ՋԱՎԱԽՔ
Հայերեն վիմագրեր
Առ այսօր Ջավախքի հայերեն վիմագրերը հավաքագրելու, վերծանելու և հրատարակելու նպատակամղված աշխատանք չի կատարվել: Բնագավառին հետամուտ մասնագետների (Բրոսսե Մ. __2121 Brosset M., Melangesasiatiques. t.II, 2e et 3e1, St. Petersburg, 1854. , Մարգարյանց Կ. __2222 Մարգարեանց Կարապետ Տէր—Սարգսեան,Հայրենեաց հնութիւններից.– «Արարատ», 1873, Ժ, էջ 389: , Էփրիկյան Ս. __2323 Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա, Վենետիկ, 1903-1905: , Լալայան Ե. __2424 Լալայան Ե., Երկեր, հ. 1, Երևան, 1983: Ի դեպ, ուշ միջնադարյան հայերեն արձանագրությունների գոյությունը Ջավախքում փաստում է նաև Սեյլանը. «Ջաւախէթում կան նոյն ժամանակից գերեզմանաքարեր և այլն արձանագրւած, բայց չէ յաջողւել պ. Լալայեանին տեսնել» (Սէյլան, Արաքսի զոհերը.– «Տարազ», 1889, N40, էջ 919): , Դավլիանիձե Լ. __2525 Давлианидзе Л. С., К изучениюцундско-тмговских хачкаров (крестов-камней), Вестник гос. музея Грузии,1959. ) ոչ մեծ խումբը ցայժմ գիտական շրջանառության մեջ ներմուծել է սոսկ մի քանի միավոր վիմագրերի վերծանություն, որոնց զգալի մասը չի համապատասխանում վերծանման ընդունված արդի չափանիշներին: ԺԴ-ԺԶ դարերին վերաբերող հրատարակված աղքատիկ նյութերը խնդրի մեջ չխորացած որոշ մասնագետների համար հիմք են ծառայել հապճեպ և անհիմն եզրահանգումների: Այսպես, Դ. Բերձենիշվիլին բոլորովին վերջերս մի առիթով նշել է. «Հատկանշական է, որ Ջավախեթիի վիմագրության մեջ նախքան ԺԴ դարը հայերեն արձանագրություններ առհասարակ չեն երևում, մինչդեռ վրացերեն արձանագրությունների հարստությամբ այս երկրամասը մեր երկրի ընտրագույն կողմերից է» __2626 ბერძენიშვილი დ., ახალქალაქი ჯავახეთისაჲ, “არტანუჯი”, 1998, No 7, էջ 18: : Առավել անհեթեթ կարծիք է հայտնել Վրաստանի մշակութային արժեքների պահպանության գերատեսչության փոխտնօրեն Պաատա Գափրինդաշվիլին, համաձայն որի` Ջավախքում հայերեն արձանագրություններ կան միայն Թմոգվի ամրոցի մոտ, այն էլ` ԺԹ դարի __2727 “კვირის პალიტრა”, 25-31. 07. 2005, No 30: : Մինչդեռ երկրամասի տարածքում իրականացված դաշտային հետազոտությունների տևական ընթացքն ի հայտ բերեց հայերեն վիմագրերի այնպիսի քանակություն և ժամանակագրական ընդգրկում (առնըվազն ԺԳ դարից սկսած), որը ոչ միայն ինքնին հերքում է մինչ այժմ խնդրի առնչությամբ արտահայտված թյուր տեսակետները, այլև առատ լույս սփռում Ջավախքի պատմության մթին էջերին: