ՋԱՎԱԽՔ
Բարալեթ
Տեղադրություն. գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 16 կմ հյուսիս, համանուն վտակի աջ ու ձախ ափերին, հարթ տեղանքում, ծ. մ. 1690-1700 մ բարձրության վրա:
Հնագիտություն. Բարալեթից Կոթելիա տանող ճանապարհին` Մոխրաբլուր (վրաց. Նացարգորա) հնավայրում հայտնաբերվել է մ.թ.ա. Ա հազարամյակի աստղագիտական մի բրոնզե օրացույց, որի զուգահեռները հայտնաբերվել են Հայաստանի մի շարք հնավայրերում __11. Աստղագիտական օրացույցի մասին մանրամասն տե՛ս Տոնականյան Հ., Աստղագիտական օրացույցների մասին.– «Արվեստ», 1990, No 9, էջ 54-59: : Օրացույցն այժմ ցուցադըրվում է Ախալքալաքի գավառագիտական թանգարանում:
Պատմություն. Բարալեթը Ջավախքի պատմական գյուղերից է, որտեղ հայ կյանքը սկիզբ է առել առնվազն վաղ միջնադարից: Այդ է փաստում գյուղի երբեմնի մատուռի շուրջ տարածված գերեզմանատունը, որտեղ պահպանվել են հայերեն արձանագրություններով միջնադարյան գերեզմանաքարեր:
1595 թ. Բարալիս անվանաձևով, 21 տնով (բնակիչների անվանացուցակում հայկական ծագում ունեցողները զգալի մաս են կազմում) և 25000 ակչե հարկաչափով հիշվում է օսմանյան կառավարության կազմած` «Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ դավթար»-ում __22. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 196: :
1745 թ. մի վկայության համաձայն՝ Բարալեթը և Կոկիան երկրամասի առավել մարդաշատ ու վաճառաշահ բնակավայրերից էին. «…Բարալեթը փոքր քաղաք է, որի բնակիչներն են մեսխեր, հայեր և հրեա վաճառականները…» __33. Մելիքսեթ-Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 84: Տե՛ս նաև` ვახუშტი ვახუშტი ბაგრატიონი, საქართველოს გეოგრაფია, თბილისი, 1997, էջ 131: :
1755 թ. Բարալեթն ավերել ու թալանել են լեզգիները. «…լեզգիներն ավերում են թուրքական հողը, ավերել են Գոկիան (Կոկիան) և Բարալեթը, քրիստոնյաներին թալանում են և գերի տանում…» __44. Մելիքսեթ-Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 108: : Նույն դեպքերի արձագանքն ենք գտնում մեկ այլ վկայության մեջ. «…նմանապես անցան Ջավախեթ, ավերեցին Բարալեթը, բերին բազմաթիվ ավար, փոխադրեցին Փամբակ…» __55. Մելիքսեթ-Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 145: :
Բարալեթն Ախալքալաքի գավառի հյուսիսային մասի կենտրոնական բնակավայրն էր. «Գաւառիս առաջին մասի պ. պրիստաւը — Խաչատուր Մեծատունեանց — ապրում է այս գյուղում» __66. «Նոր-Դար», 1895, No 150, էջ 3: :
Կառուցապատում. ԺԹ դարի վերջին ականատեսը նշել է. «Հայերի և վրացիների տները շինուած են միմեանց հետ խառն: Բոլոր տները քարաշէն են, իրար կից, ցած, խոնաւ, միյարկանի և հողէ կտուրներով: Փողոցները նեղ են, խառն և ծուռ ու մուռ: Շինութիւնների մէջ աչքի են ընկնում շատ հեռուից գիւղական եկեղեցիները, մինը հայոց, միւսը վրացոց, և արքունական երկդասեան ուսումնարանը ամբողջ գաւառիս գիւղերի մէջ միակ շինութիւնը, որը գոյութիւն ունի արդեն 1893 թուականից…Գիւղացիները խմելու ջուրը գործ են ածում գիւղի մէջ տեղից հոսող գետակից, որովհետև աղբիւրներ չկան: Գետակի ջուրը մաքուր է, վճիտ և առողջարար: Այս գետակը իւր սկիզբն առնում է մօտակայ Ճանճղա բլուրների ստորոտներից դուրս բղխող աղբիւրներից, դրա համար էլ բարալէթցիները այս գետակին անուանում են «Ճանճղայի ջուր» __77. Ներկայումս տեղացիներին հայտնի է «Բարալեթի գետ» անվամբ: : Գիւղումը չկան ոչ պարտէզներ և ոչ այգիներ: Գետակի վրայ շինուած է չորս հատ ջրաղաց: Գիւղի մէջ տեղը կան մի շարք հասարակ ծառեր: Գիւղի հարաւային կողմը գտնւում են գիւղացոց մարգագետինները: Բարալէթցիների գլխաւոր պարապմունքն է երկրագործութիւնը. իսկ մասամբ էլ պարապում են Բակուրիա կոչուած մօտիկ անտառից փայտ կրելով դէպի Ախալքալաք ծախելու…» __88. «Նոր-Դար», 1895, No 150, էջ 3: :
Բնակչություն. ներկայիս բնակիչների մի մասը բնիկ է (տեղացիների շրջանում վերջիններս հայտնի են «երլական» անվամբ) __9 9. 1933 թ. Ն. Բերձենիշվիլին արձանագրել է կոթելիացիների մեջ տարածված այն ավանդությունը, որի համաձայն` Բարալեթն իբր հայերով բնակեցրել է Դավիթ Շինարարը (1089-1125) (ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 143):
Բարալեթը Ջավախքի սակավաթիվ գյուղերից էր, որն ուներ խառն ազգային կազմ: Այստեղ հայ մեծամասնության կողքին բնակվում էին նաև փոքրաթիվ վրացիներ: 1873 թ., օրինակ, գյուղի 80 տների 2/3-ը հայեր էին, իսկ 1/3-ը՝ վրացիներ __1111. «Արարատ», 1873, էջ 389: : 1884-ին գյուղն ունեցել է 46 տուն հայ, նույնքան վրացի և 2 տուն տաճիկ __1212. «Արձագանք», 1885, No 3, էջ 43: :
Արդեն ԺԹ դարի վերջին նկատվել է գյուղի վրացի բնակչության աճ: Համենայն դեպս, 1895 թ. Բարալեթի 120 տուն բնակչից հայեր էին 65-ը, վրացիներ՝ 55-ը __1313. «Նոր-Դար», 1895, No 150, էջ 3: : 1896 թ. գյուղի 109 տուն բնակչից 91-ը հայեր էին, մնացածը` վրացիներ __1414. «Մուրճ», 1896, No 12, էջ 1642: : 1899 թ. գյուղի 1038 շունչ բնակչից 688-ը հայեր էին, 354-ը՝ վրացիներ __1515. «Մշակ», 1900, No 43, էջ 2: :
Վիճակագրություն. ԺԹ-Ի դարերի ընթացքում գյուղի հայ բնակչության քանակն արտացոլող տվյալները ներկայացնում են հետևյալ պատկերը.
տարեթիվ տուն արական իգական միասին
1840 __1616 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3800, թ. 4: 158 116 274
1841 __1717 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3802, թ. 62-63: 188 166 354
1842 __1818 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3805, թ. 76-77: 193 170 363
1844 __1919 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3809, թ. 16-17: 203 181 384
1845 __2020 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3811, թ. 71-72: 223 210 433
1847 __2121 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3814, թ. 33-34: 160 170 330
1849 __2222 ՀԱԴ, ֆ.53, ց. 1, գ. 3818, թ. 40-41: 149 141 290
1851 __2323 ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 2596, թ. 30: 38 152 143 295
1853 __2424 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 37-38: 162 168 330
1854 __2525 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 48-49: 165 171 336
1857 __2626 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 53-54: 184 184 368
1860 __2727 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 65-66: 35 203 196 399
1861 __2828 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3839, թ. 26-27: 43 200 197 397
1862 __2929 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3836, թ. 21-22: 43 206 203 409
1863 __3030 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 21-22: 212 211 423
1864 __3131 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 8-9: 43 221 213 434
1866 __3232 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74: 43 222 218 440
1867 __3333 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3851, թ. 20-21: 226 242 468
1868 __3434 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3853, թ. 28: 231 243 474
1869 __3535 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3856, թ. 10: 340 344 684
1870 __3636 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3857, թ. 24: 348 351 699
1871 __3737 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3858, թ. 10-11: 332 357 689
1872 __3838 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3859, թ. 57-58: 339 359 698
1873 __3939 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3862, թ. 70-71: 351 365 716
1874 __4040 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 27-28: 730
1875 __4141 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 20-21: Տե՛ս նաև՝ «Մեղու Հայաստանի», 1875, No 44, էջ 2: 40 718
1876 __4242 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 30-31: 365 372 737
1877 __4343 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 29-30: 223 215 438
1878 __4444 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 218-219: 224 221 445
1880 __4545 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 88-89: 235 229 464
1881 __4646 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 97-98: 236 238 474
1882 __4747 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 43-44: 243 232 475
1883 __4848 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 48-49: 250 240 490
1885 __4949 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 14: 258 240 498
1887 __5050 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 40-41: 266 260 526
1889 __5151 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 65-66: 283 271 554
1890 __5252 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 146: 289 279 568
1891 __5353 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 145: 301 291 592
1892 __5454 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 117: 288 284 572
1893 __5555 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 42-43: Տե՛ս նաև՝ «Մուրճ», 1894, No 5, էջ 795: 50 291 295 586
1894 __5656 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 170-171: 300 308 608
1897 __5757 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 143-144: 353 335 688
1898 __5858 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 166: 373 343 722
1899 __5959 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 101-102: 352 336 688
1900 __6060 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 52: 370 348 718
1901 __6161 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 68: 381 356 737
1902 __6262 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 20-21: 391 368 759
1905 __6363 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 263-264: 418 420 838
1908 __6464 ՀԱԴ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 43: 78 450 437 887
1910 __6565 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 135-136: 477 484 961
1912 __6666 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3920, թ. 18-19: 500 527 1027
1916 __6767 ՀԱԴ, ֆ. 196, ց. 1, գ. 43, թ. 21-22: 539 552 1091
1921 __6868 ՀԱԴ, ֆ. 355, ց. 1, գ. 895, թ. 1: 163 137 300
1914 թ. բարալեթաբնակ 2 ազգությունները միասին կազմել են 1290 շունչ __6969. “Кавказский календарь на 1915 г.”, էջ 96: , 1987-ին՝ 263 տուն (1087 շունչ) հայ և վրացի բնակիչ __7070. Ըստ գյուղխորհրդի տվյալների: , իսկ 2001-ին՝ 270 տուն, որից 48-ը՝ վրացի:
Երկրորդ աշխարհամարտին մասնակցած 290 բարալեթցիներից 137-ը զոհվել է __7171. Դավթյան Ա., Ջավախք, էջ 101: :
1989 թ. վրացական իշխանություններն աջար վերաբնակիչների համար Բարալեթում ևս փորձում են տներ կառուցել, բայց տեղի հայերը անհրաժեշտ հողամասեր չեն տրամադրել:
2004 թ. գյուղն ունեցել է 300 տուն բնակիչ, որոնցից 260-ը՝ հայ, իսկ 40-ը՝ վրացի __7272. მაისურაძე კ., ჯავახეთში ქართული სკოლები იხურდება, “Georgian Times”, No 24, 17-24.06.2004. :
1990-ական թվականներից ի վեր Ջավախքի այլ բնակավայրերի նման Բարալեթից էլ է ծայր առել հայ բնակչության արտագաղթ, որի առթիվ ջավախաբնակ վրացի թղթակիցը նշել է. «Հիշում եմ, ինչպես Գամսախուրդիայի նախագահության տարիներին տեղացի բոլոր հայերն արդեն իրենց իրերը կապկպած պատրաստ էին փախչելու, եթե այդպես անակնկալ չտապալվեր Գամսախուրդիայի ղեկավարությունը, ապա ոչ մի հայ չէր մնա Բարալեթիում» __7373. მაისურაძე კ., ჯავახეთში ქართული სკოლები იხურდება, “Georgian Times”, No 24, 17-24.06.2004: Հետաքրքիր է` համամի՞տ են արդյոք Ջավախքում մի օր առհասարակ հայ չտեսնելու հոդվածագրի բաղձանքին հոդվածը հրապարակած խմբագրությունն ու վրաց հասարակությունն առհասարակ: :
Եկեղեցական-ծխական դպրոց. գործունեության վերաբերյալ տվյալներն առկա են` սկսած 1870-ական թթ-ից (տեղացիներն այսօր էլ դպրոցի հիմնադրման տարեթիվ են համարում 1867-ը).
տարեթիվ այլ տեղեկ. ուսուցիչ աշակերտ
1874 __7474 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 27-28: 1 30
1878 __7575 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 218-219: 1 23
1880 __7676 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 89: 1 30
1881 __7777 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 97-98: 30
2004 թ. Բարալեթի հայկական միջնակարգ դպրոցն ունեցել է 140 աշակերտ, իսկ վրացականը` 38 աշակերտ __7878 მაისურაძე კ.,, ჯავახეთში ქართული სკოლები იხურდება, “Georgian Times”, No 24, 17-24.06.2004. :
Պետական դպրոց. Բարալեթում բացված «շինական» դպրոցը, որը, պետական կրթօջախ լինելով, ըստ էության ռուսական էր, պատճառ է դարձել հայոց դպրոցի փակման: Մինչև 1884 թ. դպրոցն իր գոյությունը պահպանել է Կովկասում հունադավանությունը վերահաստատող ընկերության, ապա՝ հասարակության միջոցներով __7979. Լալայան Ե., Երկեր, հ. 1, էջ 59: : Հիշյալ կրթօջախը 1896 թ. եղել է երկդասյա՝ «պանսիոնով ու օրիորդաց բաժնով» __8080. «Մուրճ», 1896, No 12, էջ 1642: :
1970-ական թվականներից գյուղում գործում է երկու դպրոց՝ հայկական՝ միջնակարգ (հիմնադրվել է 1936 թ. և ներկայումս ունի 150 աշակերտ) և վրացական՝ ութամյա:
Գրադարան-ընթերցարան. 1895 թ. «Բարալէթի ձրի գրադարան-ընթերցարան» ընկերության ջանքերով բացվել է գրադարան, որը մեկ տարի անց փոխադրվել է հատուկ այդ նպատակով կառուցված շենք __8181. «Մուրճ», 1896, No 12, էջ 1642: :
Սբ. Աստվածածին (Սբ. Խաչ) եկեղեցի. եկեղեցին 1839 և 1841 թթ. երկու վավերագրերում __8282. ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 42-67, նաև` գ. 3798: հիշվում է Սբ. Խաչ անվամբ, բայց հետագա բազմաթիվ նյութերում, ընդհուպ մինչև խորհրդային առաջին տարիները` միայն Սբ. Աստվածածին անունով: Հին եկեղեցու տեղում 1869 թ. __8383. «Նոր-Դար», 1895, No 150, էջ 3: Ի դեպ, Կ. Մայիսուրաձեն սխալմամբ եկեղեցու կառուցման տարեթիվ է նշել 1889 թ. (მაისურაძე კ., ჯავახეთში ქართული სკოლები იხურდება, “Georgian Times”, No 24, 17-24.06.2004): կառուցվել է համանուն նոր եկեղեցի: Նորաշեն եկեղեցին, որն այժմ էլ կանգուն է, քարաշեն է և փայտածածկ: Փայտից են նաև սյուները: Միակ մուտքը արևմուտքից է: Նույն կողմի ճակտոնի գագաթին սրածայր վեղարով ավարտվող ութ սյունանի զանգակատունն է: Արտաքին չափերն են՝ 18,00 x 9,86 մ:
Եկեղեցին շրջափակված է պարսպով, որի արևմտյան և հարավային կողմերից բացված են դարպասներ:
Արձանագրություն, եկեղեցու մուտքի բարավորին, 5 տող.
1869 | ՎԵՐԱՆՈՐՈԳԵՑԱՒ Ս(ՈՒՐ)Բ ԵԿԵՂԵՑԻՍ ՅԱՆ|ՈՒՆ ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ՍՈՒՐԲ Ա(ՍՏՈՒԱ)ԾԱԾՆԻ, ԱՇ|ԽԱՏՈՒԹԵԱՄԲ ԵՒ ԾԱԽԻՒՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ | ԲԱՐԱԼԷԹ ԳԵՂՋ ԵՒ ԽՐԱՏԻՒՔ ԿԱՐԱՊԵՏ Ք(Ա)Հ(Ա)Ն(Ա)ՅԻ Տ(Է)Ր ԿԱՐԱՊԵՏԵ(Ա)Ն:
Հրատ. առաջին անգամ:
Գերեզմանոց. տարածվում է եկեղեցու հարավային կողմում: Տեղում պահպանված տապանաքարերից հնագույնները վերաբերում են ԺԹ դարի առաջին կեսին:
Ստորև ներկայացնում ենք տապանագրերից մի քանիսը.
1. Տապանաքար, 2 տող.
ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԴԱՐ|ՓԻՆ ԳԱԲՐԷԼԻՆ, Թ(ՎԻՆ) ՌՄՁԳ (1834)-ԻՆ:
Հրատ. առաջին անգամ:
2. Տապանաքար, 6 տող.
ԱՅՍ Է ՏԱՊԱՆ | ԱԼԱՇԿԵՐՏՑԻ ՊՕՂ|ՈՍԻ ՈՐԹԻ ԳՐԻԳ|ՈՐԻ, ԹՎԻՆ ՌՄ|ՁԵ (1836)-ԻՆ ՅՈՒՆՎԱՐԻ | Զ (6)-ԻՆ, ԱՌ Ա(ՍՏՈՒԱ)Ծ ՓՈԽԵՑԱՒ:
Հրատ. առաջին անգամ:
3. Տապանաքար, 4 տող.
ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԱԼԱՇԿԵՐՏՑԻ | ՊԵՏՐՈՍԻ ԿԻՆ ՍԱՐԱԳՈՒԼԻՆ, | ԹՎԻՆ ՌՄՁԸ (1839)-ԻՆ, ՅՈՒՆՎԱՐԻ | ԻԹ (29)-ԻՆ:
Հրատ. առաջին անգամ:
Մատուռ. Բարալեթի հյուսիսարևմտյան եզրին մինչև 1936-37 թթ. կանգուն է եղել սրբատաշ քարից միջնադարյան մի մատուռ, որի մասին ականատեսը նշել է. «…Այս գիւղը` ինչպէս երևում է գիւղի հիւսիսային կողմում գտնուած ընդարձակ գերեզմանատնից, հայոց հին և մեծ գիւղ է եղած. այս գերեզմանատանը կայ հոյակապ՝ բայց քայքայուած մեծ մասամբ` մի մատուռ, որոյ դրան քարերի վերայ գրուած է հայոց գրերով, բայց ինձ անվերծանելի եղաւ մաշուած լինելու պատճառով. որոնելով և քննելով մի առ մի այդ գերեզմանատան քարերը, մատուռի հարաւային կողմը` կիսից շատ գետնի մէջ կանգուն թաղուած քարի մը վերայ գտայ գրեր, որից դժուարութեամբ կարդացի հետևեալ բառերը միայն…» __8484. Մարգարեանց Կարապետ Տէր-Սարգսեան, Հայրենեաց հնութիւններից, էջ 389: Նույն գյուղում մի հայի տանը պահվող մասնատուփի վրա Կ. Մարգարյանցը կարդացել է. «Ես Հեթում թագաւոր Հայոց բազում աշխատութեամբ ժողովեալ զմասունս սրբոցն Ստեփաննոսի Նախավկային, Յակոբայ Մծբնայ Հայրապետին, Պանդալիոնի բժըշկին եւ Նիկողայոսի սքանչելագործին ետու շինել զտուփս զայս ի պահպանութիւն հոգւոյ եւ մարմնոյ…»: Վերոհիշյալ արձանագրությունները որոշ շտկումներով հրատարակել է նաև Ե. Լալայանը (Երկեր, հ. 1, 1983, էջ 59, 66): Ի դեպ, 1901 թ. բարալեթցի Խաչատուր Ռևազյանցը Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսին հղած նամակում ափսոսանքով հայտնել է. «…երբ ես դեռ ծնուած չէի, հայրս պապական ժառանգութիւն ունէր չորս սուրբ մասունքներ, անուամբ սբ. Պանդալևոն բժշկի, սուրբ Նիկողայոս սքանչելագործի, սբ. Ստեփաննոս Նախավկայի և սբ. Հակոբայ հայրապետի…», իսկ Գյումբյուրդա գյուղի քահանա Առաքել Կուրղինյանը, իր հոր խեղճ դրությունից օգտվելով, սեփականել է մասունքները, մինչդեռ ինքը որոշել է Էջմիածնի թանգարանին նվիրելու նպատակով վերստին ետ ստանալ մասունքները (Հայաստանի ազգային դիվան, ֆ. Պ-56, ց. 18, գ. 425, թ. 23): Այնքանով, որքանով մասնատուփի հիշատակագրի նախկին հրատարակիչները զանց են առել տարեթիվը, ուստի ստորև ավելորդ չենք համարում նշել, որ մասնատուփը 1296 թվականից է, իսկ նրանում հիշատակված Հեթում թագավորը Կիլիկիո Հեթում Բ-ն (1289-1307) է: : Ստորև ներկայացնում ենք նշյալ արձանագրությունը, որը փորագրված է անհետացված խաչքարի պատվանդանի արևմտահայաց երեսին.
Խաչքարի պատվանդան (69 x 53 x 50 սմ), 6 տող.
Ս(ՈՒՐ)Բ ՆՇԱՆ ՏԷՐՈՒՆ|ԱԿԱՆ ԱՐԵԱՄԲ ՆԵՐԿ|ԵԱԼ Է ՊԱՏՎԱԿԱՆ ԲԱ|ՐՍԵՂ Ք(Ա)Հ(Ա)Ն(Ա)ՅԻՍ ԼԵՐ ՔԱՒԱ|ՐԱՆ ԵՒ ՅԱԿՈԲ ԻՐԻՑԻ|Ս ԼԵՐ ԱՒԳՆԱԿԱՆ:
Հրատ. Մարգարեանց Կարապետ Տ. Սարգսեան, Հայրենեաց հնութիւններից, էջ 389:
Տարընթերցում. Կ. Մարգարյանցի վերծանության մեջ բացակայում է «է» օժանդակ բայը, իսկ «պատվական» և «իրիցիս» բառերը բերված են «պատուական» և «իրիցուս» ձևով:
Ծանոթ. գրչաոճը բնորոշ է ԺԳ-ԺԴ դարերին:
Ի դեպ, 2001 թ. հուլիսին Բարալեթ կատարած մեր այցելության ժամանակ մատուռը գտանք հիմնավեր վիճակում (քարերն օգտագործվել էին տեղում ոչխարների բազմացման կայանի կառուցման նպատակով), իսկ խաչքարի արձանագիր պատվանդանն անխախտ իր տեղում էր:
Գերեզմանոց. ցայսօր պահպանված գերեզմանոցի ավերակներում, բացի խաչքարի արձանագիր պատվանդանից, առկա են նաև պարզ ոճավորմամբ ևս երկու խաչքար, ինչպես նաև ուղղանկյունաձև և օրորոցաձև մի քանի տապանաքարեր:
Բյուզանդածես եկեղեցի. գյուղամիջում կանգուն է հարավից կից սրահով և զանգակատնով, համակ սրբատաշ քարից վրաց հունադավան եկեղեցին:
Վիմագրեր. պահպանվել են եկեղեցու միայն արևելյան ճակատին:
1. Արձանագրություն, եկեղեցու արևելյան ճակատին, 9 տող.
†. აღ(ე)შენა ეკლ|ესიაი ესე მა|თ ჟამთ(ა) შინა | ოდეს ლაშა მ|ეფედ დაჯ|და ადიდ(ე)ნ | ღ(მერ)თ(მა)ნ ორთ(ა)ვ[ე ც]|ხორებათა შინ[ა] | ს(ა)ყდ(ა)რსა.
Թարգմ. Այս եկեղեցին կառուցվեց այն ժամանակ, երբ Լաշան գահին թագավոր բազմեց: Աստված փառավորի [նրան] երկու կյանքում:
Հրատ. Ростомов И., Сборник Материалов для Описания Местностей и Племен Кавказа, вып. XXV, 1898, с. 40: როსტომაშვილი, სოფელი ბარალეთი, «მოგზაური», No 1, 1901, էջ 27: ცისკარიშვილი ვ., ჯავახეთის ეპიგრაფიკა როგორც საისტორიო წყარო, თბილისი, 1959, էջ 52: ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 145: სილოგავა ვ., მრავალთავი VII, էջ 175-176: ოთხმეზური გ., նշվ. աշխ., էջ 107-109: სილოგავა ვ., სამცხე-ჯავახეთის ისტორიული მუზეუმის ქართული ძეგლები, էջ 47, 119, 134: “ჯავახეთი. ისტორიულ-ხუროთმოძღვრული გზამკვლევი”, էջ 63:
Տարընթերցում. Ի. Ռոստոմաշվիլի՝
…ორთავ ცხოვრებასა შინა, այնուհետև չիք: 1901 թ. վրացալեզու «მოგზაური» պարբերականում վերահրատարակված սույն արձանագրության վերծանության մեջ սկզբում ավելացված է. «…აღშენდა…» Վ. Ցիսկարիշվիլի
այնուհետև չիք: (აღე)შენა, ჟამთა, ორთ[ავე ცხორებათა]: Ն. Բերձենիշվիլի`…ორთა|ვე შ(ინ)ა [ცხორე]|ბათა, այնուհետև չիք: Վ. Սիլոգավա՝
აეშენა, ეკლესია, საყდრისა: «ჯავახეთი. ისტორიულ-ხუროთმოძღვრული გზამკვლევი»-ում` ცხოვრებათა.
Ծանոթ. Գ. Օթխմեզուրին
բառն ամբողջությամբ տեղադրում է 8-րդ տողի սկզբում, սակայն տեղի պակասը թույլ է տալիս համաձայնվել Վ. Սիլոգավայի կարծիքին և այն վերականգնել 7-րդ տողի վերջում: Արձանագրության հատկապես վերջին մասը վնասված է: Ի. Ռոստոմաշվիլին այն անվնաս է տեսել: Վ. Ցիսկարիշվիլին տողաբաժանումը կատարել է ըստ Ի. Ռոստոմաշվիլու հրատարակած արտանկարի` առանց նկատի առնելու այն հանգամանքը, որ հեղինակի արտանկարները կազմվել են տողաբաժանումը պարտադրաբար արտացոլելու սկզբունքի անտեսմամբ: Գ. Օթխմեզուրին անտեղյակ է Վ. Սիլոգավայի հրատարակությունից: Նրա կարծիքով` արձանագրության վերջին`
բառը պետք է կցվի իմաստով դրան տրամաբանորեն կապված
պարբերությանը: Այս ենթադրության հիմնավորման համար վկայակոչվում է վրաց վիմագրությունում դեռևս Ա. Շանիձեի նկատած մի երևույթ, երբ փորագրման պահին մոռացված բառն ավելացվում է արձանագրության վերջում (տե՛ս Шанидзе А., Грузинская надпись ХII в. в селении Кош, ხელნაწერთა ინსტიტუტის მოამბე, No 1, 1959, էջ 8-9): Հեղինակի կարծիքն համոզիչ համարելով` արձանագրության թարգմանության ժամանակ այն նկատի ենք առել: Վ. Սիլոգավան և §ჯავახეთი. ისტორიულ-ხუროთმოძღვრული გზამკვლევი¦- ի խմբագրակազմը նշված
բառը, ի տարբերություն Գ. Օթխմեզուրու, վերծանում են ոչ թե տրական საყდარსა, այլ սեռական საყდრისა հոլովաձևով և ենթադրում (Վ. Սիլոգավա) արձանագրության վերջնամասի հետևյալ վերականգնումը. «საყდრისა ამის აღმშენებელსა … შეუნდოს ღმერთმან»; Թարգմ. «Այս տաճարը շինողին … Աստված ողորմի»: Արձանագիր քարի ընձեռած մակերեսի սղության պատճառով սույն վարկածը համարում ենք անհավանական:
Արձանագրության թվագրման հարցում միակարծություն չկա: Ի. Ռոստոմաշվիլու կարծիքով, այն փորագրվել է 1212 թ.: Վ. Ցիսկարիշվիլին արձանագրության ստեղծման թվականը կապում է Լաշայի թագավորական օծման տարուն՝ 1207 թ.: Ն. Բերձենիշվիլին վիմագիրը մոտավոր կերպով թվագրում է ԺԳ դարի առաջին տասնամյակով: Վ. Սիլոգավան նշում է 1204 թ.:
Գերեզմանոց. տարածվում է եկեղեցու շուրջը: Առանձանապես ուշագրավ են հավասարաթև խաչաքանդակներով հարդարված քառակող կոթողի պատվանդանն ու թևավոր խաչի բեկորը:
- Տապանաքար, եկեղեցու արևելյան պատի մոտ, ունի արդի վրացերեն արձանագրություն.
ლოდსა ქვეშე ამისა მდებარე არს გვამი მღვდლის პეტრე ხმალაძისა, რომელიც ჟამსა მახმედიანთაგან ქრისტიანეთა დევნულებისა, იყო შეძლებისამებრ შევლელი და რუსეთის მთავრობის მოსვლასა, ძველთა ქრისტიანეთა ეკლესიის შეწყნარებისა ერთეული წინამძღვარი. აღმკითხველთაგან შენდობისა არს მოქენე, რათა თქვენცა დღესა განკითხვისასა მიემთხვინეთ შენდობასა. გარდაიცვალა წლისა 90-სა. სახსოვარი ესე აღაგეს მისთა მმადლობელთა შვილთა.
Թարգմ. Այս քարի տակ հանգչում է Պետրոս քահանա Խմալաձեի աճյունը, որը մահմեդականների հալածանքի ժամանակ քրիստոնյաներին ըստ կարողության եղավ պահապան, իսկ ռուսական իշխանության հաստատումից ի վեր՝ հին քրիստոնեական եկեղեցու միակ առաջնորդը: Ընթերցողներից թողություն է հայցում, որպեսզի դատաստանի օրը դուք նույնպես ներման արժանանաք: Վախճանվեց 90 տարեկան հասակում: Այս հուշարձանը կանգնեցրին նրա շնորհակալ որդիները:
Հրատ. Ростомов И., Сборник Материалов для Описания Местностей и Племен Кавказа, вып. XXV, 1898, с. 41: როსტომაშვილი, სოფელი ბარალეთი, «მოგზაური», էջ 28:
Ծանոթ. արձանագրության մեջ բացակայում է մահվան տարեթիվը, սակայն Ի. Ռոստոմաշվիլին տեղի բնակիչներից տեղեկացել էր, որ Պետրոս քահանա Խմալաձեն վախճանվել է 1855 թ. Ուստի հնարավոր է վերականգնել նաև նրա ծննդյան թվականը՝ 1765 թ.:
Սբ. Հովհաննես եկեղեցի. գտնվում է գյուղից 1 կմ հյուսիս` Ականայի աղբյուրներից սկիզբ առնող վտակի աջ` հարավահայաց ձորալանջին: Միանավ, թաղածածկ, փոքրիկ շենք է: Ըստ մուտքի բարավորի պայտաձև շրջանակի մեջ և արևելյան ճակատում քանդակված հավասարաթև խաչերի և շինարվեստի առանձնահատկությունների՝ մատուռ-եկեղեցին կարելի է թվագրել Ե-Է դարերով: Ոչ հեռու` բլրալանջին պահպանվում է Սբ. Համբարձման քառակող կոթողը (Թ-Ժ դդ.): Արտաքին չափերն են՝ 5,00 x 3,27 մ:
Գյուղատեղի. Բարալեթից հարավ-արևելք գըտնըվում է Տերտեր-աուլ գյուղատեղին __8585. ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 143, էջ 141: :