ՋԱՎԱԽՔ
Բալանթար
Տեղադրություն. գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 24 կմ հյուսիս, ծ. մ. 1920-1960 մ բարձրության վրա:
Պատմություն. 1595 թ. օսմանյան կառավարության կազմած հայտնի հարկացուցակում Բալանթան հիշվում է որպես ռայաներից ազատ և 12.000 ակչե հարկվող գյուղ __11. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 209: :
Ներկայումս վրացաբնակ այս գյուղը վարչականորեն գտնվում է Բորժոմի շրջանում։
Բնակչություն. նախախորհրդային տարիներին Բալանթայում հայեր չեն բնակվել։ 1914 թ. գյուղը զուտ վրացաբնակ էր (329 շունչ), սակայն խորհըրդային տարիներին ու հատկապես 1944 թ. հետո, երբ մեսխեթցի թուրքերը ենթարկվեցին համատարած աքսորի, բալանթացի վրացիների մի զգալի մասը փոխադրվում է այգեվետ Մինազա (Մինաձե) գյուղը (Ախալցխայի շրջան), իսկ Բալանթայում բնակություն են հաստատում մերձակա գյուղերից (հատկապես՝ Բեժանոյից) տեղափոխված հայերը։
Այժմ Բալանթան վրացի և հայ բնակչությամբ գյուղ է:
Վրացական եկեղեցի.գտնվում է գյուղի կենտրոնում։
Ալանթա գյուղատեղի. ավերակները պահպանվել են Բալանթայից արևմուտք __22. ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 141: :