Ջավախքը Թ-ԺԴ դարերում

Թ դարում Ջավախքի հարավային մասը՝ Գոգշենը, միացվում է Հայաստանի Բագրատունյաց թագավորությանը, բայց գավառի կենտրոն Ախալքալաքը շարունակում է մնալ Վրաստանի կազմում: 1065-ին երկրամասը նվաճում և ավերում են թուրք-սելջուկները։

ԺԲ-ԺԳ դարերում Ջավախքի կուսակալն էր Սարգիս Թմոգվեցին (Սարգիս Ա Վահրամյան — մոտ 1160 և մոտ 1210). «Զաքարիա Երկայնաբազուկ զորապետի օրոք Ջավախքը կառավարում էին Սարգիս Երկայնաբազուկ Թմոգվեցին և Շալվա Թորեցին» __88. Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Բ, Երևան, 1936, էջ 34: :

Վրաստանի Ռուսուդան թագուհու (1222-1245) մահից հետո Ջավախքն անցնում է Թորեցի Գամրեկելիի իշխանությանը __99. Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Բ, Երևան, 1936, էջ 56: :

1236-ին Ջավախքը գրավում են մոնղոլները: 1266-ին վերջիններիս աջակցությամբ ծագումով հունադավան հայ Սարգիս Ջաղեցին Ջավախքի և հարևան Ախալցխայի տարածքներում, հիմք է դնում Սամցխե-Սաաթաբագո անվամբ հայտնի դարձած իր իշխանությանը: