Վրացերեն վիմագրեր

Վիմագրերի այս խումբը ցայժմ իր վրա է բևեռել մասնագետների անհամեմատ ավելի լայն շրջանակ (Բրոսսե Մ. __2828 Brosset M., Rapports (II) surun voyage archéologique dans la Géorgie et dans l’Armenie éxecuté en(1847-1848) par M. Brosset; livr. 2, St-Pb., 1850; Brosset M., Rapports (VI) surun voyage archéologique dans la Géorgie et dans l’Armenie éxecuté en(1847-1848) par M. Brosset; livr. 3, St-Pb., 1851; Brosset M., MelangesAsiatiques, t. II, 1854. , Ռոստոմաշվիլի Ի. __2929 Ростомов И., Сборник Мат­ер­иаловдля Опи­сания Мест­ностей и Племен Кав­ка­за, вып. XXV, 1898, რ­ტო­მაშვილი, სოფელი ბარალეთი, “მოგზაური”,No 1, 1901. , Թաղայշվիլի Ե. __3030 Та­кайшвили Е., “Мат­ер­иа­лыпо археологии Кав­ка­за”, т. ХII, Моск­ва, 1909. , «ոմն մեսխ» (Գվարամաձե Ի.) __3131 ვინმე მესხი, “ახალი შე­ნიშ­ვნე­ბი”, “დროება”, 1880, տե’ս նաև ვინმე მესხი,“ჯავახეთიდამ, არხეოლოგიური შენიშვნები”, “დროება”, 1882. , Կալիստրատ __3232 კალისტრატ ,საისტორიო მასალა ვ, “ივერია”, 1891. , Ցիսկարիշվիլի Վ. __3333 ცისკარიშვილი ., ჯავახეთის ეპიგრაფიკა როგორც საისტორიო წყარო, თბილისი, 1959. , Բերձենիշվիլի Ն. __3434 ბერძენიშვილი ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964. , Բերիձե Վ. __3535 Беридзе В., Грузинская архитектурас древнейших времен до на­ча­ла ХХ ве­ка, 1967. , Շոշիաշվիլի Ն. __3636 შოშიაშვილი ., თორელთა ფეოდალური სახლის ისტორია და შოთა რუსთაველი, კრ.: შოთა რუსთაველი, ისტორიულ–ფილოლოგიური ძიებანი, 1966. և Օթխմեզուրի Գ. __3737 ოთხმეზური ., ხიი–ხიიი საუკუნეების მიjნის ქართული ლაპიდარული წარწერები როგორც საისტორიო წყარო, ეპიგრაფიკული ძეგლები და ხელნაწერთა მინაწერები ვი, თბილისი, 1981. ), որոնք առավելապես կատարել են միևնույն ընթերցման պարբերական վերահրատարակություններ: Վերոնշյալ գիտնականների խմբից շահեկանորեն առանձնանում և աչքի է ընկնում վաստակավոր վիմագրագետ Վ. Սիլոգավան __3838 სილოგავა ., ხელნაწერთა ინსტიტუტის ეპიგრაფიკული ექსპედიციის 1977 წ. მუშაობის ანგარიში, “მრავალ­თა­ვი”, VII, თბილისი, 1980; სილოგავა .,სამხრეთ სა­ქარ­თვე­ლოს წარწერების შესწავლა ხელნაწერთა ინ­სტი­ტუტის ეპიგრაფიკული ექსპედიციის მიერ, “მრა­ვა­ლთა­ვი”, X, 1983; ილოგავა .,კუმურდო. ტაძრის ეპიგრა­ფი­კა, თბი­ლი­სი, 1994; სილოგავა .,სამცხე-jავახეთის ის­ტო­რიუ­ლი მუზეუმის ქარტული ეპიგრაფიკული ძე­გლე­ბი, ახალ­ციხე,  2000; სილოგავა .,ბაღვაშთა ფეოდა­ლუ­რი სახ­ლის მემორიალური წიგნები და მათი ან­დე­რძ­-მო­სახ­სენებლები, Dედიცატიო. ისტორიულ-ფი­ლო­ლო­გი­უ­რი ძიებანი, თბილისი, 2001; სილოგავა .,ხელნაწერთა ინ­სტიტუტის ეპიგრაფიკული ექსპედიციის 1977 წ. მუ­შა­ობის ანგარიში, “მრავალთავი”, VII, თბილისი, 1980; სი­ლო­გავა ., სამხრეთ საქართველოს წარწერების შეს­წავ­ლა ხელნაწერთა ინსტიტუტის ეპიგრაფიკული ექსპედიციის მიერ, “მრავალთავი”, X, 1983: , որի ջանքերի շնորհիվ վերջին երկու տասնամյակների ընթացքում հայտնաբերվել և առաջին անգամ հրատարակվել է երկրամասի վրաց մեսրոպատառ վիմագրերի շուրջ մեկ տասնյակի հասնող նոր խմբաքանակ __3939 Ի դեպ, նշված վիմագրերից շատերը, ինչպես և սույն աշ­խա­տու­թյան մեջ առաջին անգամ հրատարակվող վրաց մես­րո­պա­­տառ վիմագրերը հայտնաբերվել և գրի են առնվել տա­կավին 1988 թ.` մեր կատարած դաշտային աշխա­տանք­ների ժա­մանակ: Նորագյուտ վիմագրերի արտագրություն­նե­րը լու­սա­նկարներով հանդերձ, նույն թվականին ներկայացվել են դր.-պրոֆ. Պ. Մուրադյանին` վերծանության և հրա­տա­րա­կու­թյանը պատրաստելու ակնկալիքով: Սակայն, վերջինիս չար­դարացված անտարբերության պատճառով սույն վի­մա­գրե­րի` տարիներով անտիպ մնալուց հետո դրանց մի մասի առա­ջին հրատարակության պատիվը վերապահվեց Վ. Սի­լո­գա­վային: : Վրաց մեսրոպատառ արձանագրությունները Ջավախքում հիմնական մասով ժամանակագրորեն ի հայտ են գալիս Թ դարից սկսած` հայ ազգաբնակչության մի մասի քաղկեդոնականություն ընդունելուց հետո __4040 Ուշագրավ է, որ Ջավախքի վրաց մեսրոպատառ արձանա­գրու­թյուններում երբեմն հանդիպում են առավելապես հայ­կա­կան միջավայրին հատկանշական անձնանուններ (օրի­նակ` Վարդան, Գայանե, Սարգիս, Հակոբ և այլն): : Պատմական Հայաստանի հյուսիսային գավառներում գտնվող հոգևոր կենտրոնների շուրջ ձևավորված հայ-քաղկեդոնական համայնքներում, այդ թվում նաև Բագրատունիների վրացական ճյուղի քաղաքական գերիշխանության ներքո հայտնված Ջավախքում եկեղեցական արարողակարգի պաշտոնական լեզուն արդեն վրացերենն էր:

Սկսած Թ դարից` Վիրքի էթնիկական վրացալեզու տարածքից դուրս գտնվող քաղկեդոնականացած Ջավախքում, Տայքում և Կղարջքում) քաղաքական և դավանաբանական թելադրանքով որդեգրված վրացերենով ստեղծվեցին հարուստ և բազմաբովանդակ գրական հուշարձաններ: Հիշյալ երևույթը պայմանավորված էր արդեն Ե դարից ի վեր Հայաստանում գրավոր մշակույթի բազմազան, հարուստ և պատկառելի դպրոցի գոյությամբ:

Ի տարբերություն Ջավախքի հայ վիմագրական ժառանգության, որոնց բազում նմուշները (օրինակ` Թմկաբերդի և Ախալքալաք քաղաքատեղիի գերեզմանոցներում) անցած տասնամյակների ընթացքում անխնա կերպով ոչնչացվել են, վրաց մեսրոպատառ արձանագրությունների պահպանության վիճակն անհամեմատ բարվոք է __4141 Ջավախք այցելած վրացի հետազոտողները սովոր են հան­ի­րա­վի մեղադրել «եկվոր հայությանը», որն իբր թե պար­բե­րա­բար զբաղվել է երկրամասի «վրացական» միջ­նա­դար­յան ար­ձա­նագրությունների միտումնավոր ոչնչացմամբ: Մինչդեռ, այժմ էլ, ջա­վա­խա­հայերը, որոնց մեծավ մասամբ հա­սու չեն միջ­նադարյան գրչա­գրության առանձնահատ­կու­թյուն­­ները, չզա­նազանելով հո­րինվածքով իրար ակնբախորեն նման վրաց մեսրոպատառ և մեսրոպյան հայոց գրերը, հա­ճախ խո­րա­պես համոզված են, որ գործ ունեն հայոց վի­մա­գրու­թյան նմուշ­ների հետ և վեր­ջին­նե­րիս հանդեպ տածում են աներկբա ակ­նածանք: :