ՋԱՎԱԽՔ
Կամուրջներ
Հակառակ երկրամասի գետառատությանը, Ջավախքում միջնադարյան կամուրջներ գրեթե չեն պահպանվել: Հայտնի են միայն Փարվանա գետի վրա ԺԹ դարում կառուցված Ղաուրմա գյուղի բազմաթռիչք և Գանձայի երկթռիչք կամուրջները: Ինժեներական ուշագրավ կառույց է եղել Թմկաբերդի ստորոտում` Կուր գետի վրա միջնադարում կառուցված երկթռիչք կամուրջը, որից պահպանվել են սոսկ խելերը: