ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ. Ջավախք տեղանվան ծագումն ու ստուգաբանությունը

Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի մասին պատմագրությանը հայտնի հնագույն հիշատակությունը մ.թ.ա. Ը դարից է, Արգիշտի Ա-ի (786-764) Խորխորյան տարեգրության __11. Խորխոր ժայռը, որի վրա պահպանվում է Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը, գտնվում է Վան քաղաքի հարավարևմտյան կողմում: մեջ՝ որպես երկրանուն Զաբախա անվանաձևով: Ըստ Հ. Կարագյոզյանի՝ «Տուեալ երկրանուան մէջ հնչիւնական անցումները կատարուել են հետեւեալ կերպ. Զաբախա (տեղանուան հիմքը), մեր կարծիքով, հոգնակիութեան «ա» ցուցիչով, որը յատուկ է հնդեւրոպական լեզուներին < Զաբախ (տեղանուան ուղիղ ձեւը) > Զաւախ (բ>վ, ւ հնչիւնափոխութեամբ, որը նկատելի է նաև այլուր, ընդ որում, անհրաժեշտ է նշել, որ Մցխեթայում յայտնաբերուած արամէերէն արձանագրութիւններից մէկում յիշատակւում է Զեւախ անձնանունը, որը թերեւս, ծագում է սոյն Զաւախ երկրանունից) > Ջաւախ (զ>ջ անցումով) > Ջաւախք (հայերէնի յոգնակիութեան «ք» ցուցիչով նախկին «ա» ցուցիչի փոխարէն)» __22. Կարագեոզեան Յովհ., Սեպագիր տեղանուններ, հ. 1, գիրք 1, Երեւան, 1998, էջ 204: :

Վ. Սարգսյանն իր ուսումնասիրություններից մեկում փորձ է արել Ջավախք տեղանվան ծագումը ստուգաբանել «Ճապաղ-Ջավախք» անցման տեսանկյունից՝ հիմք ընդունելով երկրամասի աշխարհագրական միջավայրի առանձնահատկությունը, մասնավորապես ընդարձակ ու ջրառատ հարթավայրերը __33. Սարգսյան Վ., նույն տեղում: Ի դեպ, Ջավախք գավառանվան ծագումը կապվել է նաև օսերեն «ջաբախ» (լավ, առողջ) բառի հետ (Դալալյան Տ., Ջավախք գավառանվան ծագման շուրջ, «Իրան-Նամէ», No 36, 2001, էջ 69): :