Քառակող կոթողներ

Վաղ միջնադարյան քառակող կոթողները նույնպես բնորոշ են վաղ միջնադարյան հայ քրիստոնեական պաշտամունքային մշակույթին և լայնորեն տարածված են պատմական Հայաստանի սահմաններում: Ներկայիս Վրաստանում այդպիսիք հանդիպում են միմիայն նրա կազմում ընդգրկված Մեծ Հայքի Գուգարք նահանգի գավառներում, այդ թվում՝ Ջավախքում: Բազմաթիվ հնավայրերում, մեծ մասամբ տեղահան և բեկորված, պահպանվել են Դ-Է դարերում կերտված տասնյակ քառակող կոթողներ: Առավել մեծ թիվ են կազմում դարերի ընթացքում ոչնչացված երբեմնի կոթողների պահպանված պատվանդանները: Ինչպես կոթողները, այնպես էլ դրանց պատվանդանները կրում են հարդարանքի բնորոշ այնպիսի տարրեր (ականթի տերևներ, որթագալար խաղողի ողկույզներ, պատկերաքանդակներ և խաչաքանդակներ), որոնք հատուկ են այլուր պահպանված համանման հուշարձաններին:

Հատկանշական է, որ Ջավախքի հնավայրերում պահպանվել են նաև Թ-ԺԱ դդ. թվագրվող քառակող և բոլորաձև կոթողներ, որոնք բնութագրական են ողջ Գուգարքի __44. Գուգարքի Ջավախք գավառում` Կումուրդո, Սաղամո, Խանդո, Թոք. Թռեղքում` Մամուլա, Քվիշափորում` Կազրեթ, Կանգառքում` Ուկանգորի: հայ քաղկեդոնական, այնպես էլ հարակից վրացական միջավայրին __55. Քարթլիում` Խանդիսի, Դավաթի. Կախեթում` Սացխենիսի, Նաթլիսմցեմելի և այլն: : Հարկ է նշել նաև, որ ի տարբերություն Ջավախքում և Գուգարքի մյուս գավառներում պահպանված քառակող կոթողների, որոնցում առկա են կոթողային մշակույթի պատմական զարգացման զույգ ժամանակաշրջանների (Դ-Է դդ. և Թ-ԺԱ դդ.) նմուշները, Վրաստանի Քարթլի և Կախեթ պատմական մարզերում հանդիպող սակավաթիվ կոթողները վերաբերում են միայն վերոնշյալ երկրորդ ժամանակաշջանի: