Ջավախքը Դ-Թ դարերում

Մ.թ. Դ դարում Ջավախքը հիշվում է Սբ. Նունեի` դեպի Մցխեթ կատարած ուղևորության նկարագրության մեջ. «…և ի յունիս ամսեան եկի ի լեառն Ճաւախեթոյ. և ի ծովն Փառնաւայ և եկեալ՝ տեսի անդ ձկնորսս ի ծովուն, և հովիւս առ եզր ծովուն. և լուայ՝ զի երդնուին յԱրամազդն և ի Զադէն. զի տեղեակ էր լեզուին Հայոց, ուսեալ ի տանն Նիոփորայ Դունացւոց: Եւ հարցեալ զուստին՝ ասեն. ի Դարբայ, ի Լրբնայ, ի Սափուրսլոյ, ի Քինձերոյ, յՌապատէն Մցխեթոյ…» __77. Ջուանշէր, էջ 46: Տե՛ս նաև՝ Մելիքսեթ-Բեկ Լ., Հայերը Վրաստանում, “Кавказ и Византия”, No 1, Ереван, 1979, էջ 167-169: :

Արևելյան Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև Մեծ Հայքի առաջին բաժանման ժամանակ (387 թ.) Ջավախքը Գուգարաց բդեշխության գավառների մեծ մասի հետ կցվեց Վիրքին: