ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Վերին Քարհատի կամուրջ
Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի` 1988 թ.-ից հայաթափ Քարհատի (Դաշկեսանի) շրջանի Վերին Քարհատ գյուղի արևմտյան եզրին` Արթինաջուր գետի վրա: Ծովի մակերևույթից բարձր է 1485 մ: Ժամանակը` ԺԶ-ԺԷ դարեր: Թռիչքի երկարությունը 6,92 մ է, բարձրությունը ջրի մակարդակից` 5,10 մ: Աշխարհագրական կոորդինատներն են` N 40՛29՛59.81՛՛, E 46՛04՛53.01՛՛: