեղադրություն. գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 19 կմ հյուսիս, ծ. մ. 1840-1940 մ բարձրության վրա, համանուն վտակի երկու ափերին:
Անվան ծագումը. ստուգաբանվում է որպես «գրաստների երկիր» __11. Ростомов И., Ахалкалакский уезд в археологическом отношении.– Сборник Материалов для Описания Местностей и Племен Кавказа, вып. XXV, 1898, с. 30: :
Պատմություն. համաձայն 1595 թ. թուրքական կառավարության կազմած հարկացուցակի՝ գյուղն ունեցել է 6 տուն, հարկվել է 25.000 ակչե __22. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 203-204: :
Բնակչություն. գյուղի ներկայիս բնակիչների նախնիները գաղթել են Էրզրում քաղաքից, համանուն գավառի Ղարակեպակ __33. Ղարակեպակը (Ղարագյոբեկ, այժմ՝ Karagöbek) հայաբնակ գյուղ էր՝ Կարինից (Էրզրում) 29 կմ հյուսիս-արևելք: , Շիփեկ __44. Շիփեկը (Շինետ, այժմ՝ Akbaba) հայաբնակ գյուղ էր՝ Կարին (Էրզրում) քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք, Թորթումից 9 կմ հարավ-արևմուտք: գյուղերից և Սեբաստիայից __55. «Հայաստանի աշխատավորուհի», 1984, N 1: :
Վիճակագրություն. Ջավախքի բազմամարդ գյուղերից մեկն է: Հայաթափ գյուղատեղիում բարձրհայքցի վերաբնակիչների` գյուղում հաստատվելու պահից ևեթ Ազավրեթն ունեցել է համեմատաբար ստվար բնակչություն, որը պարզորոշ նկատվում է ստորև բերվող վիճակագրական տվյալներ պարունակող աղյուսակից.
տարեթիվ տուն արական իգական միասին
1840 __66 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4: 185 186 371
1841 __77 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3802, թ. 67: 247 200 447
1842 __88 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3805, թ. 78-79: 218 175 393
1844 __99 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3809, թ. 16-17: 235 193 426
1845 __1010 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 70-71: 250 209 459
1847 __1111 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 35-36: 270 230 500
1849 __1212 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 39-40: 284
1853 __1313 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 37-38: 267 250 517
1854 __1414 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 48-49: 269 254 523
1855__1515 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3826, թ. 46-47: 301 252 553
1857 __1616 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 53-54: 322 281 603
1860 __1717 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 65-66: 64 331 297 628
1861 __1818 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3839, թ. 24-25: 56 339 298 637
1862 __1919 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3836, թ. 21-22: 56 348 308 656
1863 __2020 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 21-22: 66 359 316 675
1864 __2121 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 9: 575 331 906
1866 __2222 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74: 66 558 326 884
1867 __2323 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3851, թ. 20-21: 585 353 938
1868 __2424 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3853, թ. 28: 591 367 958
1869 __2525 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3856, թ. 10: 610 385 995
1870__2626 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3857, թ. 20: 66 626 396 1022
1871__2727 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3858, թ. 10-11: 638 409 1047
1872 __2828 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3859, թ. 57-58, 61-62, նաև` ֆ. 355, ց. 1, գ. 332, թ. 10, 12, 28: 657 409 1066
1873 __2929 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3862, թ. 71-72: 656 426 1076
1874 __3030 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 28-29: 1096
1875 __3131 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 21-22: 84 1065
1876 __3232 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 30-31: «Մեղու Հայաստանի», 1875, No 44, էջ 2: 663 441 1104
1877 __3333 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 126, նաև` գ. 3869, թ. 29-30: 678 484 1162
1878 __3434 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 218-219: 694 490 1184
1880 __3535 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 88-89: 738 523 1261
1881 __3636 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 98-99, 101-102: 748 548 1296
1882 __3737 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 44-45: 755 567 1322
1884 __3838 «Արձագանք», 1885, No 3, էջ 44: 80
1885 __3939 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 11, 15, 80, 86-87: 777 597 1374
1886 __4040 “Кавказский календарьна 1894 г.”, Тифлис, 1893, էջ 153: 1146
1887 __4141 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 41-42: 850 660 1510
1889 __4242 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 66-67: 868 675 1543
1890 __4343 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 148: 874 691 1565
1891 __4444 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 147: 803 709 1512
1892 __4545 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 119: 827 734 1561
1893 __4646 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 43-44: Տե՛ս նաև՝ «Մուրճ», 1894, No 5, էջ 794: 110 828 728 1556
1894 __4747 ՀԱԴ, ֆ. 22, ց. 1, գ. 298, թ. 22, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 172-173: 843 752 1595
1897 __4848 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 145-146: 932 810 1742
1898 __4949 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 167: 968 848 1816
1899 __5050 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 101-102: 934 798 1732
1900 __5151 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 52: 964 824 1788
1901 __5252 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 69: 988 831 1819
1902 __5353 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 21-22: 1007 832 1839
1905 __5454 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 264-265: 1074 892 1966
1908 __5555 ՀԱԴ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 43: 136 1084 900 1984
1910 __5656 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 136-137: 1098 936 2034
1912 __5757 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3920, թ. 18-19: 1136 992 2128
1914 __5858 ՀԱԴ, ֆ. 56, ց. 6, գ. 1020, թ. 175-176: Ի դեպ, նույն թվականի համար մեկ այլ աղբյուրում նշված է 1740 շունչ (“Кавказский календарь на 1915 г.”, էջ 84). 1162 994 2156
1916 __5959 ՀԱԴ, ֆ. 196, ց. 1, գ. 43, թ. 22-23: 1184 1017 2201
1921 __6060 ՀԱԴ, ֆ. 355, ց. 1, գ. 895, թ. 1: 210 190 400
1965 __6161 ՀՍՀ, հ. 1, էջ 95: 1150
1987 __6262 Ըստ գյուղխորհրդի մատյանների։ 367 1662
Երկրորդ աշխարհամարտին մասնակցած 300 ազավրեթցիներից 116-ը զոհվել է __6363. Դավթյան Ա., Ջավախք, էջ 101: :
Առողջապահություն. 2005 թ. սեպտեմբերի 10-ին ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրի հանձնախմբի նախաձեռնությամբ գյուղում բացվել է նոր բուժկետ:
Դպրոց. հիմնադրվել է 1863 թ.: Հաստատության հետագա տարիների գործունեությունը ներկայացնում է հետևյալ պատկերը.
տարեթիվ այլ տեղեկ. ուսուցիչ աշակերտ
1863 __6464 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 56: հիմնադրվել է
1865 __6565 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2: 1 21
1868 __6666 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 56: 1868 թ. դպրոցն ուներ 5 հուգուց բաղկացած հոգաբարձություն: Դասավանդվում էին հայերեն, ռուսերեն, կրոն, հայերեն ընթերցանություն, քերականություն, հայոց պատմություն, եկեղեցական երգ, վայելչագրություն, թվաբանություն, ռուսերեն ընթերցանություն ու վայելչագրություն, մասնավոր թարգմանություն, կրոնական գրքերի մեկնություն: 1 27
1872 __6767 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3859, թ. 57-58, 61-62: 1 41
1876 __6868 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 52: 1 20
1877 __6969 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 130: 1 20
1878 __7070 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 178: 1 18
1879 __7171 ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 7279, թ. 3, 8: 1 18
1881 __7272 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 98-99,101-102: 1 42
1882 __7373 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 44-45: 1 46
1885 __7474 Դպրոցի շենքը կից էր եկեղեցուն. «Եկեղեցւոյ գաւթում ունին և մի ծխական դպրոց, ուր ուսուցանում են մասնաւոր ընթերցանութիւն» («Արձագանք», 1885, No 3, էջ 44):
1917/18 __7575 Դպրոցը տարրական էր, Ախալքալաքի տարրական միդասյա դպրոցին կից (ՀԱԴ, ֆ. 441, ց. 1, գ. 43, թ. 1): տարրական
1989 __7676 Համաձայն դպրոցի տնօրինության տրամադրած տվյալների: միջնակարգ 180
Սբ. Մատթեոս (Մարկոս ավետարանիչ) եկեղեցի. գտնվում է գյուղի հյուսիսային կողմում: Թվագրվում է Ժ-ԺԱ դարերով և, ամենայն հավանականությամբ, ի սկզբանե եղել է բյուզանդածես: Սակայն նախ` ԺԴ-ԺԵ դարերում, ապա նաև 1830-ականներին ամայի գյուղատեղիում հաստատված կարնեցի հայերը շենքն օծել են հայ-առաքելական ծիսակարգով (վերջին անգամ` Սբ. Մատթեոս անվամբ) և ծառայեցրել որպես ծխական եկեղեցի __7777 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 42-67: : Վավերագրերում հիշատակվում է նաև Սբ. Մարկոս Ավետարանիչ անվամբ: Այդպես գործել է գրեթե չորս տասնամյակ` մինչև 1868 թ. ծխական նոր եկեղեցու կառուցումը:
Այժմ կիսավեր է, կանգուն են միայն պատերը: Ճարտարապետական բարձրարվեստ հուշարձան է: Արտաքին չափերն են՝ 12,20 x 10,40 մ (ներառյալ` կից սրահը):
Եկեղեցու հյուսիսային պատին, ներքուստ, պահպանվել է վրաց մեսրոպատառ եռատող արձանագրություն.
ო(ჳფალ)ო … თდ | ჲამს[მ]? | შ(ეე)წ(ი)ე.
Թարգմ. Տեր… օգնիր:
Հրատ. Ростомов И., Ахалкалакский уезд в археологическом отношении.– Сборник Материалов для Описания Местностей и Племен Кавказа, вып. XXV, 1898, с. 30: ცისკარიშვილი ვ., նշվ. աշխ.,էջ 122-123: ბერძენიშვილი ნ., նշվ. աշխ., էջ 155: “ჯავახეთი. ისტორიულ-ხუროთმოძღვრული გზამკვლევი”,էջ 73:
Ծանոթ. Վ. Ցիսկարիշվիլին արձանագրությունը վերահրատարակել է ըստ Ի. Ռոստոմաշվիլու և առաջարկել հետևյալ վերականգնումը` “უფალო თედოჲ (თევდორეჲ?) ამის მ(აშენებელი) შეეწიე (შეიწყალე?)”:
Թարգմ.` «Տեր սրա շինող Թեդոյին (Թևդորեին) օգնիր:
Ն. Բերձենիշվիլին արձանագրության երկրորդ տողում կարդում է ընդամենը երեք տառ՝ ამს և թեականորեն վերականգնում է՝ მამას (հորը): “ჯავახეთი. ისტორიულ-ხუროთმოძღვრული გზამკვლევი”-ի խմբագրակազմը ներկայացրել է վիմագրի վերծանման ցիսկարիշվիլյան տարբերակը՝ უფალო, თევდორეჲ — ამის მაშენებელი შეიწყალე:
Վ. Սիլոգավան Ազավրեթի հին եկեղեցու որմին պահպանված արձանագրությունը ժամանակակից է համարում Ալաստանի վրաց մեսրոպատառ արձանագրություններին և ըստ այդմ այն թվագրում է Ժ-ԺԱ դարերով (տե՛ս՝ სილოგავა ვ., მრავალთავი, ვიი, თბილისი, 1980, էջ 171):
Սբ. Մեսրոպ թարգմանիչ եկեղեցի. կառուցվել է 1868 թ.: Արևմտյան ճակտոնի գագաթին ունի կըրկնահարկ զանգակատուն: 1885 թ. ականատեսը նշել է. «…ունին մի եկեղեցի հոյակապ, սրբատաշ քարով, բայց փայտածածկ» __7878. «Արձագանք», 1885, No 3, էջ 44: : Տուժել է 1899 թ. դեկտեմբերի 19-ի երկրաշարժից __7979. Мушкетов И., Материалы по ахалкалакскому землетрясению 19-ого декабря 1899 г.– “Труды Геологоческаго комитета”, Новая серия, вып 1, СПБ, 1903, с. 24: :
Ներկայումս եկեղեցին կանգուն է և բարեկարգ:
Միակ՝ հարավային ճակատից բացված մուտքի բարավորին քառատող փորագրվածք.
Ս. ՄԵՍՐՈՎԲ ԹԱՐԳՄԱՆԻՉ ԵԿԵՂԵՑԻՍ | ՀԱՅՈՑ ԿԱՌՈՒՑԱՒ ԱՐԴԵԱՄ(Բ)Ք ԵՒ | ԾԱԽԻՒՔ ՀԱՄԱՅՆ ԺՈՂՈՎՐԴՈՑ ԱԶԱՒՐԷԹ ԳԵՂՋ | ԱՄԻ ՓՐԿՉԻՆ 1868. ԻՍԿ ՀԱ(ՅՈՑ) ՌՅԺԶ:
Հրատ. առաջին անգամ:
Գերեզմանոց. տարածվում է գյուղի հյուսիսարևելյան եզրին: Տեղում պահպանվել են ԺԶ-Ի դարերին բնորոշ ուղղանկյունաձև, օրորոցաձև և ձիակերպ տապանաքարեր:
Բնակելի տուն. Ազավրեթում պահպանվում է 1872 թ. բուխարի ունեցող Ժորա Սալնաձորցյանի հայրական տունը:
«Թեթրով» գյուղատեղի. գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք «Թեթրով» միջնադարյան գյուղատեղիի և եկեղեցու ավերակներն են: