Բավրա

Տեղադրություն. գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 1 կմ արևելք, Փարվանա գետի աջակողմյան ձորապռնկին, ծ. մ. 1660-1700 մ բարձրության վրա:

Հնագիտություն.Բավրայի տարածքում` Փարվանա գետի ձորալանջի ժայռերի մեջ, գետափից 9 մ բարձրությամբ մի քարանձավում, հայտնաբերվել են վերին պալեոլիթի ժամանակաշրջանի մարդու բնակության հետքեր __11. Վերին պալեոլիթյան առաջին կայանը Ջավախքի բարձրավանդակում.– «Լրաբեր ՎՍՍՀ ԳԱ», 1988, No 2, էջ 135-147: :

Պատմություն. համաձայն 1595 թ. «Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ դավթար»-ի՝ Բավրան ունեցել է 6 տուն բնակիչ, հարկվել է 7.665 ակչե __22. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 228: : Բնակչության բռնի մահմեդականացումից հետո` 1726-1727 թթ., տանուտեր Աբդուլլահի օրոք, հարկվել է 4.000 ակչե __33. “ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 192: :

Հայտնի է, որ Արտահանի և մի շարք այլ գավառների որոշ գյուղերի հայ բնակիչները ԺԶ-ԺԷ դարերում եվրոպական տերությունների հովանին ունենալու հույսով կաթոլիկություն էին ընդունել, ուստի ներկայիս բավրացիների նախնիները 1829 -1830 թթ. Ջավախք փոխադրվելուց գրեթե երկու դար առաջ արդեն հայ-կաթոլիկ համայնքի մաս էին կազմում:

Բնակչություն. ներկայիս գյուղի բնակիչների նախնիները 1829 թ. փոխադրվել են Արտահանի Վել __44. Վելը հայաբնակ գյուղ էր` Արտահանից ուղիղ գծով 25 կմ արևելք, Ախալքալաքից 45 կմ հարավ-արևմուտք, Կուր գետի աջ ձորապռնկին, այժմ՝ անմարդաբնակ: և հարակից գյուղերից: Բավրա գյուղում հաստատվելու սկզբնական շրջանում, գրեթե մի քանի տասնամյակ շարունակ, բավրացիները դեռևս թըրքախոս էին: Այդ ծանր ժառանգությունը նրանք իրենց հետ բերել էին բնօրրան Արտահանի շրջանից, որտեղի փաշան հատուկ օրենքով արգելել էր հայերեն խոսելը __55. «Արձագանք», 1894, No 118, էջ 3-4: : Գյուղի բնակիչների մի մասը թրքախոսությունը պահպանել է նույնիսկ Ի դարի 30-ական թվականներին __66. ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 107: :

Վիճակագրություն. գյու­ղի բնակ­չու­թյան քա­նա­կը մի շարք աղ­բյուր­նե­րում ցույց է տր­ված հետևյալ չա­փով.

տարեթիվ             տուն           արական       իգական      միասին

1884 __77 «Ար­ձա­գանք», 1885, No 26, էջ 368:                                                                                               310

1908 __88 ՀԱԴ, ֆ. 316, ց. 1, գ. 102, թ. 40:                    50                                                                      455

1912 __9Յա­կո­բեան Պ., Հրա­ւէր ող­ջմ­տու­թեան, էջ 95:                                                                                               407

1914 __1010 “Кав­казский кал­ен­дарь на1915 г.”, էջ94.                                                                                             597

1915 __1111 «Օ­րա­ցոյց և պատ­կեր տօ­նից», Թիֆ­լիս, 1915, էջ 82:                                                                                             481

1916 __1212 ՀԱԴ, ֆ. 316, ց. 1, գ. 65, թ. 36-37:                 62                      272                   224                496

1987 __1313 Ըստ գյուղխորհրդի տվյալների։                 346                                                                    1387

Երկրորդ աշխարհամարտին մասնակցած 103 բավրացիներից 50-ը զոհվել է __1414. Դավթյան Ա., Ջավախք, էջ 101: :

Հին եկեղեցի. գյուղատեղիի վերածված Բավրայում 1829-30 թթ.` հայ-կաթոլիկների հաստատման ժամանակ, երբ գյուղացիները դեռևս գտնվում էին նյութական ծանր կացության մեջ և եկեղեցի կառուցելու հնարավորություն չունեին, ձեռնարկում և իրականացնում են տեղում գոյություն ունեցող եկեղեցու նորոգումը (փլված տանիքը փոխարինում են փայտածածկով): ԺԱ դարով թվագրվող և ըստ ամենայնի ի սկզբանե բյուզանդածես այս եկեղեցին բավրացիներին որպես հոգևոր ժողովարան է ծառայել մինչև 1887 թ., երբ տնտեսապես համեմատաբար ամրացած գյուղացիները ձեռնամուխ են լինում նոր, ընդարձակ եկեղեցու կառուցմանը:

Թաղածածկ, միանավ եկեղեցին կանգուն է: Կառուցված է համակ սրբատաշ քարով: Վերջինիս հարավից կից է համանման հորինվածքով երկրորդ եկեղեցին, որը տվյալ դեպքում ավելի հարմար է կոչել սրահ-եկեղեցի: Զույգ կառույցները միասին ունեն 8 x 7,9 մ արտաքին չափեր:

1. Արձանագրություն, եկեղեցու արևելյան ճակատից բացված լուսամուտից ներքև.

ქ(რისტ)ე, ა(დი)დე ს(ო)ფრ(ო)ნ.

Թարգմ. Քրիս­տոս, փա­ռա­վո­րի՛ր Սոփ­րո­նին:

Հրատ. Brosset M., Melanges asiatiques. II, էջ 343։ Ростомов И., Сборник Мат­ер­иалов для Опи­сания Мест­ностей и Племен Кав­ка­за, вып. XXV, 1898, ­с. 39: Джанашвили М., СМОМПК, XVI, ­с. 102: Та­кайшвили Е., “Мат­ер­иа­лы по археологии Кав­ка­затХII, Моск­ва, 1909, ­с. 29: ცისკარიშვილი ვ., ჯავახეთის ეპიგრაფიკა როგორც საისტორიო წყაროთბილისი, 1959, էջ 121: “ჯავახეთი. ისტორიულ-ხროთ­მოძ­ღვრუ­ლი გზამკვლევი”, էջ 55:

Ծա­նոթ. Մ. Բրոսսեն արձանագրությունը հրատարակել է առանց հապավման նշանների: Վ. Ցիսկարիշվիլին ոճական առանձնահատկությունների հիման վրա արձանագրությունը թվագրել է Ժ-ԺԱ դարերով:

2. Արձանագրություն, ե­կե­ղե­ցու արևմտյան պա­տին.

†. სახ[ელითა] ღმრთისაითა ა(ე)გო ესე ეკლესია წ(მიდა)ჲ ს(ო)ფ(რო)ნის ქონქოლ(ა)ს ძ(ი)ს(ა)თა.

Թարգմ. Աս­տու­ծո ա­նու­նով շին­վեց այս սուրբ ե­կե­ղե­ցին Սոփ­րոն Քոն­քո­լա­սի որ­դու (Քոնքոլասձեի) կող­մից:

Հրատ. Brosset M., Mélanges asiatiques. II, էջ 343։ Ростомов И.Сборник Мат­ер­иалов для Опи­сания Мест­ностей и Племен Кав­ка­за, вып. XXV, 1898, ­с. 38£ Та­кайшвили Е.Мат­ер­иа­лы по археологии Кав­ка­затХII, Моск­ва, 1909, ­с29։ ცისკარიშვილი ვ.ჯავახეთის ეპიგრაფიკა როგორც საისტორიო წყაროთბილისი, 1959, էջ 122: ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 107: სილოგავა ვ., სამცხე-ჯავახეთის ისტორიული მუზეუმის ქართული ეპიგრაფიკული ძეგლები, էջ 46, 118, 134: “ჯავახეთი. ისტორიულ-ხროთმოძღვრული გზამკვლევი”, էջ 55:

Տա­րըն­թեր­ցում. Մ. Բրոս­սե` †. չիք,

Ի. Ռոս­տո­մաշ­վի­լին ըն­թեր­ցել է միայն ա­ռա­ջին հինգ բա­ռե­րը. «…ღვთისაითა ააგო ესე ეკლესია წმიდაი…»: Վ. Ցիս­կա­րիշ­վի­լին վե­րահ­րա­տա­րա­կել է ըստ Է. Թա­ղայշ­վի­լու, իսկ հապավված բայաձևը նոր վրացերեն գրադարձությամբ ընթերցել է აიგო: Ն. Բերձենիշվիլի` სახ[ელითა] | ღ(მრ)თისაითა ა(ე)გო ესე | ეკლე|სია წ(მიდა)ჲ სფნრს (իմա՛ სოფრონს) ქონქოლს. Վ. Սիլոգավան առա­ջար­կում է արձանագրության վերծանման միանգամայն նոր տար­բե­րա­կ.

სახ[ელითა] ღ(მრ)თისაითა. ა(ა)გო ესე ეკლესია წ(მიდა)ჲ, ს(ო)ფ(ე)ლმ[ან…]; «Թարգմ. Աստուծո անունով, կա­ռու­ցեց այս սուրբ եկեղեցի գյուղ…»: «ჯავახეთი. ისტორიულ-ხროთმოძღვრული გზამკვლევი»-ում` სახელითა ღვთი­სა­თა აეგო ესე ეკლესია წმიდაჲ სოჴრონს ქონქოლსა ამენ:

Ծա­նոթ. ըստ գր­չաո­ճի` ար­ձա­նագ­րու­թյու­նը թվագր­վում է Ժ-ԺԱ դա­րե­րով (Та­кайшвили Е., МАК, вып. XII, էջ 29։ ცის­კა­რი­შვილი ვ., ჯავახეთის ეპიგრაფიკა როგორც საისტორიო წყარო, თბილისი, 1959, էջ 122): Վ. Սիլոգավան թվա­գրել է ավելի ճշգրիտ՝ ԺԱ դ.: Արձանագրությունը հրա­տա­րակ­վում է ըստ Է. Թաղայշվիլու առաջարկած ընթերցման:

3. Խաչ­քար, վրաց մես­րո­պա­տառ ար­ձա­նագ­րու­թյամբ, հին ե­կե­ղե­ցու հյու­սի­սարևմտյան ան­կյան մոտ.

†. ესე ს(ა)ფლ(ა)ვი მგ(ე)ლ(აის) | არს შ(ეუნ­დვე)ნ ღ(მერ)თ(მა)ნ და ვ(ი)ნც | შ(ენ)დ(ობა)ი თქ(უა)ს მ(ა)სცა შ(ეუნდვე)ნ ღ(მერთმა)ნ.

Թարգմ. Այս է Մգելայի գերեզմանը, Աստ­ված ո­ղոր­մի, և ով ողորմի ա­սի, նրան էլ Աստ­ված ողորմի:

Հրատ. Ростомов И., Сборник Мат­ер­иалов для Опи­сания Мест­ностей и Племен Кав­ка­за, вып. XXV, 1898, ­с. 39։ Та­кайшвили Е.Мат­ер­иа­лы по археологии Кав­ка­затХII, Моск­ва, 1909, ­с30: ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 107: “ჯავახეთი. ისტორიულ-ხროთმოძღვრული გზამკვლევი”, էջ 55:

Ծա­նոթ. §ჯავახეთი. ისტორიულ-ხროთმოძღვრული გზამკვლევი¦- ի հեղինակների թվագրմամբ` ԺԴ-ԺԶ դդ.: Սա­կայն, ըստ ո­ճա­կան և հո­րին­ված­քա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի և երկ­րա­մա­սի այլ հնա­վայ­րե­րում պահ­պան­ված հա­ման­ման խաչ­քա­րե­րի հետ հա­մե­մա­տա­կան քն­նու­թյան, առավել հավանական է խաչ­քա­րը թվագ­րել ԺԳ-ԺԴ դա­րե­րով:

Գերեզմանոց. տարածվում է եկեղեցու շուրջը: Տեղում պահպանվել են խաչքարերի և քառակող կոթողների պատվանդաններ և անարձանագիր ու տեղահան` պարզ հորինվածքով սակավաթիվ խաչքարեր: Հիմք ընդունելով տեղում պահպանված մի քանի խաչքարերի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունները` կարելի է պնդել, որ գերեզմանոցի հին թաղումները վերաբերում են Ժ-ԺԱ դարերին և պատկանում գյուղի քաղկեդոնականացած բնակիչներին:

Սբ. Խաչ եկեղեցի. գյուղի նոր եկեղեցին հիմնվել է 1883 թ. __1515. ՀԱԴ, ֆ. 316, ց. 1, գ. 102, թ. 40: , բայց կառուցումն ավարտվել է 1887 թ. __1616. «Օրացոյց եւ պատկեր տօնից», Թիֆլիս, 1916, էջ 82: : Սբ. Խաչ անվամբ օծված այս եկեղեցին մասնակի նորոգվել է 1916 թ. (ներկվել է տանիքը) __1717. ՀԱԴ, ֆ. 316, ց. 1, գ. 55, թ. 17: : Կառուցված է կիսամշակ քարով, սվաղով: Արևմտյան ճակտոնի գագաթին կանգուն է սրածայր վեղարով ավարտվող քառասյուն զանգակատունը:

Արձանագրություն, եկեղեցու հարավային մուտքի ճակա­տին, 2 տող.

Տ(Է)Ր ՅՈՎՀ(ԱՆ­ՆԷՍ) ԵՐՓ. | ԲԱՒ­ՐԱԻՍ ԽԱ­ՉԻ Հ(ԱՅ) Կ(Ա­ԹՈ­ԼԻԿ) Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻ:

Հրատ. ա­ռա­ջին ան­գամ:

Քահանա. հայտնի է, որ տակավին 1915 թ. Բավրան սեփական քահանա չի ունեցել և համարվել է Կարտիկամի Միքայել քահանա Քոթանջյանի ծուխ __1818. «Օրացոյց և պատկեր տօնից», Թիֆլիս, 1915, էջ 82: , սակայն 1916 թ. արդեն գյուղին հովվել է առանձին քահանա, որն էր տեր Սիմեոն Խաչատրյանը __1919. «Օրացոյց և պատկեր տօնից», Թիֆլիս, 1915, էջ 82: :

Գերեզմանոց. ԺԹ-Ի դարերի թաղումներով հանդերձ միջնադարյան մեկ այլ գերեզմանատան մնացորդներ էլ պահպանվել են գյուղամիջում:

Գյուղատեղիներ. գյուղի մերձակայքում պահպանվում են Փոքր Բավրա և Խանումփունար (Տիրուհու աղբյուր) գյուղատեղիները __2020. ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 107-108: :