ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Թադեոսի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քարաշեն (Դաշուշեն) գյուղից 0,8 կմ հարավ-արևմուտք` Կարկառ գետի վրա: Տեղացիների վկայության համաձայն` կառուցել է գյուղի տանուտեր Թադևոս Առաքելյանը ԺԹ դարի 40-ական թվականներին: Երկթռիչք է: Բացառությամբ կամարի անկյունաքարերի, որոնք իրականացված են սրբատաշ կրաքարով, կամրջի մնացած հատվածները շարված են անմշակ քարով, կրաշաղախով: Կամրջի մեծ թռիչքը 6,44 մ է, փոքրը` 3,03 մ, անցուղու լայնությունը՝ 3,53 մ, բարձրությունը՝ 6,30 մ: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛47՛44.09՛՛, E 46՛46՛28.77՛՛: