Գետեր

Փարվանան՝ Ջավախքի մայր գետը, հոսում է երկրամասի գրեթե կենտրոնով և արևմուտքում՝ Խերթվիս բերդի մոտ, միախառնվում Կուրին: Երկրամասի մնացյալ բոլոր գետերը Փարվանայի աջ ու ձախ վտակներն են: Դրանց թվում են Բուղդաշեն, Քառասնակն (ձախակողմյան), Հեշտիաջուր, Աբլար, Ճանճղաջուր և Ջոբարեթ (աջակողմյան) վտակները: Գետերը մշտահոս են, սնումը՝ հիմնականում աղբյուրներից:

Բացառությամբ Փարվանա գետի, որի հունն առավելապես անցնում է ձորամիջով, մյուս գետերն ու վտակները հոսում են հարթ տարածություններով: