ՋԱՎԱԽՔ
Ջավախքը նախաքրիստոնեական շրջանում
Ջավախքի առաջին հիշատակությանը սույն անվանաձևով հանդիպում ենք Ե դարի պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, որն առնչվում է Մեծ Հայքի Վաղարշակ արքայի ծավալած վարչաքաղաքական համակարգի բարենորոգումներին. «Իսկ Գուշարայ, որ յորդւոցն Շարայի, ժառանգեաց լեառն Մթին, որ է Կանգարք, և զկէս մասինն Ջաւախաց, զԿողբ, զԾոբ, զՁոր, մինչև ցամուրն Հնարակերտ» __44. Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1991, էջ 113: : Անկախ Մ. Խորենացու «Պատմության»` նախաքրիստոնեական շրջանին վերաբերող Հայոց արքայացանկի տարբեր մեկնություններից __55. Խնդրո առթիվ ուշագրավ են Լ. Շահինյանի և Բ. Հարությունյանի հետազոտությունները, որոնց համաձայն Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ հիշատակված Արշակունի Վաղարշակ թագավորն իրական պատմական անձ էր` ապրած մ.թ.ա. Բ դարում: Տե՛ս Շահինյան Լ., Հայաստանը և առաջին Արշակունիները, Երևան, 1993: Նաև` Հարությունյան Բ., Մեծ Հայքի բդեշխությունները և բդեշխության հաստատության շուրջ.– «Հանդէս ամսօրեայ» 2001, No 1-12, էջ 89-180: , բոլոր հետազոտողները համամիտ են, որ վերոնշյալ իրադարձությունները վերաբերում են մ.թ.ա. Բ դարին:
Մ.թ.ա. Դ դարում Ջավախքը վրաց Փառնավազ թագավորի ամառանոցն էր. «Զաշունն և զգարունն առնէր ի Մցխեթաս քաղաք, և զամառն ի Ջաւախէթ և զձմեռն ի Գանչէնսն…» __66. Ջուանշէր, էջ 24: :
Մ.թ.ա. մոտ 185-ին երկրամասը Մեծ Հայքի թագավորությանն էր միացրել Արտաշես Ա-ը: