ՋԱՎԱԽՔ
Ախալքալաք
Տեղադրություն. դարեր շարունակ և այժմ էլ Ախալքալաքը, շնորհիվ իր բարենպաստ աշխարհագրական դիրքի, եղել է և է Ջավախքի կենտրոնը բոլոր առումներով (վարչաքաղաքական, տնտեսական, մշակութային և այլն)։ Ճիշտ է, ներկայումս սոսկ համանուն շրջանի կենտրոնն է, բայց դարձյալ մնում է իբրև երկրամասի գլխավոր և ամենամարդաշատ բնակավայրը: Գտնվում է Փարվանա և Քառասնակն (Ղրխբուլաղ) գետերի միջև, հրվանդանաձև ձգված սարահարթին, ծ. մ. 1690 մ բարձրության վրա:
Անվան ծագումը. քաղաքի անվան ստուգաբանությանն անդրադարձել է Վարդան Արևելցին` նշելով. «Նոր քաղաք, զոր Վիրք Ախալ-քաղաք ասեն» __11. Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի, Վենետիկ, 1862, էջ 101: ։
Պատմություն. Ախալքալաք բերդաքաղաքի հիմնադրման ժամանակը համարվում է ԺԱ դարի սկիզբը: Հայտնի է, որ վրաց Բագրատ Գ թագավորի օրոք՝ 1008-1012 թթ., կառուցվել են Ախալքալաքի աշտարակներն ու դռները, իսկ Բագրատ Դ-ի օրոք՝ 1044-1047-ին, քաղաքի պարիսպները. «Սա շինեաց զպարիսպն Ախալքալաքի. և զի մայր նորա Մարիամ՝ դուստր էր Սենեքերիմայ Հայոց արքայի…» __22. Ջուանշէր, էջ 112: :
Երկու տասնամյակ անց` 1064 թ. Ախալքալաքը 100.000-անոց զորքով __33. Մանր ժամանակագրություններ, հ. Բ, կազմ.` Հակոբյան Վ. Ա., Երևան, 1956, էջ 133 («…և դարձեալ եկն ՃՌ (100.000)-աւ առ զԱխլքալաք…»): Ալփասլանի կողմից Ախալքալաքի գրավման մասին վկայություն ունի նաև Սամվել Անեցին. «…Էառ և զԱխալ քաղաք» (Սամուէլի քահանայի Անեցւոյ հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 112): կործանում է սելջուկ Ալփասլանը. «Առաջանալով՝ նա բանակեց Ջավալիս կոչվող գավառում և կատաղի մարտ տալով պաշարեց Ախալ քաղաքը, որը և գրոհով գրավեց։ Նա անգթորեն սրի քաշեց ողջ քաղաքը՝ տղամարդկանց ու կանանց, բոլոր քահանաներին, վանականներին ու իշխաններին։ Ամբողջ քաղաքը արյամբ ողողվեց։ Անհամար տղաների ու աղջիկների գերի քշեցին Պարսկաստան, ավար վերցրին ոսկու ու արծաթի, թանկագին քարերի և մարգարիտների անթիվ գանձեր» __44. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973, էջ 96: Նույն դեպքերի առնչությամբ ունենք նաև հետևյալը. «Ի ՇԺԳ (1064) էառ Ալփասլան սուլտանն զԱխալքալաք և զՅանի…» (ՄԺԲ, էջ 502): ։
1175 թ., ի թիվս Հյուսիսային Հայաստանի մի շարք գավառների ու քաղաքների, Ախալքալաքն ավերում է սելջուկ զորապետ Ելտկուզը. «Ի ՈԻԴ գա աթաբակ Ելտկուզն և պաշարէ զԱնի և քակէ բազում եկեղեցիս ի Շիրակ, ընդ նմին աւերէ զԱխալքաղաք և զՋաւախեթ և առժամայն դառնալով ի Դուին սատակի ինքն…» __55. ՄԺԲ, էջ 500: Տե՛ս նաև՝ Ժամանակագրութիւն Ստեփաննոսի Օրբէլեանի, Երևան, 1942, էջ 18: :
Քաղաքի` 1291 թ. հիշատակությանը հանդիպում ենք Անիի վիմափոր եկեղեցու արևմտյան ճակատին 14 տողով փորագրված արձանագրության մեջ __66. «Դիվան հայ վիմագրության», պրակ 1, կազմ.` Հ. Ա. Օրբելի, Երևան, 1966, էջ 68: Ի դեպ, կիսաեղծ արձանագրության ընթեռնելի հատվածի բովանդակությունը («ԿԱՄԱ[ՒՆ] ԱՅ. | ՊԱՐՈՆՈՒ|ԹԵԱՆ ԱԹԱՊ|ԱԿ ԱՄԻՐՍՊԱՍ|ԱԼԱՐ ՇԱՀԻՆՇԱՀԻ. | ԵՍ ՔՈՐԳԻ ԿԵՆԱՅԿԻՑ | ԻՄ ՍԹԷԷՍ ԿԱՏԱ[Ր|Ե]ՑԱՔ ՄԵՐ ՀԱԼԱԼ ԱՐԴ|ԵԱՆ[Ց] ԶԵԿԵՂԵՑ[ԻՍ]… ԱԽԷԼՔԱՂԱՔ|[ԻՍ…ԹՈՒԻՆ] :ՉԽ: ՍԱՐԳ[ԻՍ]») թույլ է տալիս կարծելու, թե այն վերաբերում է հիշյալ թվականին Ախալքալաքում կառուցված հայոց մի եկեղեցու: :
Հերթական ավերման Ախալքալաքը ենթարկվել է 1484 թ. մոնղոլ Յաղուբ շահի ձեռքով __77. Մելիքսեթ-Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 72: ։ Նա ևս բնակիչների մեծ մասին գերի է տարել։
1637-ից արդեն բազմիցս ավերված, բայց կրկին շենացած Ախալքալաքն ընկնում է թուրքական տիրապետության տակ։ Սկսվում է քաղաքի և ողջ գավառի քրիստոնյա բնակչության (հայեր և վրացիներ) բռնի և աննախադեպ դավանափոխությունը։
Այդ ծանր իրավիճակը շարունակվում է մինչև ԺԹ դարի սկիզբը, երբ ռուսները Ախալքալաքը գրավելու մի քանի անհաջող փորձ անելուց հետո, ի վերջո, այն նվաճում են 1828-ին։
Ռուս-թուրքական պատերազմի հետևանքով վերջնականապես ամայացած բերդաքաղաքը նոր բնակիչներն անիմաստ են համարում շենացնել և 1831 թ. նրան կից հարավարևելյան կողմում հիմնում են կանոնավոր հատակագծով նոր քաղաք։ Այն, ինչպես և սպասելի էր ու բնական, կրում է նախկին ավեր քաղաքի անունը՝ Ախալքալաք։
Քաղաքատեղի. հին բերդաքաղաքը գտնվում է ծ. մ. 1690 մ բարձրության վրա և տարածվում Փարվանա (Կուրի աջակողմյան խոշորագույն վտակն է) և վերջինիս ձախ կողմից խառնվող Քառասնակն գետերի միջև հրվանդանաձև երկարած սարահարթի վրա։
Քաղաքատեղին ունի շուրջ 700 մ երկարություն, սակայն ընդամենը 120-130 մ առավելագույն լայնություն։
Միջնաբերդ. գտնվում էր քաղաքի հարավարևելյան ծայրին` գլխավոր դարպասի մոտ։ Այդտեղ են նաև ԺԸ դարում կառուցված թուրքական մզկիթի շենքը, իջևանատունը։
Եկեղեցի. քաղաքատեղիի հյուսիսային ծայրին պեղումների շնորհիվ հայտնաբերվել են խաչաձև (գմբեթավոր) հորինվածքներով եկեղեցու մնացորդներ։ Պատերի պահպանված առավելագույն բարձրությունը 1 մետր է։ Կառուցված է եղել անմշակ քարերով: Արտաքին չափերն են՝ 16,0 x 14,4 մ։ Հարկ է նշել, որ նույնաձև հորինվածք ունեցող եկեղեցիները Ջավախքում հազվադեպ են (նմանօրինակ լուծում ունի Էխթիլայի Սբ. Ստեփանոս եկեղեցին) __88. “ძეგლის მეგობარი”, 1976, N 40: «Մոլորակ», 1997, No 14, էջ 4: : Թվագրվում է Ժ-ԺԱ դարերով:
Մզկիթ. գտնվում է միջնաբերդում, կանգուն է: Ներսում ագուցված քարին արաբերեն արձանագրված է.
Թարգմ. …ինչպես նաև այն գրավեց Զաքարիա Ալ-Մհրաբ, 1218 թվական (1803\1804):
Ծանոթ. վերծանությունն ըստ Րաֆֆի Քորթոշյանի: Պարսկագետ Ք. Կոստիկյանն առաջարկում է հետևյալ ընթերցումը և վերծանությունը.
Թարգմ. Աղոթատեղիի ներսի աշխատանքը Զաքարիա[յինն է]. 1218 թվական (1803\1804):
Հայերեն արձանագրություններ. ընդհանրապես քաղաքատեղիի ողջ տարածքում անպակաս են հայերեն արձանագրություններով տապանաքարերի և խաչքարերի, ինչպես նաև վերջիններիս պատվանդանների ու առանձին սրբատաշ երեսապատ քարերի բեկորներն ու կտորտանքները։ Մինչև անգամ միակ մզկիթի պատերի մեջ ագուցված են և լավ տեսանելի, այժմ գոյություն չունեցող հայոց եկեղեցու երեսապատի խաչազարդ քարեր։ Տարբեր ժամանակներում բերդաքաղաքի տարածքից հայտնաբերված հայերեն արձանագրությունների մասին վկայություններն առատ են: 1882 թ., երբ «արքունական շինությունների համար քարեր էին կրում այդ ավերակներից, պատահել են մի քարուկրյա պատի, փորել են և գտել սրբատաշ քարերից շինած մի սալատակ և նրա տակ արդէն մի քանի գերեզմանաքարեր, խաչքարեր, մի քարե աշտանակ, եկեղեցու դռնագլխի մի քար և այլն: Գտնված քարերից շատերը ծածկված են եղել հայերեն արձանագրություններով, որոնք վերաբերում են ԺԳ, ԺԴ և ԺԵ դարերին: Դրանցից ամենահինն ունեցել է այսպիսի արձանագրություն».
Տապանաքար.
ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՆԵՐՍԷՍ (ՔԱՀԱՆԱՅԻ՞Ն), ԹՎ(ԻՆ) ՉԽԳ (1294):
Հրատ. Լալայան Ե., Երկեր, հ. 1, էջ 55:
Տապանաքար.
ԹՎ(ԻՆ) ՊԺԱ (1362)։ ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԵԹԷ ԳԻՏԵՍ ՀԱՐԱԶԱՏ ՈՐ ՃԱՆԱՉԵՍ, ԵՂԲԱՐՔ … ՎՌ … ԱՂԻՆ ԵՒ ՆԵՐՔՍԱՒՂԻՆ։
Հրատ. Լալայան Ե., Երկեր, հ. 1, էջ 55:
Ծանոթ. վրան եղել է մարդու պատկերաքանդակ:
Եկեղեցու ճակատակալ քարին (բարավոր).
ԹՎ(ԻՆ) Ջ (1451)։
Հրատ. Լալայան Ե., Երկեր, հ. 1, էջ 55:
Խաչքար.
ԸՆԿԱԼ, ԿԵՑՈ, ՈՂՈՐՄԵԱ…ՀԱՆԳՈՒՑԵԱԼ։
Հրատ. Լալայան Ե., Երկեր, հ. 1, էջ 55:
Ծանոթ. «Քարերից մի քանիսի վրա նկատվել է աղյուսի թանձր շերտ, զորօրինակ՝ մի կանգուն խաչքարի վրա, որ հավանականորեն քահանայի գերեզմանաքար է, դժվարությամբ կարդացվել է մի քանի հատ ու կտոր բառեր»:
Արձանագրությունների մնացորդներ նկատվել են նաև այլ գտածոների վրա. «Քարե աշտանակը մոտ 7 վերշոկ բարձրության է եղել և բավական կոշտ շինված. սրա վրա ևս արձանագրության հետքեր են երևացել, բայց անվերծանելի են» __99. Լալայան Ե., Երկեր, հ. 1, էջ 55: :
Հավանաբար ԺԷ դարի հայերեն արձանագրությունների հայտնաբերման մասին է նշվել 1885 թ. լրագրային մի հրապարակման մեջ. «Քաղաքի արևմտակողմն է հին բերդն, որի մոտերքում գտնւում են հին քաղաքի աւերակներ, որոնցից մի քանի տարի առաջ հանել են գերեզմանաքարեր մինչև 200 տարուայ հայ տապանագրերով» __1010. «Արձագանք», 1885, No 3, էջ 42: :
Քաղաքատեղիի տարածքում պահպանված որոշ հուշարձաններ՝ մասնավորապես Թ-Ժ դդ. բնորոշ խաչքարերն ու խաչաձև հորինվածքով եկեղեցին, իրենց գոյությամբ փաստում են տեղում մինչև ԺԱ դարը հայկական բնակավայրի առկայության հանգամանքը։
1988 թ. բերդաքաղաքի հայոց ավերակ գերեզմանոցների ուսումնասիրության ժամանակ մեզ ևս հաջողվեց գտնել հայերեն նորահայտ արձանագրություններ, այդ թվում` Աստվածատուր տանուտիրոջ, այսինքն` քաղաքագլխի տապանագիրը.
Տապանաքար. բերդաքաղաքի հյուսիսարևմտյան կողմում, ավերակ խաչաձև եկեղեցուց փոքր-ինչ հարավ-արևելք, 4 մասի ջարդված տապանաքարի բեկորներից մեկի վրա (86 x 80 x 30 սմ) եռատող փորագրվածք.
Ա(ՍՏՈՒԱ)ՅԾԱՏՈՒՐ ՏԱՆ|ՈՒՏ(Է)Ր :ՃԾ: (150) ԳԵՐԻ ԱԶ|ԱՏ ԱՐԱՐ:
Հրատ. առաջին անգամ:
Ծանոթ. տանուտեր, իմա` քաղաքագլուխ: Գրչությունը` ԺԱ-ԺԲ դդ..:
Խաչքարի պատվանդան. գտնվում է միջնաբերդի հատվածում, ուշ շրջանի կառուցապատումների շարքում, մի տան սանդուղքների մեջ զետեղված է խաչքարի պատվանդան (100 x 72 x 55 սմ), որի մի երեսին յոթ տողով փորագրված է հայերեն, հողմահար արձանագրություն.
ՈՎ Տ(Է)Ր Յ(ԻՍՈՒՍ). ՅՈՒՍ ԵՒ ԴԱՒԱՆ. ԱՌԱ|ՔԵԱ …ԿԱՆ. Ի ՓՐԿՈՒԹԻ(ՒՆ) | ԱԶԳԻՍ … ՏԵՂԻ … |… |… ՈՎ Ս(ՈՒՐ)Բ ՆՇԱՆ ԵՒ ՊԱՏՎԱԿԱՆ… |ՈՒ ՍԱՐԳՍԻ ԵՒ ԽԱՉԿԱՆՆ ԼԵՐ ՔԱՎ|ԱՐԱՆ ՅԱՀ… Թ(ԻՎՆ) Չ… (1251՞):
Հրատ. առաջին անգամ:
Նույն վայրից 1988 թ. հայտնաբերվել է մի գերեզման, որի վրա զետեղված գեղաքանդակ խաչքարն ու տապանաքարը պահպանության նպատակով փոխադրվել են Ախալքալաքի գավառագիտական թանգարան։ Մեկ□երկու տարի անց խաչքարը կրկին տեղափոխվեց. այս անգամ` քաղաքի կենտրոնում գտվող Սբ. Խաչ եկեղեցու բակը (չափերն են՝ 195 x 79 x 5 սմ), իսկ տապանաքարը շարունակեց մնալ թանգարանի բակում։
Տապանաքար. չափերն են՝ 127 x 63 x 20 սմ, արձանագրությունը` եռատող.
ԱՅՍ Է ՀԱՆԳ|ԻՍՏ ԳՐ(Ի)ԳՈ|ՐՈՒ ԹՎ(ԻՆ) ՉԾ (1301):
Հրատ. առաջին անգամ:
Քաղաքատեղիի տարածքից են փոխադրվել նաև Սբ. Խաչ եկեղեցու որմերում ագուցված կամ շուրջը կանգնեցված մոտ մեկ տասնյակ խաչքարերը (հնագույնները՝ Թ-Ժ դդ.)։
Պարիսպ. քաղաքատեղին բոլոր կողմերից շըրջապատված է եղել պարիսպներով։ Սրանց մեծագույն մասը ևս այժմ հիմնավեր է։
Նոր Ախալքալաք. նոր քաղաքը, որն ինչպես նշվեց, կից է համանուն հին քաղաքատեղիին հարավից, զբաղեցնում է 2 կմ երկարությամբ և 1 կմ լայնությամբ հիշյալ գետերի միջև ընկած հարթավայրը։
Քաղաքի հարավարևելյան եզրին վեր է խոյանում ծովի մակերևույթից 1883 մ բարձրություն ունեցող Տավշանկա լեռը։ Սրա քաղաքահայաց ստորոտին տարածված է հայոց գերեզմանոցը՝ ԺԹ-Ի դարերի բազմաթիվ շիրմաքարերով, տապանատներով։
Քաղաքի զարգացման փուլերը. 1831 թ-ից սկիզբ առած Նոր Ախալքալաքը 1845-ին իշխանություններից ստանում է ոչ վարչանիստ քաղաքի կարգավիճակ __1111. “Кавказский календарь на 1852 г.”, էջ 294 (”В 1845 году образовался здесь город и с Высочайшого утверждения возведен на степень заштатнаго, с учреждением Полицейского Управления и в ведении Полицейского Коммисара. С того времени город значительно стал расширяться постройками”). : ԺԹ դարի երկրորդ կեսի ընթացքում, բնակավայրի աստիճանական զարգացմանը զուգահեռ, Ախալքալաքը ստանում է քաղաքային բնակավայրերին հատուկ կարգավիճակներ. «Նոյն տարին (1874 — Ս. Կ.) Ախալքալաքը կը լինի Գ կարգի գաւառական քաղաք, իսկ 1890ին կը դառնայ գաւառական Բ. կարգի քաղաք, և 1896 ին կ՚ստանայ քաղաքային պարզ ինքնավարութիւն» __1212. Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա, Վենետիկ, 1903-1905, էջ 66: : Այդ թվականից ի վեր քաղաքի ավագ է հիշվում Արշակ Քրիստափորի Գրիգորյանցը (վախճ. 1905 թ.) __1313. “Новое обозрение”, 1905, No 150. : Չնայած Ախալքալաքը ձեռք էր բերել ինքնավարություն, սակայն 1905 թ. «…էլի քաղաքը կը գտնէք նոյն դրութեան մէջ, ինչ որ տասը, քսան տարի առաջ էր: Դարձեալ նոյն փոշոտ կեղտոտ փողոցները առանց սալայատակի, զուրկ բուսականութիւնից և ջրից, չնայած որ քաղաքը բազմած է երկու յորդառատ գետերի և աղբիւրների մէջ» __1414. Տէր-Յակովբեանց, Ախալքալաքի ներկայ վիճակը.– «Արշալոյս», 1906, No 6, էջ 3: :
Կառուցապատում. 1884 թ., երբ Ախալքալաքը դեռևս 3-րդ կարգի քաղաք էր, ուներ այսպիսի նկարագիր. «Քաղաքի շինութիւնները քարուկիր են», շատերը սրբատաշ քարով և բաժանուած կանոնաւոր ընդարձակ փողոցներով» __1515. «Արձագանք», 1885, No 3, էջ 42: : 1890-ականների սկզբին քաղաքի ավելի հանգամանալից նկարագրության մեջ նշվել է. «Ախալքալաքը ունի եօթը բաւական լայն և կանոնաւոր փողոցներ, որոնք կը տրուին ուրիշ վեց, աւելի կարճ փողոցներով: Այս փողոցներէն բաց ի միոյն, միւսները խճուղի չունին, ուստի և սաստիկ ցեխն և փոշին պակաս չեն: Տները ընդհանրապէս քարաշէն են, ցած, միյարկանի և գրեթէ բոլորն ալ արտաքուստ սպիտակացուած: Արեւելեան կողմը կառուցած են մեծ և փոքր երկյարկանի զօրանոցներ» __1616. Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա, Վենետիկ, 1903-1905, էջ 66: :
1880 թ. բազմաթիվ ծառատնկումներով հիմնվել է քաղաքի հասարակական պարտեզը. «…որ ծառերով շրջապատուած է, և ունի հովանոց մը. աղբիւր կամ աւազան չունի, մէջը տնկուած սակաւաթիվ ծառերը կը ջրեն ջրհորի ջրով» __1717. Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա, Վենետիկ, 1903-1905, էջ 67: :
1851 թ. Ախալքալաքում բացվել է տոնավաճառ, որը գործում էր յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-15-ը __1818. “Кавказский календарь на 1854 г.”, Тифлис, 1853, էջ 220: :
Ջրամատակարարում. ԺԹ դարի վերջին գրեթե 6000 բնակիչ ունեցող Ախալքալաքը խմելու ջուր էր ստանում բացառապես տեղական աղբյուրներից. «Քաղաքիս ջուրը կը մատակարարեն ձորերու մէջ բղխող 4 պատուական աղբիւրներ. կան նաեւ մի քանի ջրհորներ, որոց ջուրը չեն խմեր» __1919. “Кавказский календарь на 1854 г.”, Тифлис, 1853, с. 68: : Ջրի պակասը լրացնելու նպատակով 1895 թ. 27.000 ռ. նախահաշվային արժողությամբ կազմվել է նախագիծ՝ քաղաքից մոտ 3 կմ հեռու գտնվող «Աբլար»-ի աղբյուրների ջուրը Ախալքալաք հասցնելու համար __2020. «Նոր-Դար», 1895, No 54, էջ 3: :
Մեկ այլ նախագծով (1903 թ.), որի նախահաշվային արժեքն էր 4000 ռ., ծրագրվել է ինքնահոս կերպով քաղաք հասցնել Քառասնակն վտակի ջրերը __2121. “Кавказ”, 1903, No 179. : Այնուամենայնիվ, ինչպես կարելի է եզրակացնել 1913 թ. հրապարակված մի հաղորդումից, վերոհիշյալ նախագծերից և ոչ մեկը կյանքի չի կոչվել. «Ինչպէս բոլորին յայտնի է, մեր քաղաքը գտնւում է քարաժայռի վրայ, նրա երեք կողմը ձորեր են, այդ ձորերի միջով հոսում են Տափարւան գետակը և այսպէս կոչուած Ղըռխ-բուլաղ վտակը: Տափարվան գետակի մէջ է թափւում արևելեան կողմից Կուլիկամի ջուրը, որը մաքուր է և կարելի է գործ ածել թէ խմելու և թէ ուրիշ պէտքերին բաւարարութիւն տալու համար: Սակայն քաղաքի մէջ ջուր բոլորովին չկայ. շատ փորձեր է եղել գետնի տակից ջուր գտնելու և պատրաստելու ջրհորներ, բայց այդ էլ իզուր է անցել: Մեր քաղաքին նախ՝ հարկաւոր է խմելու ջուր ունենալ հենց քաղաքի մէջ: Մեզանից ո՞ւմ յայտնի չէ, թէ ինչպիսի մեծամեծ չարչարանքով քաղաքի բնակչութիւնը ջուր է ստանում «Ղռխբուլաղ» ձորակից: Քաղաքի ազգաբնակութիւնը մեծամեծ ծախսեր է անում, որ կարողանում է ջուր խմել. եթէ հաշւելու լինենք խմելու ջուր ստանալու վրայ ծախսուած փողերը, բաւական մեծ գումար դուրս կը գայ: Որպէսզի քաղաքացիք ազատւեն ահագին փողեր ծախսելուց, միայն խմելու ջուր ունենալու վրայ անհրաժեշտ է, որ օր առաջ մտածւի ձորակից մի որևէ մաքուր ջուր բերելու մասին՝ վերջ տալու այն անտանելի չարչարանքներին, մանաւանդ ձմեռ ժամանակ՝ բուք ու բորանին, որ քաշում են քաղաքացիք» __2222. Մալխասեան Մ., Ջրի պահանջը Ախալքալաքում.– «Ջաւախք», 1913, No 26, էջ 207: :
Հերթական անգամ «Աբլար»-ի աղբյուրների ջուրը Ախալքալաք հասցնելու խնդիրը շոշափվում է 1914 թ-ին, երբ քաղաքային ավագի հրավերով Թիֆլիսից գործին տեղում ծանոթանալու նպատակով հրավիրվում են քաղխորհրդի անդամ Արշակ Բաբովը և ճարտարապետ Միխայլովը. «Յարգելի հիւրերը դիտեցին Աբլար կոչւած տեղի հարուստ աղբիւրները, որտեղից ծրագրւած է բերել ջուրը: Ինչպէս իմացանք, պ. պ. ինժեներների տւած զեկուցումից՝ Աբլարի ջուրը իր հատկութեամբ անչափ առողջարար է և լաւ: Եւ յանձն առան մինչև ներկայ ամառ կազմելու դրանց վերաբերեալ պահանջւող մակարդակներն ու այլ նիւթերը՝ ներկայացնելու ի հաստատութիւն. ջուրը քաղաք բերելը, կոյողի և բաղանիք շինելը կնստին ընդամենը մօտ 100-հազար րուբլի: Ի հարկէ, թէև Ախալքալաքը չունի հնարաւորութիւն իր սեփական միջոցներով իրականացնելու այդ ծրագիրը, բայց դիմելու է փոխառութեան կամ ձեռնահասների օգնութեանը» __2323. «Ջաւախք», 1914, No 9, էջ 70: :
Բնակչություն. Նոր Ախալքալաքի բնակեցումը սկիզբ է առնում 1831 թ-ից: Առաջին բնակիչներն էին Ախալցխայից փոխադրված մի քանի հայ ընտանիքներ. «…1831 ին Ախալցխայէն մի քանի հայեր գալով, բերդի հարաւային կողմը կը կառուցանեն սրճատուն, փուռ և քանի մը բնակարաններ: Այնուհետեւ հետզհետէ ուրիշներ եւս գալով բնակութիւն կը հաստատեն, և կ’սկսի ձեւանալ փոքրիկ գիւղ մը…» __2424. Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա, Վենետիկ, 1903-1905, էջ 66: : Սկզբնական շրջանում զուտ հայաբնակ Ախալքալաքում տասնամյակների ընթացքում բնակություն են հաստատել նաև այլ ազգերի փոքրաթիվ ներկայացուցիչներ (ռուսներ, հրեաներ, վրացիներ, հույներ և այլն): Վերջիններս, ինչպես և հայերը, փոխադրվել էին այլևայլ վայրերից: Հրեաները, օրինակ, գաղթել էին Ախալցխայից («…ունի մօտ վեց հարիւր տուն բնակիչներ, որոնք բացառութեամբ մի քանի տուն Ախալցխայից գաղթած հրէաների, լուսաւորչական հայեր են…») __2525. «Մշակ», 1878, No 134, էջ 1: և մինչև իսկ ունեին իրենց առանձին թաղը. «Քաղաքի գեղեցկութեանը չի նպաստում հիւսիսային կողմը գտնուած թաղը, որտեղ բնակւում են մեծ մասամբ հրէաներ և բոշաներ: …Այդ թաղում, ուր հազիւ յիսուն վաթսուն տուն լինի, խոլերայից մեռան 60-65 մարդ, իսկ քաղաքի միւս մասերից մի մարդ էլ չմեռաւ…» __2626. «Նոր-Դար», 1894, No 130, էջ 2-3: : Ու թեև «Ախալքալաքը կարելի է համարել զուտ հայկական քաղաք, ուր ապրում է հինգ հազար բնակիչ, որոնցից հարիւր հոգի այլ ազգի հազիւ լինի…» __2727. Նոր-Դար», 1894, No 130, էջ 2-3: , այնուամենայնիվ, քաղաքաբնակ հայերի տեսակարար կշիռն ամբողջ բնակչության թվի մեջ ժամանակի ընթացքում անընդմեջ նվազել է: Դա նկատելի է մի քանի տարիների վիճակագրական տվյալների համադրման շնորհիվ.
տարեթիվ հայեր վրացիներ այլ ընդամենը
ազգություններ
1830-ական __2828 “Кавказский календарьна 1850 г.”, Тифлис, 1849, с. 36. 805 5 810
% 99,4 0,6
1851 __2929 “Кавказский календарьна 1852 г.”, с. 293, 295: 2599 76 2675
% 97,1 2,8
1865 __3030 А. К-дзе, Этническое состояние Грузии вXIX веке.– “Тифлисский Листок”, 1900, No 61. 2260
%
1883 __3131 “Кавказский календарьна 1885 г.”, с. 204: 2811 24 285 3120
% 90,1 0,7 9,1
1886 __3232 “Кавказский календарьна 1897 г.”, Тифлис, 1896, с. 52-53: 4083 45 175 4303
% 94,9 1,0 4,0
1896 __3333 “Кавказский календарьна 1898 г.”, Тифлис, 1897, с. 22-23: 5303
%
1897 __3434 А. К-дзе, Этническое состояние Грузии вXIX веке.– “Тифлисский Листок”, 1900, No 61. 5443
%
1902 __3535 “Известия ЗакавказскагоСтатисческаго Комитета”, т. 1, No 2, Тифлис, 1904, с. 80-81: 5210 91 192 5493
% 94,8 1,6 3,5
1905 __3636 “Кавказский календарьна 1908 г.”, Тифлис, 1907, с. 325: 5775 158 339 6272
% 92,1 2,5 5,4
1916 __3737 “Кавказский календарьна 1917 г.”, Тифлис, 1916, с. 190-193: 6151 7055
% 87,2
1979 __3838 Ըստ քաղխորհրդի տվյալների: 10278 506 2440 13224
% 77,7 3,8 18,5
Վիճակագրություն. ուշագրավ է, որ որոշ տարիների համար (1851, 1883, 1886, 1902, 1905) ծխական և պետական վիճակագրական տվյալներում առկա են անհամապատասխանություններ: Դա կարելի է նկատել` համադրելով ներկայացված աղյուսակները.
տարեթիվ տուն արական իգական միասին
1841 __3939 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3802, թ. 62-63: 572 510 1082
1842 __4040 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3805, թ. 76-77: 598 521 1119
1844 __4141 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3809, թ. 13-14: 644 560 1204
1845 __4242 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 70-71: 650 610 1260
1847 __4343 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 34: 640 624 1264
1849 __4444 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 40: 704 712 1416
1851 __4545 ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 2596, թ. 26-27: 193 553 534 1087
1853 __4646 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 39-40: 774 785 1559
1854 __4747 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 49-50: 791 793 1584
1857 __4848 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 52-53: 898 996 1894
1860 __4949 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 65-66: 320 1025 1020 2045
1861 __5050 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3839, թ. 23-24: 1032 1014 2046
1862 __5151 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3836, թ. 20-21: 1066 1045 2111
1863 __5252 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 20-21: 1084 1068 2152
1864 __5353 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 8-9: 327 1117 1107 2224
1865 __5454 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 11-12: 1147 1116 2263
1866 __5555 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74: 401 1142 1113 2255
1867 __5656 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3851, թ. 20-21: 1214 1180 2394
1868 __5757 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3853, թ. 27: 1248 1211 2459
1869 __5858 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3856, թ. 9: 1244 1232 2476
1870 __5959 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3857, թ. 23: 1285 1253 2538
1871 __6060 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3858, թ. 10: 1317 1301 2618
1872 __6161 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3859, թ. 56-57: 1355 1333 2688
1873 __6262 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3862, թ. 70-71: 1391 1369 2760
1875 __6363 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 19-20: 2813
1876 __6464 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 29-30: 1456 1451 2907
1877 __6565 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 28-29: 1600 1489 3089
1878 __6666 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 217-218: 1634 1544 3178
1880 __6767 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 86-87: 1745 1644 3389
1881 __68 1720 1636 3356
1882 __6969 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 42-43: 1753 1698 3451
1883 __7070 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 47-48: 1881 1715 3596
1884 __7171 «Արձագանք», 1885, No 3, էջ 42: 600
1886 __7272 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3878, թ. 11-12: 1953 1758 3711
1887 __7373 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 39-40: 2083 1877 3960
1889 __7474 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 64-65: 2181 1850 4031
1890 __7575 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 143: 2227 1886 4113
1891 __7676 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 142: 2272 1946 4218
1892 __7777 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 114: 2275 1937 4212
1893 __7878 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 41-42: 2282 1945 4227
1894 __7979 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 167-168: 2320 1963 4283
1897 __8080 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 140-141: 2449 2105 4554
1898 __8181 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 162: 2510 2167 4677
1899 __8282 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 93-94: 2537 2206 4743
1900 __8383 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 55: 2571 2233 4804
1901 __84 2627 2296 4923
1902 __8585 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 16-17: 2648 2316 4964
1905 __8686 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 259-260: 2771 2453 5324
1906 __8787 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3915, թ. 20: 2771 2453 5324
1908 __8888 ՀԱԴ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 42: 730 2827 2514 5341
1910 __8989 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ.3917, թ. 134-135: 2928 2600 5528
1912 __9090 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ.3920, թ. 17-18: 2990 2654 5644
1914 __9191 ՀԱԴ, ֆ. 56, ց. 6, գ. 1020, թ. 170-171: Վիճակագրական մեկ այլ տվյալի համաձայն՝ Ախալքալաքը նույն թվականին ունեցել է 7484 բնակիչ (“Кавказскийкалендарь на 1915 г.”, էջ 83): 3062 2693 5755
1916 __9292 ՀԱԴ, ֆ. 196, ց. 1, գ. 43, թ. 17-18: 3071 2700 5771
1921 __9393 ՀԱԴ, ֆ. 355, ց. 1, գ. 895, թ. 1: Ի դեպ, 1933 թ. Ախալքալաքի 10-ամյա վրացական դպրոցի աշակերտ Բենո Գվարամաձեի վկայությամբ՝ 1933 թ. քաղաքում բնակվել են միայն 4 տուն վրացի՝ Բերիձե, Գվարամաձե, Միքելաձե… (ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის.1, 1964, էջ 109): 500 400 900
1979 __9494 Ըստ քաղխորհրդի տվյալների: 10.278
1991 __9595 საქართველო ენციკლოპედია, ტ.1, თბილისი, 1997, էջ 287: 15.800
Սբ. Մեսրոպյան արական դպրոց. ողջ Արևելահայաստանում ամենահին ծխական դպրոցներից մեկը՝ Սբ. Խաչ եկեղեցուն կից Սբ. Մեսրոպյան երկդասյա արականը, հիմնվել է 1836 թ.:
1910 թ. հաշվի առնելով այն հանգամանքը, որ «…դպրոցական հին շինութիւնը բոլորովին անկարող է իւր մեջ ամփոփել դպրոցի պարապմունքները…» __9696. ՀԱԴ, ֆ. Պ-56, ց. 18, գ. 852, թ. 1: , հոգաբարձությունը, առձեռն ունենալով ընդամենը 1500 ռ., սակայն վստահ համաքաղաքացիների ցուցաբերելիք օժանդակությանը` ձեռնամուխ է լինում նոր շենքի կառուցման գործին: Շուտով ազգօգուտ նախաձեռնությանն իրենց նյութական ներդրումներով իրապես սատարում են բազմաթիվ բարերարներ __9797. «Մշակ», 1910, No 95: : Հանգանակությունները շարունակվում են նաև 1911 թ. __9898. «Արարատ», 1911, էջ 624: :
Սակայն, 1912 թ., երբ արդեն 3 տարի շարունակ ընթացքի մեջ էին շինարարական աշխատանքներն, ու այդ նպատակով ծախսվել էր հանգանակությունների շնորհիվ գոյացած շուրջ 20.000 ռ., այդուհանդերձ, կառույցն ամբողջացնելու համար դեռևս զգալի էր դրամի պակասը __9999. ՀԱԴ, ֆ. Պ-56, ց. 18, գ. 852, թ. 1: : Ստեղծված կացությունից դուրս գալու ելք էր նկատվել Ախալքալաքում գտնվող էջմիածնապատկան կրպակների հասույթին թեկուզ ժամանակավորապես տիրապետելը:
Շինարարությունն ավարտին է հասել 1914 թ. (ցայսօր կանգուն շենքը շարունակում է ծառայել բուն նպատակին):
տարեթիվ այլ տեղեկ. ուսուցիչ աշակերտ
1836 __100100 ՀԱԴ, ֆ. Պ-56, ց. 18, գ. 852, թ. 1: հիմնվել է
1854 __101101 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 49-50: 3 85
1860 __102102 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 512: վերաբացվել է
1865 __103103 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2: 6 157
1876 __104104 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 51: 5 150
1877 __105105 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, թ. 100: 5 150
1878 __106106 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, թ. 177: 5 162
1881 __107107 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 512: 8 127
1885 __108108 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 512: փակվել է
1886 __109109 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 512: Ի դեպ, դպրոցի վերաբացումից հետո հաստատվել է հոգաբարձության նոր կազմը. «Կոնդակաւ Վեհ. Հայրապետի Ազգիս ի 23 Հոկտ. ընդ համարաւ 623. հաստատեցան ի պաշտօն հոգաբարձութեան եկեղեցական ծխական երկդասեան երկսեռից ուսումնարանաց Հայոց Ախալքալակ քաղաքի պատուելիք Զարմայրն Առուանեանց, Մահտեսի-Յովհաննէսն Տէր Կիրակոսեան, Արտաշէսն Յովհաննիսեան և Սարգիսն Յարութեանց» («Արարատ», 1886, էջ 469): վերաբացվել է
1888 __110110 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 512: երկդասյա 130
1890 __111111 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3887 թ. 143: 129
1891 __112112 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 142: 139
1892 __113113 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 114: 123
1894 __114114 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 99, գ. 3896, թ. 34, 167-168: 6 165
1896 __115115 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 512: փակվել է
1905 __116116 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 512: վերաբացվել է
1909 __117117 ՀԱԴ, ֆ. 57, ց. 2, գ. 1849, թ. 15: Սանդխտյան դպրոցի 14 487
հետ միացյալ (254-ը` աղջիկ)
1910/11 __118118 ՀԱԴ, ֆ. 35, ց. 1, գ. 682, թ. 57: 12 447
(233-ը` աղջիկ)
1912 __119119 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3920: 13 460
(225-ը` աղջիկ)
1914 __120120 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 512: 445
1916 __121121 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 512: գործել է
Սբ. Սանդխտյան իգական դպրոց. 1871 թ. քաղաքում բացվել է օրիորդաց Սբ. Սանդխտյան ծխական ուսումնարանը։
տարեթիվ այլ տեղեկ. ուսուցիչ աշակերտ
1871 __122122 «Արարատ», 1871, էջ 368: բացվել է
1876 __123123 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 51: 5 51
1877 __124124 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 100: 5 51
1878 __125125 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 177: 5 59
1890 __126126 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 143: 121
1891 __127127 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 142: 155
1892 __128128 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 114: 150
1894 __129129 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 99, նաև`գ. 3896, թ. 34, 167-168: 2 148
Երկսեռ դպրոց. ի դեպ, 1870-ական թվականների երկրորդ կեսին և 1880-ականների սկզբին կրթօջախների ուսուցչական կազմն ու աշակերտության թվաքանակը վավերագրերում ցույց են տրված միասնաբար:
Տարեթիվ այլ տեղեկ. ուսուցիչ աշակերտ
1875 __130130 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 19-20: 6 192
1876 __131131 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 29-30: 6 190
1877 __132132 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 28-29: 7 229
1880 __133133 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 86-87: 9 197
1881 __134134 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 96-97: 9 203
1882 __135135 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 42-43: 10 191
1883 __136136 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 47-48: 6 130
Ռուսական դպրոց. 1889 թ. Ախալքալաքում բացվել է ռուսական դպրոց. «Նոր կառուցուած վայելուչ շէնք’է, որուն վրայ քաղաքը ծախսեր է 15.200 ր. 18 կոպէկ. աշակերտաց թիւն է 130-140» __137137. “Новое обозрение”, 1905, No 150. :
Գյուղատնտեսական դպրոց. քաղաքում 1895 թ-ից գործել է նաև գյուղատնտեսական դպրոց __138138. “Новое обозрение”, 1905, No 150. Տե՛ս նաև՝ Սալլիւմեան, Տնտեսական հարցեր, էջ 179: :
Գրադարան. հիմնվել է 1880-ին։ ԺԹ դարի վերջին հաստատությունն արդեն համալրված էր բազմաթիվ գրքերով և պարբերականներով. «Քաղաքիս մէջ 1880 թուի մայիս 14-ին Հայք բացին գրադարան-ընթերցարան մը, որ բաժնուած է երկու մասի, արականաց և իգականաց: Այդ գրադարան-ընթերցարանը այժմ ունի մօտ 1.500 օրինակ հայերէն և ռուսերէն գրքեր, և տարին կ’ընդունի նաեւ նոյն լեզուներով 21-է աւելի պարբերական թերթեր» __139139. Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա, Վենետիկ, 1903-1905, էջ 67: : Հայտնի է, որ 1898 թ. գրադարանը փակվել է __140140. “Новое обозрение”, 1905, No 150. :
Սբ. Խաչ եկեղեցի. քաղաքի կենտրոնական մասում կանգուն է Սբ. Խաչ եկեղեցին, որի արևմտյան ճակատին եղած շինարարական արձանագրությունը տարիներ առաջ ոչնչացվել է։ Բարեբախտաբար, շինարարության պատմությանն առնչվող պատմական վկայություններ են պահպանվել դիվանական վավերագրերում։ Դրանց շնորհիվ պարզվում է, որ 1830-ականներին կարնեցի գաղթական հայերն իրենց սուղ միջոցներով կառուցել են Սբ. Խաչ անվամբ մի եկեղեցի։ 1854 թ. եկեղեցին քայքայված էր այն աստիճան, որ ախալքալաքաբնակ մահտեսի Կարապետ Յաղուբյանցը դիմել է հոգևոր իշխանություններին՝ իր միջոցներով հնի տեղում նոր եկեղեցի կառուցելու թույլտվության խնդրանքով. «…մատուցանէ ի տնօրէնութիւն կոնսիստօրիս զխնդիր Ախալքալակաբնակ մահտեսի Կարապետի Եաղուբեանց, յորում գրէ, թէ ի գաղթելն իւրեանց, ընդ հովանաւորութեամբ ամենահզօր տէրութիւն ռուսաց ի սուղ ինչ միջոցի շինեցաք աստ եկեղեցի յանուն Սբ. Խաչի, բայց հնութիւն շինութեան այնորիկ արդէն իսկ կարծիս տայ փլման, և յաւուր միում մեծի վտանգի բազմաթիւ աղօթաւորաց ի նմին: Առ ի զառաջս առնուլ անտի կարծեցի վտանգից, մտադիր եմ քանդել զայն ի հիմանց ի 24-ն ապրիլի յառաջիկայ 1854 ամի և վերանորոգել պարտուպատշաճն եղանակաւ. զորմսն քար և կիր, զերկայնութիւն երեքտասան սաժէն, զլայնութիւն ընդ առաջնոյն ութն սաժէն և զբարձրութիւն երեք սաժէն, զշրջապատն հնգետասան պատուհանս. և այլն ընդ կարգին և ընդ յարմարութիւն, չխնայելով ի շինութիւն նորին զամենայն զծախս իւրում իսկ սեպհականութենէ, ըստ հարկելոյ ջերմեռանդն պարտաւորութիւն ի յիշատակ հոգւոյ իւրոյ և համօրէն ննջեցելոցն…» __141141. ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 3245, թ. 1: ։ Ստանալով հոգևոր իշխանությունների և մասնավորապես Ներսես Ե կաթողիկոսի թույլտվությունը` __142142. ՎԱԴ, ֆ. 204, ց. 1, գ. 985, թ. 2: Կարապետ Յաղուբյանցը սկսում և 1856 թ. ավարտում է նոր եկեղեցու կառուցումը։ Նորոգումներ են կատարվել նաև 1870, 1880, 1895 թվականներին __143143. ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 6408, թ. 1, 7: Տե՛ս նաև` ՎԱԴ, ֆ. 204, ց. 1, գ. 985, թ. 1-22, «Մոլորակ», 1997, No 14, էջ 4: : Հայտնի է, որ 1884 թ. Ախալցխայի առաջնորդ Խորեն վարդապետ Ստեփանեն Ախալքալաք կատարած կարճատև այցի ժամանակ հասցրել է իրականացնել մի շարք մանրածավալ նորոգումներ. «Բարւոքելով եկեղեցւոյ դրութիւնը ‘ի ներքուստ, չմոռացաւ հայր-սուրբը շքեղացնել նորան և արտաքուստ. և դրսի պատերը, որ բոլորովին անշքացած էին և ծեփել ու սպիտակացնել տուեց կրով. շրջապատը, որ տեղ-տեղ ապականուած էր լինում աղբով, և սրբել ու մաքրել տուեց. կտուրը, որ տեղ-տեղ պատերի արանքովը ջուր էր ներս թողնում, և շինել ու ամրացնել տուեց» __144144. «Արձագանք», 1885, No 22, էջ 309: :
1895 թ. գլխավորապես տանիքի նորոգության նախագիծը ներկայացվել է նահանգային վարչությանը՝ հաստատման __145145. ՎԱԴ, ֆ. 204, ց. 1, գ. 985, թ. 1: :
Տակավին 1897 թ. հոկտեմբերի վերջին ընթացել էր «1856 թ-ից ի վեր գոյություն ունեցող եկեղեցու» նորոգություն սկսելու թույլտվությունը ձեռք բերելու նպատակին հասնելու համար առաջ տարվող գրագրությունը __146146. ՎԱԴ, ֆ. 204, ց. 1, գ. 985, թ. 7: :
1899 թ. վերջապես հաստատվել է եկեղեցու հողածածկ ցածր տանիքը նոր, ավելի բարձր փայտամածով փոխարինելու վերաբերյալ նախագիծը __147147. ՎԱԴ, ֆ. 204, ց. 1, գ. 985, թ. 12: , և նույն թվականին էլ աշխատանքները մոտեցել են ավարտին. «Մեր եկեղեցու նորոգութեան վրա մինչև հիմա ծախսվել է 6.000 րուբլի, որից 4 հազար րուբլի եկեղեցին ունէր, իսկ 2 հազար րուբլի հանգանակվեց քաղաքում:
Նորոգութիւնը վերջացնելու համար կրկին պակասում է 1.000 րուբլի…» __148148. «Մշակ», 1899, No 203, էջ 2: : Արևմուտքից կից է 1856 թ. կառուցված կրկնահարկ զանգակատունը: Վերջին նորոգումներից մեկը կատարվել է 1977 թ. տեղական իշխանության ծախսով __149149. «Էջմիածին», 1978, Գ, էջ 624։ ։
Սբ. Խաչ եկեղեցին ընդարձակ դահլիճով (արտաքին չափերն են՝ 24,7 x 16 մ) գմբեթավոր տաճար է։ Ծածկերն ու գմբեթը ներքուստ պահում են երեք զույգ սյուները։ Անսովոր են ավագ խորանի երկու կողմում գտնվող երկուական ավանդատները։ Միակ՝ արևմտյան ճակատից բացված մուտքը առջևում ունի կրկնահարկ զանգակատուն։ Կառուցված է գլխավորապես անմշակ քարով, կրաշաղախով, փայտով։ Սվաղված է թե՛ ներսից, թե՛ դըրսից։
Եկեղեցու արևելյան ճակատին ագուցված է Թ-Ժ դարերին բնորոշ գեղարվեստական առանձնահատկություններով գեղաքանդակ մի խաչքար (76 x 60 սմ): Նույն ժամանակաշրջանին վերաբերող մեկ այլ խաչքար էլ ագուցված է ներսում` խորանի մեջ:
Ի դեպ, Սբ. Խաչն ունեցել է եկեղեցապատկան եկամտաբեր որոշ շինություններ, այդ թվում` մի ամբարանոց, որի` վիճակային հասույթների ծախսով վերակառուցելու թույլտվությունը ստացվել է տակավին 1859 թ. __150150. Մատենադարան, թղթ. 152, վավ. 119: :
Խաչքարի բեկոր. չափերը` 65 x 34 սմ, ագուցված է Սբ. Խաչ եկեղեցու հարավային ճակատին, արձանագրությունը` քառատող.
…Ա(ՍՏՈՒԱ)Ծ… | …ԳՈՀԱՐԻՆ… | …ԳՐԻԳ(ՈՐ)ՈՒ ԼԵՐ ԱՒԳՆԱԿԱՆ ԱՀԵ|Ղ ԱՎՈՒՐՆ ԱՆԶՐՎԱԿԱՆ, ՉԼԸ (1289):
Հրատ. առաջին անգամ:
Խաչքարի բեկոր. չափերը` 60 x 46 սմ, ագուցված է եկեղեցու արևմտյան ճակատին, արձանագրությունը` կիսաեղծ.
… Ս(ԱՐ)Կ(Ա)Ւ(Ա)Գ …
Հրատ. առաջին անգամ:
Ծանոթ. ժամանակը` ԺԵ-ԺԶ դարեր:
Խաչքար. հայտնաբերվել է քաղաքատեղիի տարածքից և փոխադրվել Սբ. Խաչ եկեղեցու բակ: Այժմ գտնվում է եկեղեցու հս կողմում.
… ԱՒՍՐ ՆՇԱՆՍ Է…
Հրատ. առաջին անգամ:
Ծանոթ. ժամանակը` ԺԵ-ԺԶ դարեր:
Մ. Բրոսսեի վկայությամբ` Գանձայից Ախալքալաք տանող ճանապարհին` «Գոքչա» անվամբ բնակավայրում, հին եկեղեցու ավերակներում պահպանվում էր մի խաչքար` հայերեն արձանագրությամբ:
Խաչքար.
ԵՍ Ա(ՍՏՈՒԱ)ԾԱՏՈՒՐՍ ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՀՕՐ ՄԵՐՈՒՄ ԹՎԻՆ Չ: (1251 թ.) …ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՅԻՇԱՏԱԿԻՆ …ՊՄՏԶՈԳՆ (՞):
Հրատ. Brosset M., Rapport sur un voyage archéologique dans la Géorgie et dans l’Arménie éxecuté en 1847-1848 par M. Brosset; livre 2, St. Pétersburg, 1850, էջ 174:
Հայ-կաթոլիկ աղոթատուն. «Քաղաքիս Հայ-կաթոլիկները յոյժ սակաւաթիվ լինելով չունին ոչ եկեղեցի, և ոչ մատուռ…» __151151. Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա, Վենետիկ, 1903-1905, էջ 66: : Ախալքալաքում հայ-կաթոլիկ աղոթատուն կառուցելու խնդիրն արծարծվել է ԺԹ դարի վերջին, սակայն 1900 թ. ստացվել է կառավարության մերժումը __152152. “Кавказ”, 1900, No 206, էջ 3: : Այնուամենայնիվ, քաղաքի փոքրաթիվ հայ-կաթոլիկները հետագայում հիմնել են իրենց աղոթատունը և կառավարվել Բավրա գյուղի քահանա տեր Սիմոն Խաչատրյանի կողմից __153153. «Օրացոյց եւ պատկեր տօնից», Թիֆլիս, 1916, էջ 84: : 1915 թ. քաղաքում կային ընդամենը 54 շունչ հայ-կաթոլիկներ __154154. «Օրացոյց եւ պատկեր տօնից», Թիֆլիս, 1915, էջ 84: : 1916 թ. տեղի հայ-կաթոլիկներին թույլատրվել է եկեղեցու վերանորոգման համար կատարել մինչև 2000 ռ. հանգանակություն __155155. “Кавказское слово”, 1916, No 230. :
Ռուսաց եկեղեցի. Ախալքալաքում ԺԹ դարի վերջին գործել է նաև ռուսաց եկեղեցի. «Քաղաքիս հիւսիսային ծայրը կը գտնուի պարսպապատ Ռուսաց եկեղեցին, որ կառուցուած է Ալէքսանդրապոլցի Պ. Ստեփանոս Անանիկեանցի աշխատութեամբ և ըստ բաւականի նիւթական օժանդակութեամբ, որով և արժանացած է առաջին քաղաքական աստիճան ստանալու …» __156156. Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա, Վենետիկ, 1903-1905, էջ 67: : Ավերվել է խորհրդային տարիներին:
Ճգնավոր ուխտատեղի. Ախալքալաքի հյուսիսարևելյան կողմում` Փարվանա գետի աջ ափին, բարձր ժայռերի տակ, «Ճգնավոր» եկեղեցին է: Միանավ, թաղածածկ շենք է` կառուցված սրբատաշ քարով ԺԳ-ԺԴ դարերում: Արտաքին չափերն են՝ 7,10 x 3,90 մ: Հայտնի ուխտատեղի է (տոնը՝ մայիսի 7-ին) __157157. Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա, Վենետիկ, 1903-1905, էջ 70: , 1884 թ. նորոգվել է __158158. «Մշակ», 1886, No 83: : Կանգուն է, միայն տանիքն է քայքայված:
Գերեզմանոց. քաղաքի արևելյան կողմում` Տաշվանկա լեռան ստորոտին տարածված հայոց ընդարձակ գերեզմանատանը պահպանված տապանաքարերից հները վերաբերում են ԺԹ դարի կեսերին: Ուշագրավ են եկեղեցաձև, դամբարանաձև, երկթեք, թևավոր խաչով ավարտվող շիրմաքարերը, որոնց զգալի մասն արձանագիր է: Վերջիններիս թվում հիշատակելի է կալվածատեր Անտոն Քանանյանցի __1591. Harutiunian, V. (սև մարմարից կերտված, քառակող) վնասված տապանաքարը, որն ունի երկլեզվյան արձանագրություն:
Տապանաքար.
ԱԶՆՈՒԱԿԱՆ | ՆԱԴՎՈՐՆԻ ՍԱՎԷ[ՏՆԻԿ] | [Ա]ՆՏՈՆ ՅՈՎՀԱՆՆԷՍ[ԵԱՆ] | ՔԱՆԱՆԵԱՆՑ | ԾՆՈՒ[Ա]Ծ 12 ՅՈՒԼԻՍԻ 183(6), | ՎԱԽՃ. 18 ՆՈՒՅԵՄԲ(ԵՐԻ 1911). | ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՅՐ[ԵՂԲԱՅՐ] | ԱԼԷՔՍԱՆԴՐ (ՔԱՆԱՆՅԱՆԻՑ):
ДВОРЯНИНЪ | [НАД]ВОРНЫЙ СОВЕТН[ИК] | АНТОНЪ ИВАНОВИ[Ч] КАНАНОВЪ | РОД. 12 ИЮЛЯ 1836 Г. | СКОНЧ. 18 НОЯБРЯ 1911 Г. | ДОРОГОМУ И НЕЗАБВЕННОМУ ДЯДЕ | ОТЪ АЛЕКСАНДРА КАНАНОВА.
Հրատ. առաջին անգամ:
Ախալքալաքի պատմաերկրագիտական թանգարան. Ջավախքի տարբեր հնավայրերից ժամանակի ընթացքում հայտնաբերված գտածոների ուշագրավ հավաքածուով աչքի է ընկնում Ախալքալաքի պատմաերկրագիտական թանգարանը: Առանձնապես արժեքավոր են մ.թ.ա. Ա հազարամյակին վերաբերող աստղագիտական օրացույցը, խեցեղեն իրերը, ճարտարապետական բեկորները և այլն:
Հուշակոթողներ. Ախալքալաքի տարածքում տարբեր տարիներին կանգնեցվել են հայ երախտավորների զանազան արձաններ, հուշակոթողներ: Աչքի են ընկնում հատկապես մշակույթի տան մոտ գտնվող Մեսրոպ Մաշտոցի արձանը (քանդակագործ՝ Ա. Քոչար), Սբ. Խաչ եկեղեցու բակում 2000 թ. կանգնեցված Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու մետաղաձույլ արձանը (քանդակագործ՝ Լևոն Գրիգորյան), Դերենիկ Դեմիրճյանի, Ջիվանու և այլոց հուշարձանները:
1. Արձանագրություն`
…აღვ(ა)შ(ე)ნე ესე წ(მიდა)ი | …ს(ა)სა და ამ(ი)რსპ[ასალარისა] | გ(ა)მ(რე)კ(ე)ლისა ძეთა | …არტს? პ(ა)ტრ(ო)ნ(ო)ბა(სა) შ(ინ)ა | …[სალ]ოცვ(ე)ლ(ა)დ ს(უ)ლისა და | …ა ისდ(ი)აგს შე(უნ)დ(უე)ნ ღ(მრთმა)ნ, ა(მე)ნ.
Թարգմ. …շինեցի այս սուրբ …և ամիրսպասալար …Գամրեկելիի որդիների … իշխանության … հոգու համար աղոթքի …Իսդիագին Աստված ողորմի. ամեն:
Հրատ. Ростомов И., Ахалкалакский уезд в археологическом отношении.– Сборник Материалов для Описания Местностей и Племен Кавказа, вып. XXV, 1898, с. 37-38։ Такайшвили Е., Археологическая экспедиция 1971-го года в южные провинции Грузии, Тбилиси, 1952, с. 24։ მუსხელიშვილი ლ., არქეოლოგიური ექსკურსები, თბილისი, 1941, էջ 64: ცისკარიშვილი ვ., նշվ. աշխ., էջ 53: ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 54: ბერძენიშვილი დ., ”ახალქალაქი ჯავახეთისაჲ”, էջ 18, 58: “ჯავახეთი. ისტორიულ-ხუროთმოძღვრული გზამკვლევი”, էջ 47:
Տարընթերցում. Ի. Ռոստոմաշվիլի`
…სსა, … რატის, შეუნდენ: Վիմագրին կից` Է. Թաղայշվիլու զետեղած ռուսերեն թարգմանության մեջ արձանագրության
հատվածը թարգմանվել է. “в господство Рата”: Լ. Մուսխելիշվիլին Թորեցի իշխանների տոհմաբանությանը վերաբերող հարցերի առնչությամբ առաջարկել է արձանագրության վերականգնման սեփական տարբերակը. †. აღვაშენე ესე წმიდაჲ(მეფობასა თამარი)სსა და ამირ-სპ(ასალარისა) გამრეკელისა ძეთა (და) … რატისა პატრონობასა შინა… Թարգմ. Կառուցեցի այս սուրբ [եկեղեցի] Թամարի թագավորության, Գամրեկելիի որդիների ամիրսպասալարության և … Ռատի իշխանության ժամանակ.. Վ. Ցիսկարիշվիլի՝ წმინდაი, …რატის პატრონობასა, შეუნდვენ: Է. Թաղայշվիլու վերծանությունն առանց փոփոխության հրատարակելուց հետո Ցիսկարիշվիլին առաջարկում է արձանագրության կորած հատվածի վերականգնման սեփական տարբերակը.
Արդի վրացերեն գրադարձությամբ. §სახელითა ღმრთისაჲთა აღვაშენე ესე წმიდაი ეკლესიაი, მეფობასა დავითისასა და ამირსპასალარობასა ავაგისა (կամ ზაქარიასა), გამრეკელისა ძეთა: კახას, ასიბას და ლიპარიტის პატრონობასა შინა… სალოცველად სულისა და… ისდიაგს შეუნდვენ ღმერთმან, ამინ.¦:
Թարգմ.«Աստուծո անունով շինեցի այս սուրբ եկեղեցին Դավթի թագավորության և Ավագի (կամ Զաքարիայի) ամիրսպասալարության ժամանակ, Գամրեկելիի որդիների` Կախայի, Ասիբի և Լիպարիտի իշխանության օրոք… հոգու համար աղոթքի և … Իսդիագին Աստված գթա. ամեն: Դ. Բերձենիշվիլին նույնությամբ վերահրատարակել է Վ. Ցիսկարիշվիլու նշված վերականգնումը: «ჯავახეთი. ისტორიულ-ხუროთმოძღვრული გზამკვლევი»-ում հանդիպում ենք արձանագրության վերականգնման գրեթե նույնական տարբերակին. სახელითა ღმრთისაითა აღვაშენე ესე წმიდაჲ ეკლესიაი მეფობასა დავითისასა და ამირსპასალარობასა ავაგისა, გამრეკელის ძისა: კახას, ასიბას და ლიპარიტის პატრონობასა შინა … სალოცველად სულისა … ისდიაგს შეუნდვენ ღმერთმან. ამინ:
Ծանոթ. Է. Թաղայշվիլին ոճական առանձնահատկությունների հիման վրա արձանագրությունը թվագրում է ԺԱ դարով: Հետազոտողի կասկածելի վերծանությամբ ի հայտ եկած «Ռատ» անձնանունը նույնացվել է Օրբելյանների տոհմին պատկանող Ռատ իշխանի հետ, որը Լիպարիտ Գ-ի որդի Ռատ Գ-ն է, որը բազմիցս ընդհարվել է Բագրատ Դ-ի (1027-1072 թթ.) հետ մինչև իսկ Ախալքալաքի պարիսպների տակ: Լ. Մուսխելիշվիլին արձանագրության մեջ հիշվող Գամրեկելի ամիրսպասալարին նույնացնում է Մեծ Գամրեկել Թորեցու հետ: Արձանագրության բովանդակությունից դատելով՝ հեղինակը կարծում է, որ վիմագիրը ստեղծվել է նշված անձի մահից հետո (1190/91 թ.), իսկ Ռատ իշխանը, հետազոտողի վարկածով, Քարթլիի էրիսթավ Ռատ Սուրամելին է: Վ. Ցիսկարիշվիլին, ընդհակառակը, գտնում է, որ արձանագրությունում հիշատակված են վրաց Դավիթ Է Ուլու (1247-1270 թթ.) թագավորը և Ավագ (կամ Շահնշահի որդի Զաքարիա) ամիրսպասալարը: Ըստ այդմ արձանագրությունը կթվագրվի ԺԳ դարով:
- Ախալքալաքի պատմաերկրագիտական թանգարանում պահպանվել է մեկ այլ վրաց մեսրոպատառ արձանագրության երկու բեկոր.
բեկոր Ա
… |[…ქ(რონი)კ(ო)ნსა ს[პდ(?) | [დავ[დ(ე)ვ ბ(ა)ლ[(ა)ჰვ(ა)რი] | … ესე
Թարգմ. Քրոնիկոնի 294 թ. ՞ (1064 թ. ՞) դրեցի բարավորը… այս …:
բեկոր Բ
… | … გ … | … ფედ … | ა(მე)ნ.
Թարգմ. … ամեն:
Հրատ. სილოგავა ვ., მრავალთავი, VII, էջ 175-176: სილოგავა ვ., სამცხე-ჯავახეთის ისტორიული მუზეუმის ქართული ეპიგრაფიკული ძეგლები, էջ 45,118, 133:
Ծանոթ. Արձանագրության եղծված մասերի վերականգնումն ըստ Վ. Սիլոգավայի: Քրոնիկոնի ճիշտ վերծանման դեպքում կունենանք 1064 թ. :
3. Ախալքալաք քաղաքատեղիի արևմտյան բերդապարսպին պահպանվել է ևս մեկ վրաց մեսրոպատառ արձանագրություն.
ქ(რისტ)ე შ(ეიწყალ)ე მ(არია)მ.
Թարգմ. Քրիստոս ողորմիր Մարիամին:
Հրատ. ბერძენიშვილი დ., ”ახალქალაქი ჯავახეთისაჲ”, ”არტანუჯი”, N 7, თბილისი, 1998, էջ 45:
Ծանոթ. վիմագրի գրչաոճը ԺԱ դարի է: Ամենայն հավանականությամբ, արձանագրության մեջ հիշատակված Մարիամը Բագրատ Դ (1027-1072 թթ.) թագավորի մայր Մարիամ թագուհին է: