Վիշապաքարեր

Բացառապես Հայկական լեռնաշխարհում տարածում գտած ջրի պաշտամունքին առնչվող հնագույն վիշապ-կոթողների (մ.թ.ա. Բ-Ա հազ.) տարածումը բավական ընդգրկուն է: Գետերի, լճերի ափերին և աղբյուրների ակունքների մոտ կանգնեցված` ձկան կամ վիշապի տեսքով, զանգվածեղ, միակտոր քարակոթողները, որոնց վրա քանդակված են օձի, ցուլի, խոյի և այլ կենդանապատկերներ, հայտնաբերվել են Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին, Ազատ գետի վերին հոսանքի շրջանում, Ճորոխ գետի ավազանում, Վայոց ձորում, Թռեղքում, Փոքր Հայքում, ինչպես նաև՝ Ջավախքում:

Բազմաթիվ հետազոտողներ վիշապաքարերին նվիրված ուսումնասիրություններում անդրադարձել են Ջավախքում պահպանված համանման քարակոթողներին: Հատուկ քննության առարկա են դարձել Մուրճախեթի, Գանձայի, Փոկայի վիշապաքարերը __33. Լալայան Ե., Երկեր, հ. 1, էջ 399-400: Սամուելեան Խ., Քարի պաշտամունքը հայերի մէջ.– «Հանդէս ամսօրեայ», 1927, No 9, էջ 524, նաև` նույնի՝ Հայաստանի հին կուլտուրան, Երևան, 1931, էջ 319-320։ Մելիքսեթ-Բեկ Լ., Մեգալիթյան կուլտուրան Վրաստանում, (վրաց.), Թբիլիսի, 1938, էջ 99-104: Ростомов И., Ахалкалакский уезд в археологическом отношении.– Сборник Материалов для Описания Местностей и Племен Кавказа, вып. XXV, 1898, էջ 93-94: Такайшвили Е., “Материалы по археологии Кавказа”, т. ХII, Москва, 1909,էջ 28: “Христианский восток”, т. VI (1917-20), Петроград, 1922, էջ 335: Марр Н. и Орбели И., Археологическая экспедиция 1916 г. в Ван, Петроград, 1922,էջ 41: Капанцян Г., Историко-лингвистеческие работы, т. II, Ереван, 1975, էջ 328: Սանոսյան Ա. Ս., Ջավախքի «վիշապ» քարակոթողները,.– «Բանբեր Երևանի համալսարանի», 1982, No 2: :