ՋԱՎԱԽՔ
Ալաթուման
Տեղադրություն. գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 20 կմ հյուսիս, ծ. մ. 1760-1790 մ բարձրությամբ հարավարևմտահայաց, մեղմաթեք լեռնալանջին: Գյուղը երկու թաղերի է բաժանում Ախալքալաք-Տաբածղուր խճուղին:
Պատմություն. 1595 թ. Ալաիսուբան անվանումով հայտնի այս գյուղն ունեցել է 14 տուն և հարկվել 14.000 ակչե __11. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 199-200: : Դարձյալ Ալաիսուբան անվամբ գյուղից 1718-1719 թթ. տանուտեր Մեհմեդ Իբրահիմի օրոք հարկվել է 26.000 ակչե __22. “ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 157: :
Բնակչություն. Ալաթումանի ներկայիս բնակիչների նախնիները 1829-1830 թթ. փոխադրվել են Կարնո նահանգի համանուն գավառի Գաղտառիճ __33. Մեծ և Փոքր Գաղտառիճները (այժմ՝ Büyük և Küçuk Geçit) միմյանցից 3 կմ հեռու հայաբնակ գյուղեր էին` Կարին (Էրզրում) քաղաքից 40 կմ արևմուտք: գյուղից:
Վիճակագրություն. դիվանական վավերագրերը վկայում են, որ գյուղում հաստատվելուց ի վեր բնակչության թվաքանակն անընդմեջ աճել է: Վերջինս ակնառու երևում է ստորև բերվող աղյուսակից.
տարեթիվ տուն արական իգական միասին
1840 __44 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4: 65 65 130
1841 __55 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3802, թ. 63-64: 69 70 139
1842 __66 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3805, թ. 78-79: 75 78 153
1844 __77 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3809, թ. 16-17: 88 89 177
1845 __88 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 70-71: 82 79 161
1847 __99 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 33-34: 82 80 162
1849 __1010 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 40-41: 86 85 171
1853 __1111 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 37-38: 94 82 176
1857 __1212 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 53-54: 90 102 192
1860 __1313 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 65-66: 16 101 104 205
1861 __1414 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3839, թ. 24-25: 16 105 88 193
1862 __1515 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3836, թ. 21-22: 103 91 194
1863 __1616 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 21-22: 110 94 204
1864 __1717 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 8-9: 16 113 97 210
1866 __1818 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74: 16 111 93 204
1867 __1919 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3851, թ. 20-21: 129 98 227
1868 __2020 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3853, թ. 28: 139 108 247
1869 __2121 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3856, թ. 10: 163 117 281
1870 __2222 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3857, թ. 24: 166 122 288
1871 __2323 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3858, թ. 10-11: 168 123 291
1872 __2424 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3859, թ. 57-58: 167 128 295
1873 __2525 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3862, թ. 71-72: 176 133 309
1874 __2626 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 27-28: 318
1875 __2727 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 20-21: Տե՛ս նաև՝ «Մեղու Հայաստանի», 1875, No 44, էջ 2: 25 323
1876 __2828 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 30-31: 190 157 347
1877 __2929 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 29-30: 191 151 342
1878 __3030 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 218-219: 205 169 374
1880 __3131 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 88-89: 209 179 388
1881 __3232 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 97-98: 211 182 393
1882 __3333 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 43-44: 214 193 407
1883 __3434 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 48-49: 220 193 413
1884 __3535 «Արձագանք», 1885, No 3, էջ 43: 28
1885 __3636 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 14: 224 195 419
1887 __3737 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 40-41: 237 216 453
1889 __3838 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 65-66: 241 222 463
1890 __3939 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 147: 247 225 472
1891 __4040 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 146: 249 231 480
1892 __4141 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 118: 255 235 490
1893 __4242 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 42-43: Նաև՝ «Մուրճ», 1894, No 5, էջ 793: 35 258 240 498
1894 __4343 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 171-172: 256 242 498
1897 __4444 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 144-145: 281 254 535
1898 __4545 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 167: 292 262 554
1899 __4646 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 101-102: 279 251 530
1900 __4747 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 52: 279 251 530
1901 __4848 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 69: 280 259 539
1902 __4949 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 21-22: 279 263 542
1905 __5050 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 264-265: 304 271 575
1908 __5151 ՀԱԴ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 43: 43 329 281 610
1910 __5252 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 135-136: 338 296 634
1912 __5353 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3920, թ. 18-19: 345 305 650
1914 __5454 ՀԱԴ, ֆ. 56, ց. 6, գ. 1020, թ. 174-175: Ի դեպ, նույն թվականի համար մեկ այլ աղբյուրում նշված է 564 բնակիչ (“Кавказский календарь на 1915 г.”, էջ 86): 357 308 665
1916 __5555 ՀԱԴ, ֆ. 196, ց. 1, գ. 43, թ. 22-23: 363 315 678
1918 __5656 ՀԱԴ, ֆ. 469, ց. 3, գ. 2, թ. 1-4: 70 279 280 553
1921 __5757 ՀԱԴ, ֆ.355, ց. 1, գ. 895, թ. 1: 80 70 160
1969 __5858 ՀՍՀ, հ.1, էջ 134: 1120
1987 __5959 Ըստ գյուղխորհրդի մատյանների։ 185 907
Հայրենական մեծ պատերազմին մասնակցած 115 ալաթումանցիներից 45-ը զոհվել է __6060 Դավթյան Ա., Ջավախք, էջ 101: :
Եկեղեցական-ծխական դպրոց. գոյությունը վավերագրերում փաստված է 1865 թ-ից.
տարեթիվ այլ տեղեկ. ուսուցիչ աշակերտ
1865 __6161 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2: 1 23
1874 __6262 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 27-28: 1 20
1880 __6363 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 88-89: 1 21
1881 __6464 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 97-98: 1 18
Սբ. Երրորդություն եկեղեցի. հիմնվել է 1830-ականներին __6565. ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 42-67: : Եղել է քարաշեն, փայտածածկ կառույց __6666. «Արձագանք», 1885, No 3, էջ 43: : Հայտնի է, որ 1856 թ. եկեղեցին «…խախտեալ գոլով, յոյժ կարծիք տան փլանելոյ, ուստի հայազգի հասարակ ժողովրդականք կամին վերանորոգել ծախիւք իւրեանց…» __6767. ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 3436, թ. 8: : Նախատեսված աշխատանքները, իրոք, կատարվել են:
Եկեղեցու շենքը տուժել է 1899 թ. դեկտեմբերի 19-ի երկրաշարժից __6868. Мушкетов И., Материалы по ахалкалакскому землетрясению 19-ого декабря 1899 г.– “Труды Геологоческаго комитета”, Новая серия, вып 1, СПБ, 1903, с. 22: : Ներկայումս կանգուն է: Քարաշեն, փայտածածկ, արևմտյան ճակատում միակ մուտքով, նույն ճակտոնի գագաթին զանգակատնով ուղղանկյունաձև կառույց է: Բացի արևմտյան ճակատից և լուսամուտներից, որոնք սրբատաշ քարից են, մնացած հատվածները անմշակ քարից են:
Եկեղեցու մուտքից վեր`
ԱՐԴԵԱՄԲ ՀԱՍԱՐԱԿ ԺՈՂՈՎՐԴՈՑ ԳԼԽ(ԱՒՈՐ)Ք (Յ)ԱՆՈՒՆ Ս(ՈՒՐ)Բ ՅԵՐՐ(ՈՐԴՈՒԹ)Ե(Ա)Ն ԱԼ(Ա)Թ(Ո)ՒՄ(Ա)Ն ԳԵՂՋ. 1857 ՇԻՆԵՑԱՒ Ս(ՈՒՐ)Բ ՅԵԿԵՂԵՑԻՍ:
Հրատ. առաջին անգամ: