ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Բոլորանցի կամուրջ
Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի` 1988 թ.-ից հայաթափ Բանանց գյուղի հարավարևելյան եզրին` Արթինաջուր գետի աջ վտակ Բոլորանցի վրա: Կառուցվել է ԺԷ դարում: Եղել է միաթռիչք, թաղակապ շինություն: Պահպանվել են միայն կամրջախելերը՝ շարված անմշակ քարով, կրաշաղախով: Անկյունաքարերը եղել են սրբատաշ: Ակնհայտ է, որ կամրջի անցուղին ուշ միջնադարում լայնացվել է: Թռիչքի երկարությունը 9,20 մ է: Ի սկզբանե ունեցել է 2,50 մ, լայնացվելուց հետո՝ 4,50 մ լայնություն: Աշխարհագրական կոորդինատներն են` N 40՛33՛08.77՛՛, E 46՛09՛12.68՛՛: