ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Գարի (Գարինի, Գարեգինի) կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության` Ադրբեջանին բռնակցված Շահումյանի շրջանի` 1991 թ.-ից հայաթափ Գետաշեն գյուղի միջով հոսող Կուրակ գետի վրա (Տերի կամ Տերունց կամրջից ավելի ցած): Գարի կամուրջը կառուցել է Դուլունց Գարեգինի հայրը՝ Զորին, 1880-ական թվականների սկզբներին: Եղել է քարաշեն, միաթռիչք, թաղակապ կամուրջ: