ՋԱՎԱԽՔ
Ասփարա
Տեղադրություն. գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 25 կմ հյուսիս-արևելք, շրջկենտրոն Նինոծմինդայից 26 կմ հյուսիս-արևելք, Փարվանա լճի արևմըտյան ափին, ծ. մ. 2076-2085 մ բարձրության վրա:
Պատմություն. հայտնի է, որ 1595 թ. Ասփարան հիշվում է որպես ռայաներից ազատ և 3.000 ակչե հարկվող գյուղ __11. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 235: , իսկ 1720-21 թթ.` տանուտեր Սուլեյմանի օրոք, Ասփարայից հարկվել է 5.000 ակչե __22. “ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 165: :
Հայաթափ միջնադարյան գյուղատեղին վերակենդանացրել են 1924 թ. Կարտիկամից փոխադրված 36 ընտանիքները, որոնց շրջանում տակավին մինչև 1930-ական թվականները, որպես բռնակալական ժամանակների տխուր ժառանգություն, պահպանված է եղել թրքախոսությունը __33. ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 102: : Գյուղը 1970 թ. ուներ 331 __44. ՀՍՀ, հ. 1, էջ 598:, իսկ 1988 թ.՝ 32 տուն, 162 շունչ: Ոչ լրիվ ութամյա դպրոցը նույն թվականին ուներ 23 աշակերտ:
Սակավաբնակ Ասփարայից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել են 40 հոգի, որոնցից 22-ը զոհվել են __55. Դավթյան Ա., Ջավախք, էջ 100: :
Եկեղեցի. Ասփարան նշանավոր է գյուղամիջի կիսավեր եկեղեցով: Ուղղանկյունաձև հատակագծով, համակ սրբատաշ քարով կառուցված եկեղեցուց պահպանվել են միայն հյուսիսային ճակատն ու խորանի որոշ հատվածները: Արտաքին չափերն են՝ 11,85 x 5,84 մ: Եկեղեցու փլատակների մեջ ուշագրավ է գեղարվեստական մշակումով աչքի ընկնող լուսամուտներից մեկի շրջանակի բեկորը: