Ռուսներ

Ռուս դուխոբորների մուտքը Ջավախք տեղի է ունեցել 1841 թ.: Տամբովի շրջանից սերված դուխոբորներն իրենց աղանդի __14 մեջ համառելու պատճառով նախ աքսորվել էին Տավրիկյան նահանգի (Ղրիմ) Մելիտոպոլ գավառ, ապա Գանձակի գավառ, որտեղից էլ նրանց մի մասը փոխադրվեց Ջավախք __15 : Մինչև 1845 թ. նրանց թվաքանակն իրենց հիմնած 8 գյուղերում (Բոգդանովկա, Գորելովկա, Եփրեմովկա, Ռոդիոնովկա, Սպասովկա, Տամբովկա, Տրոիցկոյե և Օրլովկա) կազմել է 495 տուն, 4.097 շունչ __16 : 1893 թ. վերջիններս 8 գյուղերում կազմում էին 991 տուն __17 : 1990 թ. Վրաստանի նախարարների խորհրդի որոշմամբ` «նպաստավոր պայմաններ» են ստեղծվել Ջավախքում բնակվող ռուս դուխոբորներին վերադարձը Ռուսաստան դյուրացնելու համար __18 :

2000-ական թթ. սկզբներին ռուս ազգաբնակչության մի նշանակալի հատվածը լքել էր ջավախքյան գաղթագյուղերը և շուրջ 160-ամյա բացակայությունից հետո վերադարձել հայրենիք` Ռուսաստանի Դաշնություն: