ՋԱՎԱԽՔ
Կիկլոպյան բերդեր
Ջավախքը հարուստ է համեմատաբար լավ պահպանված` մ.թ.ա. Դ-Գ հազարամյակներին բնորոշ կիկլոպյան ամրոցներով: Ուշագրավ են հատկապես Գանձա, Բզավեթ, Խոջաբեկ և Սաթխա գյուղերի տարածքում գտնվող ամրոցները, որոնց զուգահեռները կան Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքում: Նշված ժամանակաշրջանին են պատկանում նաև Ժդանովական, Մոդեգամ, Ջգրաշեն և այլ գյուղերի մերձակայքում պահպանված բնակատեղիներն ու դամբարանադաշտերը: