ՋԱՎԱԽՔ
Միջնադարյան բերդեր, Դիտակետ-աշտարակներ
Պաշտպանական հզոր համակարգ ունեցող բերդերից Ջավախքում հայտնի են Ախալքալաքը, Թմոքը և Խերթվիսը: Գերազանցապես Ժ-ԺԱ դարերի ընթացքում սկզբնավորված և հետագայում վերաշինված և ամրացված հիշյալ բերդերն ունեն ամրոցաշինության բոլոր հիմնական հատկանիշները՝ կիսաբոլոր կամ ուղղանկյուն աշտարակներ, զորանոցներ, ապարանքներ, ժայռափոր և գետնափոր հորեր, գաղտնուղիներ և այլն: Ուղղանկյուն հատակագծով մենավոր դիտակետ-աշտարակներ պահպանվել են Արակովա, Թոք, Խանդո, Տուրցխ գյուղերում և նրանց մերձակայքում: