ՋԱՎԱԽՔ
Երկրաշարժ
Ջավախքը Հայկական լեռնաշխարհի առավել ակտիվ սեյսմիկ գոտիներից է: Առանձնապես կործանարար են եղել 1089, 1283, 1319 և 1899 թվականների երկրաշարժերը: Երկրամասի կրած վնասների չափի մասին առավել շատ մանրամասներ հայտնի են միայն 1899 թ. դեկտեմբերի 19-ի երկրաշարժի վերաբերյալ, որի հետևանքով եղած զոհերի թիվը կազմել է 241 մարդ, վիրավորներինը՝ 55, կոտորված կենդանիներինը՝ 2570 գլուխ: Տուժել է 21 գյուղ __1818. «Մուրճ», 1900, էջ 103-105: :
Վերջին վնասաբեր երկրաշարժը տեղի է ունեցել 1986 թ.: