ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Ջասատի (Դավթի) կամուրջ
Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի Զակամ գավառում` ներկայիս Թոուզի շրջանի Աղբաշլար գյուղի մոտ: Կառուցվել է 1607 թ.: Քանդվելու ստույգ ժամանակն անհայտ է, սակայն դա տեղի է ունեցել նախքան 1890 թ., երբ ականատես Սարգիս Քամալյանը նկատել է միայն աջափնյա կամրջախելը և մոտակա ժայռին խաչաքանդակի ներքո կամրջի շինարարական արձանագրությունը. «…նշմարեցի բնութիւնից տաշած քարագրդոն, որի հարավային երեսին մեծ խաչաձև է նկարած ու մոտը գրած ,,Ս(ուր)բ խաչս բարեխոս է բարեմիտ Դաւթին, որ շինեաց Ջասատի կամու(ր)ճն յիշատակ հոգոյ իւրոյ. թվ(ին) ՌԾԶ (1607),,: Այդ գրութիւնը կարդալուց յետ դիտեցի, երևաց հին կամրջի խելի մնացորդը աջ ափին» __11. ԳԱԹ, Ս. Քամալյանի ֆ., տետր № 1, VI-11, թ. 34::