Վրացիներ

Վրաց ազգաբնակչության մուտքը Ջավախք սկսվել է դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանից և ներառել մի քանի հանգրվան:

Որքանով Վրաստանը (Քարթլի, Կախեթ, Իմերեթ), աշխարհագրական և բնակլիմայական տեսանկյունից առավել նպաստավոր պայմաններ ուներ այգեգործությունն ու մասամբ հողագործությունն զարգացնելու առումով, նույնքանով երկրի մարզերն անբարենպաստ էին խոշոր չափերի անասնապահության զարգացման տեսանկյունից՝ անհրաժեշտ ընդարձակ ալպյան գոտիների նկատելի սակավության պատճառով: Ուստի պատահական չէ, որ հնագույն ժամանակներից ի վեր Վրաստանի տարբեր շրջաններից նկատվում էին վրացազգի անասնապահների տեղաշարժեր Ջավախքի բարձրավանդակի ուղղությամբ՝ ամառային արոտավայրերից օգտվելու համար __55 Ու­շագ­րավ է, որ մինչև իսկ ԺԹ դա­րում ա­մա­ռա­յին ա­միս­նե­րին Ջա­վախ­քում հան­գր­վան էին գտ­նում Վրաս­տա­նի հե­ռա­վոր շր­ջան­նե­րից ժա­մա­նած թու­շե­րը (Սալ­լիւ­մեան, Տն­տե­սա­կան հար­ցեր, «Մուրճ», 1901, N 7, էջ 178): Ի դեպ, պա­տա­հա­կան չէ, որ ա­կադ. Ի. Ջա­վա­խիշ­վի­լին Վրաս­տա­նի խոր­հր­դա­յին կա­­ռա­վա­րու­թյա­նը 1926թ. կար­դա­ցած զե­կույ­ցում պն­դել է, թե «այս ծրագ­րի (Ջա­վախ­քի միա­ցու­մը Հա­յաս­տա­նին) ի­րա­գործ­ման դեպ­քում ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող Վրաս­տա­նի աշ­խա­տա­վոր ժո­ղովր­դի բե­րա­նից կկտր­վի գո­յատևե­լու հա­մար անհ­րա­ժեշտ վեր­ջին կտո­րը, և ոչ­խա­րա­պա­հու­թյու­նը Վրաս­տա­նում իս­պառ կվե­րա­նա» (Տե՛ս ივ. ჯავახიშვილის მოხსენება საქართ­ვე­ლოს მთავრობას 1926 წ. Վրաս­տա­նի ազգային դիվան, ֆ. 476, գ. 6, թթ. 82-111, տե՛ս նաև ბერძენიშვილი დ., ახალ­ქა­ლა­ქი jა­ვა­ხე­თისაჲ, “არტანუჯი”, 1998, N 7, էջ 30, ծանոթ. 61). : Երևույթ, որը նկատել են նաև վրաց հետազոտողները __66 ბერძენიშვილი დ., ნარკვევები საქართველოს ისტორიული გეოგრაფიიდან, ზემო ქართლი   თორი, ჯავახეთი, თბილისი, 1985, էջ 126: : Ամենայն հավանականությամբ, վրացիների մի մասը ժամանակի ընթացքում Ջավախքում մշտական բնակություն էր հաստատել այդ ճանապարհով: Դրա ապացույցն է նույնանուն տեղանունների առկայությունը ինչպես Քարթլիի զանազան շրջաններում (առանձին դեպքերում նաև՝ Իմերեթում և Կախեթում), այնպես էլ Ջավախքում: Օրինակ, Հոկամ՝ Կասպիի շրջանում (համանուն գյուղ՝ Ախալքալաքի շրջանում), Մեղվրեկիս՝ Գորիի շրջանում (համանուն գյուղատեղի՝ Ախալքալաքի շրջանում), Խզաբավրա՝ Կախեթի Լագոդեխի շրջանում (համանուն գյուղ՝ Ասպինձայի շրջանում), Մոլիթ՝ Իմերեթի Խարագաուլի շրջանում (համանուն գյուղ՝ Բորժոմի շրջանի Ջավախքի մաս կազմող հատվածում), Արագվիսպիրի գյուղ և Արագվի գետ՝ Դուշեթի շրջանում (համանուն գյուղ՝ Ախալքալաքի շրջանում), Գոմ՝ Խաշուրի և Կասպիի շրջաններում (համանուն գյուղ՝ Ախալքալաքի շրջանում), Վերին և Ներքին Ռեխա՝ Գորիի շրջանում (համանուն գյուղ՝ Ծաղկայի ջավախամերձ հատվածում) և այլն:

387 թ-ից հետո, երբ Գուգարքի բդեշխության մեծագույն մասը, որպես կիսանկախ վարչատարածքային միավոր, Սասանյան Պարսկաստանի կողմից հայոց թագավորությունից առանձնացվել և կցվել էր Վիրքին, Ջավախքը, զգալի ընդհատումներով, ընդհուպ մինչև Օսմանյան Թուրքիայի տիրապետության հաստատումը, գտնվում էր Վրաստանի տևական քաղաքական գերիշխանության ներքո: Նշված ժամանակահատվածում վրացիների թվաքանակը Ջավախքում քաղաքական նպաստավոր պայմանների բերումով անընդմեջ աճել էր, հատկապես՝ ի հաշիվ հունադավանություն ընդունած և ապա՝ նկատելի մասով վրացացած հայ-քաղկեդոնական բնակչության:

Վրաց ազգաբնակչության թիվը տարածաշրջանում մասնավորապես աճել էր ԺԲ դարավերջից ԺԳ դարասկիզբ ընկած ժամանակահատվածում` Դեմետրե Բ (1271-1289 թթ.) և Դավիթ Զ (1293-1311 թթ.) թագավորների օրոք, երբ Վրաստանը դարձել էր իրար անընդհատ հաջորդած մոնղոլ-թաթարական ավերիչ արշավանքների զոհը. «…այստեղ հինգ տարի էր ավերումը…: Սովն այնքան ծանրացավ, որ պիղծ լեշն առանց խորշանքի ուտում էին: Հրապարակներն ու փողոցները, ճանապարհները, դաշտերն ու քաղաքները, գյուղերը լեցուն էին մահացածներով: Մանուկները մահացած մայրերի ստինքներն էին ծծում: Քարթլիի բնակչության մեծ մասը գնում էր Սամցխե՝ Բեքայի երկիր, ուր ծախու հաց էր ճարվում» __77. Վրաց ժամանակագրություն (1207-1318), թարգմանությունը հին վրացերենից, առաջաբանը և ծանոթագրությունները Պ. Մուրադյանի, Երևան, 1971, էջ 174-175: :

Ջավախքում վրացիների ներհոսքի հերթական փուլը, հակառակ տարածքում թուրքական տիրապետության հաստատման հանգամանքի, տեղի էր ունեցել ԺԸ դարի առաջին կեսին: Ախալցխայի փաշաների շարունակական արշավանքների հետևանքով Վրաստանի տարբեր շրջաններից գերեվարված և փաշայության սահմաններում, այդ թվում նաև Ջավախքում վերաբնակեցված վրացիները, Վախուշտի Բագրատիոնիի վկայությամբ, անմիջապես մահմեդականանում էին. «Քրիստոսի 1705 թ. և վրաց 393 թ. եկավ Ասլան փաշան և նստեց Ախալցխայում… կառուցվում էին գյուղերն ու ավանները, քանի որ այս ժամանակ այդ հողերի վրա խաղաղություն էր տիրում: Եվ Քարթլիից և Սոմխիթից քշվածները այստեղ էին բնակություն հաստատում, իսկ ավելին՝ Ջավախեթիում՝ հիմնականում գերեվարված իմերները և խիստ բազմանում էին և ընդունում մահմեդականություն, քանի որ հարկ վճարելուց բացի գյուղացիներն այլ կորուստ չէին կրում» __88. ქართლის ცხოვრება, IV, ს. ყაუხჩიშვილის რედაქციით, თბილისი, 1973,էջ 736: Вахушти Багратиони, История Царство Грузинского, перевел, снабдил предисловием, словарями и указателем Накашидзе Н., Тбилиси, 1976, с. 216: :

Քաղաքական ապակայունության հերթական շրջան թևակոխած Քարթլիից արտագաղթի նոր հոսանք էր սկիզբ առել 1724 թ-ից ի վեր, երբ երկիրը վերածվել էր թուրքական ու հյուսիսկովկասյան ցեղերի ասպատակությունների թատերաբեմի. «Այս Իսակ փաշան Եսեյի մահից հետո սուլթանի կողմից կարգվել է ողջ Վրաստանի կառավարիչ և տեր, այսինքն՝ Սամցխե-Սաաթաբագոյի, ողջ Իմերեթի, Քարթլիի, Լոռե-Ղազախ-Շամշադիլոյի և Կախեթի: Իսկ քանի որ Քարթլին մեծ աղետի մեջ էր, Ջավախեթին և Սամցխեն բնակեցվեց և կառուցապատվեց այնտեղից եկածներով» __99. ქართლის ცხოვრება, IV, ს. ყაუხჩიშვილის, ყაუხჩიშვილის რედაქციით, თბილისი, 1973, էջ 738: Вахушти Багратиони, История Царство Грузинского, перевел, снабдил предисловием, словарями и указателем Накашидзе Н., Тбилиси, 1976, с. 217: : Երբեմն աննշան չափով տեղի էր ունենում նաև հետադարձ հոսք, այսպես, 1801թ. Քարթլի էր փոխադրվել ավելի վաղ եղած, լեզգիների արշավանքի հետևանքով Ջավախքում ապաստանած վրացիների մի փոքր խումբ (17 տուն) __1010. АКАК, т. 1, էջ 501. Տե՛ս նաև՝ ლომსაძე შ., სამცხე-jავახეთი (ხვიიი საუკუნის შუაწ¬ლიბიდან ხიხ შუაწლებამდე), თბილისი, 1975, էջ 361: :

Այն պնդումները, որոնց համաձայն ջավախաբնակ վրացիները ռուսական իշխանությունների կողմից անհուսալի տարր դիտվելու պատճառով 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում արտաքսվել էին երկրամասից, ըստ էության, սոսկ այժմյան քաղաքական անհրաժեշտությունից բխած մտացածին հորինվածք է, որը չի հաստատվում պատմագիտությանը հայտնի ոչ մի վավերագրով __1111. Պատմաբան Սվիմոն Մասխարաշվիլու պնդմամբ. «1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսները Ջավախքից վրացիներին որպես անհուսալի տարր քշեցին և նրանց փոխարեն երկրամասը բնակեցրին իրենց համար հավատարիմ և հուսալի կարսեցի հայերով» (“თავისუფალი გაზეთი”, 26.07-02.08.2005, N 40): :

1944 թ., Ստալինի կարգադրությամբ, երկրամասից մահմեդականների աքսորից հետո տեղի է ունեցել մեղմ կլիմա և բարեբեր հող ունեցող թափուր բնակավայրերում վրացիների ծրագրված բնակեցում: Նշված գյուղեր փոխադրվեցին նաև Ջավախքի բարձրավանդակում գտնվող սակավաթիվ վրացաբնակ գյուղերի մի քանի տասնյակ ընտանիքներ, մինչդեռ տեղի հայերը զրկված մնացին նույն արտոնությունից: Այսպիսով, 1950-1970-ական թվականների ընթացքում Ջավախքի բարձրավանդակում վրացիների թիվն արձանագրեց նվազման միտում:

1980-ականների վերջերին երկրամասի ազգային պատկերն արհեստականորեն այլափոխելու հույսով Վրաստանի իշխանությունները ձեռնարկել էին մի շարք գյուղերում (Ազմանա, Ափնիա, Գոգաշեն, Կոթելիա, Հոկամ, Սամեբա և այլն) վրացալեզու մահմեդական աջարների բնակեցում: Թեպետև բնական աղետի հետևանքով մերձարևադարձային կլիմայով հայտնի Աջարիայից Ջավախք տեղահանված աջար նորաբնակներն օգտվում էին միայն իրենց ընձեռած պետական բազմատեսակ արտոնություններից, այնուամենայնիվ, նրանց հիմնական մասը չկարողացավ դիմագրավել Ջավախքի խստաշունչ առաջին իսկ ձմռանը և, լքելով պետությունից նվեր ստացած երկհարկանի, ընդարձակ առանձնատները, վերադարձան «աղետի ենթարկված» բնակության նախկին վայրեր:

Ջավախքի վրացացման պետական ծրագրին մեծապես աջակցում են նաև վրաց եկեղեցու սպասավորները, հատկապես ի դեմս կրոնապես մոլեռանդ և ազգայնամոլ վանականության: Միայն 1990-ական թվականներին Ջավախքի տարածքում կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի գլխավորությամբ և ջանքերով վրաց եկեղեցին հիմնել է վրաց եկեղեցական երեք կենտրոն __1212. “რეზონანსი”, 18. 01. 2003, No 13: :

1991 թ. բացառապես հայաբնակ Փոկա գյուղում հիմնվեց վրաց կուսանաց վանք: 2002 թ. հոկտեմբերի 17-ին Նիկոլոզ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ Ջավախքում կազմավորվել է Ախալքալաքի և Կումուրդոյի թեմը __1313 “კარიბჭე”, 12-25.08.2005, No 14: , իսկ 2005 թ. վրացական աղոթատուն հիմնվեց նաև Ախալքալաքում: