ՋԱՎԱԽՔ
Արակովա
Տեղադրություն. աշխարհագրական դիրքի տեսանկյունից Ջավախքի կենտրոնական բնակավայրերից է: Գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 7 կմ հյուսիս, ծ. մ. 1650-1700 մ բարձրության վրա:
Անվան ծագումը. ըստ ավանդության` «Սա հնումն բաղկացած է եղել Արա բերդից, որ կառուցված է եղել գետի ձախ ափին բարձրացող լերան վրա, և Գովա գյուղից, որ գտնվելիս է եղել բերդից դեպի հյուսիս, գետի աջ ափին: Այժմ այդ երկու անունները միանալով կազմել են Արագովա անունը» __11. Լալայան Ե., Երկեր, հ. 1, էջ 60: :
Պատմություն.1595 թ. գյուղը 6 տուն բնակչով և 16000 ակչե հարկաչափով հիշվում է Արակոն __22. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 220: անունով, իսկ 1707-1708 թթ.` տանուտեր Հասանի օրոք, գյուղի հարկաչափը 20.500 __33. “ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 127: ակչե էր:
1899-1900 թթ., հացի բզեզի և հոտենտոտյան մլուկի վնասների հետևանքով, Արակովայի գյուղատնտեսությունը հայտնվել է համեմատաբար ծանր իրավիճակում՝ կառավարական հատուկ կոմիտեի կողմից դասվելով աղետից տուժած երրորդ կարգի բնակավայրերի շարքում __44. Սալլիւմեան, Անբերրիութիւնը Ախալքալաքի գաւառում եւ նրա հետեւանքները, էջ 248: :
Երկրորդ աշխարհամարտին մասնակցած 350 արակովացիներից 117-ը զոհվել է __55. Դավթյան Ա., Ջավախք, էջ 101: :
Կառուցապատում. դեռևս 1880-ական թվականներին Արակովայի բնակելի տների զգալի մասը կիսագետնափոր էր. «Տներն ընդհանրապես կիսագետնափոր են, միայն քահանան ունի եվրոպական ճաշակով շինված և զարդարված սենյակներ» __66. Լալայան Ե., Երկեր, հ. 1, էջ 61: :
Բնակչություն. գյուղի ներկայիս բնակիչների նախնիները փոխադրվել են Բայբուրդից և Կարնո Ջինիս __77. Ջինիսը (այժմ՝ Ortabahçe) հայաբնակ գյուղ էր` Կարին (Էրզրում) քաղաքից 33 կմ արևմուտք: Ի դեպ, ջինիսցիների մի մասն էլ հաստատվել է Գոմ, Սաթխա և Սաղամո գյուղերում: գյուղից:
Վիճակագրություն. ԺԹ-Ի դարերի ընթացքում գյուղի բնակչությունն անընդհատ աճել է, որը հըստակ երևում է ներկայացվող աղյուսակից.
տարեթիվ տուն արական իգական միասին
1838 __88 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 1361, թ. 7-8: 222 211 433
1840 __99 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4: 358 299 657
1841 __1010 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3802, թ. 65: 306 304 610
1842 __1111 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3805, թ. 80: 330 320 650
1844 __1212 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3809, թ. 17: 357 341 698
1845 __1313 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 71-72: 380 387 767
1847 __1414 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 35: 143 129 272
1849 __1515 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 40: 149 149 298
1851 __1616 ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 2596, թ. 27: 53 213 183 396
1853 __1717 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 38-39: 228 240 468
1854 __1818 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3825, թ. 49-50: 233 235 468
1857 __1919 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3830, թ. 54-55: 227 237 464
1860 __2020 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3833, թ. 66: 215 209 424
1861 __2121 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3839, թ. 25: 245 210 455
1862 __2222 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3836, թ. 22: 255 222 477
1863 __2323 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3843, թ. 20-21: 265 233 498
1864 __2424 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3846, թ. 9: 285 247 530
1865 __2525 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3848, թ. 11-14: 285 246 531
1866 __2626 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3848, թ. 74: 63 285 246 531
1867 __2727 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3851, թ. 20-21: 314 262 576
1868 __2828 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3853, թ. 27: 322 272 594
1869 __2929 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3856, թ. 10: 327 287 614
1870 __3030 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3857, թ. 19-20: 63 337 286 623
1871 __3131 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3858, թ. 10: 340 283 623
1872 __3232 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3859, թ. 57: 345 298 643
1873 __3333 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3862, թ. 71-72: 349 306 655
1874 __3434 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3864, թ. 27: 677
1875 __3535 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3866, թ. 22: 684
1876 __3636 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3868, թ. 30-31: 364 338 702
1877 __3737 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3869, թ. 28-29: 389 356 745
1878 __3838 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3850, թ. 218-219: 401 377 778
1880 __3939 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3872, թ. 88: 417 397 814
1881 __4040 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3873, թ. 98: 417 389 806
1882 __4141 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3874, թ. 44: 430 406 836
1883 __4242 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3875, թ. 48-49: 422 408 830
1884 __4343 «Արձագանք», 1885, No 3, էջ 43: 78
1885 __4444 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 10: 440 438 878
1887 __4545 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 40-41: 476 477 953
1889 __4646 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 65-66: 503 500 1003
1890 __4747 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 146: 500 508 1008
1891 __4848 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 145: 512 515 1027
1892 __4949 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 77: 502 485 987
1893 __5050 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 121-122: Տե՛ս նաև՝ «Մուրճ», 1894, No 5, էջ 794: 110 501 470 971
1894 __5151 ՀԱԴ, ֆ. 22, ց. 1, գ. 290, թ. 21-22: 514 490 1004
1897 __5252 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 143-144: 401 366 767
1898 __5353 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 165: 425 391 816
1899 __5454 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 101-102: Ի դեպ, նույն թվականի հմար մեկ այլ աղբյուրում նշված է 128 տուն, 960 շունչ (Мушкетов И., Материалы по ахалкалакскомуземлетрясению 19-ого декабря 1899 г.– “Труды Геологоческаго комитета”, Новаясерия, вып 1, СПБ, 1903, с. 7): 415 368 783
1900 __5555 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 52: 437 381 881
1901 __5656 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 68: 448 381 829
1902 __5757 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 19-20: 459 407 866
1905 __5858 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 262-263: 484 442 926
1907 __5959 ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 95, թ. 105: 1100
1908 __6060 ՀԱԴ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 43: 132 504 469 973
1910 __6161 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 135-136: 505 474 979
1912 __6262 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3920, թ. 18-19: 541 511 1052
1914 __6363 ՀԱԴ, ֆ. 56, ց. 6, գ. 1020, թ. 173-174: Նույն թվականի համար մեկ այլ աղբյուրում նշված է 1420 շունչ (“Кавказский календарь на 1915 г.”, էջ 89). 573 534 1107
1916 __6464 ՀԱԴ, ֆ. 196, ց. 1, գ. 43, թ. 20-21: 584 544 1128
1918 __6565 ՀԱԴ, ֆ. 469, ց. 3, գ. 2, թ. 1-4: 258 928 930 1858
1919 __6666 ՀԱԴ, ֆ. 196, ց. 1, գ. 64, թ. 6: 1420
1921 __6767 ՀԱԴ, ֆ. 355, ց. 1, գ. 895, թ. 1: 300 250 550
1970 __6868 ՀՍՀ, հ.1, էջ 685: 1560
1987 __6969 Ըստ գյուղխորհրդի մատյանների։ 354 1528
Եկեղեցական-ծխական արական դպրոց. հիմնադրման ստույգ թվականն անհայտ է, բայց արդեն 1865 թ. գործել է.
տարեթիվ այլ տեղեկ. ուսուցիչ աշակերտ
1865 __7070 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2: 1 23
1874 __7171 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 514: գործել է
1876 __7272 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 52: 27
1877 __7373 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 130: 27
1878 __7474 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 178: 27
1881 __7575 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 514: 60
Արքունի (ռուսական) դպրոց.1884 թ-ից հետո գյուղում բացվել է նաև արքունի շինական (ռուսական) դպրոց, որի գոյության պայմաններում հայոց դպրոցը փակվել է: Համենայն դեպս, 1884 թ. ծխական դպրոցն ուներ ընդամենը մի քանի աշակերտ. «…բացուած է այստեղ շինական արք. դպրոց, իսկ հայոց եկեղեցւոյ գաւթում կայ սրբատաշ քարով կառուցած դպրոց, ուր այժմ սովորում են մի քանի երեխաներ մասնաւոր ընթերցանութիւն» __7676. «Արձագանք», 1885, No 3, էջ 43: : 1885 թ. հայոց դպրոցի փակումից հետո Արակովայում գործել է միայն ռուսականը, իսկ հայոց դպրոցի շենքը վերածվել է պահեստի. «…ռուսաց դպրոցի հիմնելուց ի վեր ծառայում է իբրև հասարակաց շտեմարան» __7777. Լալայան Ե., Երկեր, հ. 1, էջ 60-61: :
Սբ. Գևորգ եկեղեցի.հիմնադրվել է 1830-ականներին: Առաջին հիշատակություններից մեկը վերաբերում է 1841 թ. __7878. ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 1005, թ. 1, 22: : Եկեղեցին տեր Գրիգոր Տեր-Ավետիսյանի միջոցներով __7979. Լալայան Ե., Երկեր, հ. 1, էջ 60: հիմնովին վերակառուցել է 1877 թ. Կարինից Աբասթուման գաղթած ճարտարապետ Գրիգոր Կիրակոսյանը __8080. ՀԱԴ, ֆ. 227, ց. 1, գ. 27, թ. 4: : Այն իր ժամանակի աչքի ընկնող շենքերից էր. «Այս գիւղը ունի մի մեծ հոյակապ եկեղեցի…: Եկեղեցին կանգնած է 12 սիւների վրայ, որոնցից իւրաքանչիւրի վրա նկարված է մի-մի առաքեալի պատկեր…» __8181. «Մշակ», 1877, No 10, էջ 2: , բայց արդեն 1890-ականներին եկեղեցու շենքը քայքայված վիճակում էր. «…եկեղեցու դռները մինչև այժմ փակ են հնութեան պատճառով: Գիւղացիք կամենալով մի նոր եկեղեցի կառուցանել, դիմել են ճարտարապետ պ. Ն. Գրիգորեանի խորհուրդներին» __8282. «Նոր-Դար», 1896, No 201, էջ 3: : 1899 թ. մի տեղեկագրում կարդում ենք. «…ահա 2-3 տարի է, ինչ քանդուել է եկեղեցին, և մենք մնացել ենք առանց ժամ ու պատարագի…» __8383. «Նոր-Դար», 1899, No 187, էջ 2: : Դրությունը չէր փոխվել նաև 1901թ. __8484. «Մշակ», 1901, No 98, էջ 3: : Վերջապես 1903 թ. սկսվում է եկեղեցու շինարարությունը. «…Արագովան արդէն ձեռնարկել է գործի: Առայժմ քանդում են հինը՝ նորը կառուցանելու համար» __8585. «Արարատ», 1903, էջ 437: : Աշխատանքներն ավարտվում են 1905 թ., իսկ հանդիսավոր օծումը կատարվում է 1909 թ. (ըստ տեղացիների վկայության): Նորակառույց եկեղեցին բավական ընդարձակ (24,90 x 14,70 մ) կառույց է, որի թմբուկը փայտաշեն է, իսկ մնացած մասերը՝ քարաշեն: Արևմտյան ճակտոնի գագաթին զանգակատունն է:
Ներկայումս կանգուն ու անվնաս է՝ բացառությամբ թմբուկից, որն իսպառ քայքայված է:
Խաչքար. ագուցված եկեղեցու արևմտյան ճակատին, հորինվածքի ստորին մասում` 5 տող.
Ս(ՈՒՐ)Բ Խ(Ա)ՉՍ ԲԱՐԵԽՕՍ Է ԱՌ Ա(ՍՏՈՒԱ)Ծ | ՎԱՍՆ ԳՐԻԳՈՐԻՆ ԾՆՕՂԱՑ. | ՂԱԶԱՐԻՆ, ՍԱՌԱ(Յ)ԻՆ ԵՒ | ՅԱՆԳՈՒՑԵԱԼ ՀԱՄԲԱՐԻՆ: | ԹՎԻՆ ՌՃՂ (1741):
Հրատ. Կարապետյան Ս., Ջավախքի խաչքարերը, Երևան, 1995, էջ 13:
Գերեզմանոց. տարածվում է եկեղեցու բակում: Տեղում պահպանվել են ԺԹ դարի տապանաքարեր:
Տապանաքար օրորոցաձև (96 x 52 x 42 սմ). եկեղեցու հարավային կողմում, ունի հնգատող արձանագրություն.
ԱՅՍ Է ՏԱՊԱՆ | ՀԱՆԳԸՍՏԵԱՆ | ԴՇԽՈՒՀԻՆԻՆ | ՏԷՐ ԳՐԻԳՈՐ ՔԱ|ՀԱՆԱՅԻ. 1862:
Հրատ. առաջին անգամ:
Տապանաքար ուղղանկյունաձև (196 x51 x 68 սմ). եկեղեցու հարավային կողմում, արևմտյան կողին` 7 տող.
ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ՈՍԿԵՐՔ ՄԵԾԱ|Հ(Ա)ՄԲ(Ա)Ւ ԳՐԻԳՈՐ ԱՒ(Ա)Գ Ք(Ա)Հ(Ա)Ն(Ա)ՅԻ ՏԷՐ | ԱՒԵՏ(Ի)ՍԵ(Ա)Ն. ՈՐ ԾՆԱՒ ԵՍԱՅԻ. Ի ՆԱՀԱՆՔՆ | ԿԱՐՆՈՅ, Ի ԳԻՒՂՆ ՃԻՆԻՍ, ԸՆԿ(Ա)ԼԻ ԿԱՐՔ | Ք(Ա)Հ(Ա)Ն(Ա)Յ(ՈՒԹ)Ե(ԱՆ) ԵՒ Կ(ԱՐԱ)ՊԵՏ ԱՐՔԵՊԻՍԿ(ՈՊՈ)ՍԷ ՄԻՆՉ Ց(Ա)ՐԴ | ԶԱՄԵՆԱՅՆ ՀՈԳԵՒՈՐ ՊԷՏՍՆ ՎՃԱՐԵԱՑ | ԵՒ ՈՐ ՈՔ ԸՆԹԵ(Ր)[Ս]ՑԻ ՅԻՇԵՍՑԷ ԶԻՍ (18)90:
Հրատ. առաջին անգամ:
Ծանոթ. գյուղում նոր եկեղեցի կառուցած ջինիսցի տեր Գրիգորի շիրմաքարն է:
Բերդ-աշտարակ. գյուղի հյուսիսային եզրի փոքրիկ բլրի գագաթին պահպանվում են հատակագըծում ուղղանկյունաձև բերդ-աշտարակի մնացորդները` շարված մեծաչափ կիսամշակ քարերով, կրաշաղախով: Ըստ տեղացիների վկայության` մի քանի հարյուր մետր երկարությամբ ստորգետնյա մի անցք սկիզբ է առնում հիշյալ բերդ-աշտարակի մոտից: