Լճեր

Ջավախքի բարձրավանդակը հարուստ է մեծ ու փոքր լճերով. «…լեառնադաշտքն Ջաւախաց բազում լճօք, լի զանազան ձկամբք…» __55. Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, հավելված Ա, բնագիր, Երևան, 1963, էջ 104: : Դրանք ցըրված են ողջ երկրամասով մեկ և հիմնականում չունեն ջրհավաք փակ ավազան: Առավել հայտնի լճերը 6-ն են: Ամենաընդարձակն է Փարվանա լիճը, որի մակերեսը կազմում է 37,5 կմ2, առավելագույն խորությունը՝ 3,3 մ: Ըստ ծովի մակերևույթից ունեցած բարձրության` Ջավախքի լճերը դասվում են հետևյալ կերպ. Մադաթափա (2108 մ), Փարվանա (2076 մ), Տաբածղուր (1990 մ), Սաղամո (1986 մ), Խանչալի (1928 մ) և Խոզապին (1798 մ): Գոյություն ունեն նաև անհամեմատ ավելի փոքր մի քանի լճեր, որոնցից հիշատակելի են Լևալգյոլը (2560մ), Թարանգյոլը (2079 մ), Բուղդաշենը (2040 մ) և Զատկի (Զրեսկ) լիճը (1720 մ): Խոշոր լճերից միայն Տաբածղուրն ու Խոզապինն ունեն ջրհավաք փակ ավազան, իսկ մյուսներից սկիզբ են առնում լեռնաշխարհի մեծ ու փոքր գետերը: Բացառությամբ Խոզապին լճի, որի ջուրն աղի է («Ջուրը դառն-աղային համ ունի և պարունակում է կիր, նատրիում, մագնեզիա, քլոր, ածխաթթու և ծծմբախառն թթվատ. 1000 խոր. սմ ջրի մեջ պարունակվում է 0,8804 գրամ պինդ նյութ: Ոչ մի ձուկ չկա ջրում և չի էլ կարող ապրել») __66. Լալայան Ե., Երկեր, հ. 1, Երևան, 1983, էջ 49: Տե՛ս նաև սույն աշխ., էջ 282, ծանոթ. No 1: Ի դեպ, վերջին տարիներին լճում հայտնվել է պնդաճակատի նմանողությամբ բավականին խոշոր ձկնատեսակ, որը, դատելով նաև որսի քանակից, արդեն հասցրել է լավագույնս հարմարվել և արագորեն բազմանալ: , մյուսները ձկնառատ են և ունեն քաղցրահամ ջուր: