ՋԱՎԱԽՔ
Բալխո
Տեղադրություն. գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 12 կմ հյուսիս-արևելք, Սբ. Սար կոչվող լեռան հարավային ստորոտին, ծ. մ. 1730-1760 մ բարձրության վրա:
Պատմություն. Բալխոն 1899 թ. երկրաշարժից առավել շատ տուժած գյուղերից էր, որտեղ թեև զոհեր չէին եղել, սակայն 48 տնից 45-ը քանդվել էր __11. «Մշակ», 1900, No 43, էջ 2: : Վիճակը շտկելու նպատակով տուժած գյուղերին օգնություն ցուցաբերող կոմիտեի միջոցներով 1902 թ. կառուցվել է 11 տուն (յուրաքանչյուրը` 600 ռ. արժողությամբ) __22. «Մշակ», 1902, No 265, էջ 1: :
Բնակչություն. հայտնի է, որ ԺԸ դարի երկրորդ կեսին Բալխոյում հաստատվել են ղարափափախ թուրքերը __33. Центральный государственный исторический архив Ленинграда (այսուհետև` ЦГИАЛ), ф. 1262, о. 1, д. 25, էջ 453: Տե՛ս նաև՝ ლომსაძე შ., სამცხე-jავახეთი (ხვიიი საუკუნის შუაწ¬ლიბიდან ხიხ შუაწლებამდე), თბილისი, 1975, էջ 332: :
Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 1829-30 թթ. փոխադրվել են Կարնո նահանգի համանուն գավառի Ծաղկի (Ծաղկիս) __44. Ծաղկին (Ծաղկիս, այժմ՝ Şenyurt) հայաբնակ գյուղ էր` Կարին (Էրզրում) քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք: Ի դեպ, ծաղկիցիների մի մասն էլ հաստատվել էր Սաթխա գյուղում: գյուղից:
Վիճակագրություն. ԺԹ-Ի դարերի ընթացքում գյուղի բնակչությունը շարունակաբար աճել է: Դրանում կարելի է համոզվել վիճակագրական տվյալների համադրմամբ ստեղծված հետևյալ աղյուսակից.
Տարեթիվ տուն արական իգական միասին
1840 __55 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4: 63 64 127
1841 __66 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3802, թ. 64: 67 60 127
1842 __77 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3805, թ. 78: 71 68 139
1844 __88 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3809, թ. 15: 81 79 160
1845 __99 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 71-72: 85 82 167
1847 __1010 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 35: 83 77 160
1849 __1111 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 41: 87 89 172
1853 __1212 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 37-38: 90 80 170
1854 __1313 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 48-49: 95 91 186
1857 __1414 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 53-54: 95 98 1936
1860 __1515 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 66: 107 107 214
1861 __1616 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3839, թ. 25: 118 115 233
1862 __1717 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3836, թ. 22: 120 119 239
1863 __1818 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 21-22: 123 123 246
1864 __1919 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 9: 125 121 246
1865 __2020 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 12-13: 126 119 245
1866 __2121 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74: 19 126 119 245
1867 __2222 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3851, թ. 20-21: 128 126 254
1868 __2323 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3853, թ. 28: 131 130 261
1869 __2424 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3856, թ. 9: 140 138 278
1873 __2525 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3862, թ. 71-72: 147 149 296
1875 __2626 «Մեղու Հայաստանի», 1875, No 44, էջ 2: 30
1878 __2727 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 218-219: 170 170 340
1884 __2828 «Արձագանք», 1885, No 3, էջ 43: 28
1887 __2929 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 40-41: 223 191 414
1889 __3030 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 65-66: 231 198 429
1890 __3131 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3887 թ. 146: 231 198 429
1891 __3232 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 145: 238 208 446
1892 __3333 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 117: 229 206 435
1893 __3434 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 42-43: Տե՛ս նաև՝ «Մուրճ», 1894, No 5, էջ 793: 40 224 203 427
1894 __3535 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 170-171: 224 204 428
1897 __3636 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 143-144: 243 224 467
1898 __3737 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 166: 254 242 496
1899 __3838 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 101-102: 244 219 463
1900 __3939 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 52: 257 228 485
1901 __4040 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 68: 264 240 504
1902 __4141 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 20-21: 267 240 507
1905 __4242 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 263-264: 297 259 556
1908 __4343 ՀԱԴ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 43: 63 308 275 583
1910 __4444 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ.3917, թ. 135-136: 305 280 585
1912 __4545 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ.3920, թ. 18-19: 329 285 614
1914 __4646 ՀԱԴ, ֆ. 56, ց. 6, գ. 1020, թ. 174-175: Ի դեպ, նույն թվականի հունվարի 1-ին անցկացված մեկ այլ մարդահամարի տվյալների համաձայն, գյուղն ունեցել է 623 բնակիչ(“Кавказский календарь на 1915 г.”, էջ 96): 240 289 529
1916 __4747 ՀԱԴ, ֆ. 196, ց. 1, գ. 43, թ. 21-22: 248 300 548
1918 __4848 ՀԱԴ, ֆ. 469, ց. 3, գ. 2, թ. 1-4: 75 270 330 600
1921 __4949 ՀԱԴ, ֆ. 355, ց. 1, գ. 895, թ. 1: 110 90 200
1987 __5050 Ըստ գյուղխորհրդի տվյալների։ 186 800
Երկրորդ աշխարհամարտին մասնակցած 107 բալխոցիներից 60-ը զոհվել է __5151. Դավթյան Ա., Ջավախք, էջ 101::
Եկեղեցական-ծխական դպրոց. Բալխոն, հակառակ իր ոչ այնքան բազմամարդության, նույնպես կարողացել է բացել դպրոց, որի գործունեությունը, ըստ դիվանական վավերագրերի, ծավալվել է հետևյալ կերպ.
տարեթիվ այլ տեղեկ. ուսուցիչ աշակերտ
1865 __5252 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2: 1 21
1873 __5353 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 514: 15
1875 __5454 ՀԱԴ, ֆ. 56, ց. 3, գ. 52, թ. 43: Խաչատուր Մուրադյանց 15
1880 __5555 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 514: գործել է
1988 9-ամյա 118
Սբ. Սահակ-Պարթև (Սբ. Հարություն) եկեղեցի. հիմնել են 1830-ականների սկզբին ավերակ գյուղատեղիում հաստատված հայերը: Եկեղեցու նախնական շենքը, որը հիշատակվում է, օրինակ, 1839 թ. __5656. ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 42-67: , օծված է եղել Սբ. Հարություն անվամբ և քարաշեն, փայտածածկ կառույց էր:
Բազմաթիվ վավերագրերում մինչև 1868 թ. եկեղեցին հիշատակվում է Սբ. Հարություն անվամբ, սակայն 1869 թ-ից հիշվում է նոր՝ Սբ. Սահակ-Պարթև անվամբ __5757. ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3856, թ. 9: : Հետևում է, որ 1868-1869 թթ. տեղի է ունեցել եկեղեցու վերակառուցում և օծում: Եվ իրոք, այժմ էլ կանգուն եկեղեցու արևմտյան կողմից բացված մուտքի բարավորին փորագրված արձանագրությունը հաստատում է վերը նշվածը:
Արձանագիր քար. եկեղեցու մուտքի բարավորին, 11 տող.
ՆՈՐՈԳԵՑԱՒ Ս(ՈՒՐ)Բ ԵԿԵՂԵՑԻՍ | ԱՆՈՒ|ԱՄԲ Ս(ՈՒՐ)Բ ՅԱՐՈՒ|ԹԻՒՆ ԱՇԽԱՏՈՒ|ԹԵԱՄԲ ՀԱՍԱ|ՐԱԿՈՒԹԵԱՆ ՅՈՐ|ԴՈՐՄԱՄԲ ԵՒ ԽՐ|ԱՏԻՒՔ ԽԱՉԱԿԻՐ | ՄԻՆԱՍ ՔԱՀ(Ա)ՆԱ(Յ)Ի ՄԿՐՏՉԵԱՆ. 1868 | ՊԱԼԽՈՅ ԳԵՂՋ:
Հրատ. առաջին անգամ:
Արձանագիր քար` ընկած եկեղեցու առջև, 9 տող.
ՇԻՆԵՑԱՒ ՊԱՐԻՍՊ ԵԿԵ|ՂԵՑՒՈՅ ԱՐԴԵԱՄԲ ԲԱ|ՐԵՊԱՇՏ ԱԴԱՄ ՍՈՂՈ|ՄՈՆԵԱՆԻ ԵՒ ԵՂԲՈՐ | ՈՐԴՈՑ ԻՒՐՈ … ԻՇԱ|ՏԱԿ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԵՂ|ԲԱՐՑ ՅԱՐՈՒԹԻՒՆԻ | ԵՒ ԳՐԻԳՈՐԻ. 15 ՄԱ(Յ)|ԻՍԻ 1898 ԱՄԻ. ՊԱԼԽՕ ԳԻՒՂ:
Հրատ. առաջին անգամ:
Տապանաքար. եկեղեցու առջև, 4 տող.
1879 ԱՄԻ 10-Ն ՅՈՒՆԻՍԻ ՊԱԼԽՕ ԳԵՂՋ. | ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ՏԱՊԱՆ ԵՒ ՈՍԿԵՐՔ ՄԵԾԱՀԱՄԲԱՒ ՄԻՆԱՍ ԽԱՉԱԿԻՐ | ՔԱՀԱՆԱՅԻ ՄԿՐՏՉԵ(Ա)Ն ԾՆԵ(Ա)Լ Ի ԿԱՐԻՆ Ք(Ա)Ղ(Ա)ՔԷ ԹՒԻՆ 1815, 8 ՅՈՒՆԻՍԻ ԵՒ | ԱՅԺՄ ԱՄՓՈՓԵՑԱՒ ԱՆՈՒԱՄԲ Ս(ՈՒՐ)Բ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒԻ ԵԿ(Ե)ՂԵՑՈՅ Յ(ԻՇԱ)ՏԱԿԻ:
Հրատ. առաջին անգամ:
Ծանոթ. հայտնի է, որ Մինաս Մկրտչյանը քահանա է ձեռնադրվել Կարինում, Էջմիածնի միաբան Ղազար արքեպիսկոպոսի կողմից (ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 192, թ. 52): Նրա մասին ունենք նաև 1859 թ. հիշատակություն (ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 3891, թ. 1): 1868 թ. գլխավորել է հնի տեղում նոր եկեղեցու կառուցման աշխատանքները: Վախճանվել է 1879 թ.: