Ալաստան

Տեղադրություն. գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 16 կմ հյուսիս-արևմուտք, ծ. մ. 1700-1720 մ բարձրությամբ հարավարևելահայաց լեռան ստորոտի մեղմաթեք փեշին, ջրառատ վայրում:

Պատմություն. 1595 թ. Ներքին Ալաստան անվամբ հայտնի գյուղն ունեցել է 7 տուն բնակիչ, և հարկվել 10.999 ակչե __11. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 203: : Ամայացել և ավերվել է ԺԸ դարում:

Բնակչություն. ներկայիս բնակիչների նախնիները 1929-1830 թթ. փոխադրվել են Կարնո Արծաթի __22. Արծաթին (այժմ՝ Ye’ilyayla) հայաբնակ գյուղ էր` Կարին (Էրզրում) քաղաքից 15 կմ հյուսիս: և Թվանջ __33. Թվանջը (այժմ՝ Güzelova) հայաբնակ գյուղ էր` Կարին (Էրզրում) քաղաքից 13 կմ հյուսիս: գյուղերից: Ալաստանաբնակ ազավրեթցի Դարբինյանները ծագում են Ղարակեպակ գյուղից:

Վիճակագրություն. տարբեր տարիներին Ալաս­տա­նի բնակչության թվաքանակն արտացոլող մեզ հա­սու վի­ճա­կագ­րական տվյալ­նե­րը սա­կա­վա­թիվ են: Դրանց հա­մադ­րու­մը ներ­կա­յաց­նում է հետևյալ պատ­­կե­րը.

տարեթիվ         տուն       արական      իգական      միասին

1870 __44 Сборник материалов для описанияТифлисской губер­нии, т. 1, вы­п. 1, Тифлис, 1870, с. 28:                95               470                 473                   943

1883 __55 “Кав­казский кал­ен­дарь на1885 г.”, Тифлис, 1884, отдел III, էջ 204:                                                           1306

1885 __66 «Ար­ձա­գանք», 1885, No 26, էջ 368:                                                           1226

1886 __77 “Кав­казский кал­ен­дарь на1894 г.”, էջ154:                                                           1334

1908 __88 ՀԱԴ, ֆ. 316, ց. 1, գ. 102, թ. 36:               260                                     1771

1912 __9Յա­կո­բեան Պ., Հրա­ւէր ող­ջմ­տու­թեան, Էջ­միա­ծին, 1993, էջ 95:                                                           2264

1914 __1010 “Кав­казский кал­ен­дарь на1915 г.”, էջ86:                                                         2355

1915 __1111 «Օ­րա­ցոյց և պատ­կեր տօ­նից», Թիֆ­լիս, 1915, էջ 81:                                                         2174

1916 __1212 «Օ­րա­ցոյց և պատ­կեր տօ­նից», Թիֆ­լիս, 1916, էջ 81:                                                         2192

1968 __1313 ՀՍՀ, հ.1, էջ 139:                                                         2125

1987 __1414 Ըստ գյուղխորհրդի մատյանների։           360                                       1380

Երկրորդ աշխարհամարտին մասնակցած 296 ալաստանցիներից 137-ը զոհվել է __1515. Դավթյան Ա., Ջավախք, էջ 101: :

Տնտեսություն. հայտնի է, որ 1870 թ. գյուղում գործել է 7 ջրաղաց __1616. Сборник материалов для описания Тифлисской губернии, т. 1, вып. 1, Тифлис, 1870, с. 28. :

Դպրոց. 1870 թ. մի տեղեկագրի համաձայն` Ալաստանում գործել է 2 դպրոց՝ պետական և ծխական __1717. Сборник материалов для описания Тифлисской губернии, т. 1, вып. 1, Тифлис, 1870, с. 28. : Ծխական դպրոցը տեղակայված է եղել հին եկեղեցում, որը տեղացիներին առ այսօր հայտնի է որպես վարժատուն:

Եկեղեցի. թվագրվում է Ժ-ԺԱ դարերով: Ամենայն հավանականությամբ, ի սկզբանե բյուզանդածես եկեղեցի է եղել, բայց 1830-ականներին հայաթափ գյուղատեղիում հաստատված հայ-կաթոլիկներն այն նորոգել և օծել են որպես հայ-կաթոլիկ եկեղեցի, որը շուրջ քառորդ դար գործել է իբրև ծխական: 1856 թ. __1818. «Օրացոյց եւ պատկեր տօնից», Թիֆլիս, 1916, էջ 81: , երբ դրանից քիչ արևմուտք հիմնվում է նոր և ավելի ընդարձակ եկեղեցի, հնի փայտե ծածկը մասամբ քանդում են. «…զեկեղեցին Ալաստանու քայքայեալ են հայ կաթոլիկք և զնիւթեղէնսն ի գործ եդեալ ի վերայ շինութեան նոր եկեղեցւոյ իւրեանց…» __1919. ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 3436, թ. 8։ :

Եկեղեցին այժմ էլ կանգուն է, միայն քայքայված է տանիքը: Որմերը հարուստ են վաղ միջնադարին բնորոշ հավասարաթև խաչաքանդակներով: Կառուցված է սրբատաշ քարով: Արտաքին չափերն են՝ 11,5 x 6,56 մ:

1. Եկեղեցու արևելյան ճակատին, լուսամուտի երկու կողմերում պահպանվել է վրաց մեսրոպատառ դժվարընթեռնելի երկու արձանագրություն.

ესე მე ნო|შელმან | დავდე | ქვაჲ

Թարգմ. Այս ես Նոշելս դրեցի քարը:

Հրատ. Brosset M., Mélanges asiatiques. II, էջ 342։ Ростомов И., նշվ. աշխ., էջ 31։ ცისკარიშვილივ. նշվ. աշխ., էջ 123: ბერძენიშვილი ნ., նշվ. աշխ., էջ 158: სილოგავა ვ., მრა­ვალ­თა­ვი, ვიი, էջ 171: “ჯავახეთი. ისტორიულ-ხუროთ­მოძღვრული გზამკვლევი”, էջ 71:

Ծանոթ. Ն. Բերձենիշվիլին գտնում է, որ վիմագիրը կերտվել է ԺԳ դ-ից վաղ ընկած շրջանում: Վ. Սիլոգավան այն թվագրում է Ժ-ԺԱ դարերով:

ესე მე დ(ა)ჩ(ი)მ დ(ავ)ს(უ)ი | საოლისძემან.

Թարգմ. Այս ես Դաչիմ Սաուլի որդիս տեղադրեցի:

Հրատ. Brosset M., Mélanges asiatiques. II, էջ 343: Ростомов И., նշվ. աշխ., էջ 31։ ცისკარიშვილი ვ., նշվ. աշխ., էջ 123։ ბერ­ძე­ნიშვილი ნ., նշվ. աշխ., էջ 158: სილოგავა ვ., მრა­ვალ­თა­ვი, ვიი, էջ 171:

Ծանոթ. Ն. Բերձենիշվիլին գտնում է, որ վիմագիրը կերտվել է ԺԳ դ-ից վաղ ընկած շրջանում: Վ. Սիլոգավան այն թվագրում է Ժ-ԺԱ դարերով:

Սբ. Աստվածամոր եկեղեցի. հայ-կաթոլիկ Սբ. Աստվածամոր եկեղեցին փոքր-ինչ արևմուտք է գյուղամիջի հին եկեղեցուց: Հիմնվել է 1856 թ. «…ժողովրդապետական քարաշէն եկեղեցի յանուն Վերափոխման ամենասուրբ Կուսին Մարիամու, 1856 ամին, ծախիւք ծխականաց» __2020. «Օրացոյց և պատկեր տօնից», Թիֆլիս, 1916, էջ 81: , որը վերակառուցվել է 1863 __2121. «Արձագանք», 1885, No 26, էջ 368։ Տե՛ս նաև` ՀԱԴ, ֆ. 316, ց. 1, գ. 102, թ. 36: և 1903 թվականներին:

Եկեղեցին ներկայումս գործում է:

Արձանագրություն. Սբ. Աստվածամոր եկեղեցու հր մուտքի կամարին.

ՌՅԾԲ 1903 | ՎԵ­ՐԱ­ՓՈ­ԽՈՒՄՆ Ս(ՈՒՐԲ) ԱՍՏ­ՎԱ­ԾԱԾ­ՆԻ | ՅԻ­ՇԱ­ՏԱԿ ՊԵՏ­ՐՈՍ ԴՈՒ­ԴՈՒԿ­ՃԵԱ­ՆԻ | Ա­ԼԱՍ­ՏԱՆ ԳԻՒ­ՂԻ Ե­ԿԵ­ՂԵՑ­ՒՈՅՆ:

Հրատ. առաջին անգամ:

Սբ. Աստվածամոր եկեղեցի. ներ­սում պահ­վող մա­սունք­նե­րից է ոս­կե­թել, ա­սեղ­նա­գործ սփ­ռո­ցը, ո­րի կենտ­րո­նում 9 տո­ղով ար­ձա­նագր­ված է.

ՅԻ­ՇԱ­ՏԱԿ Է ԷՐԶ­ՐՈՒ|ՄԻ ԱՐ­ԾԱ­ԹԻ ԳԻՒՂՆ | Ս(ՈՒՐ)Բ Ա(ՍՏՈՒԱ)ԾԱԾ­ՆԱՅ ԵԿ(Ե)Ղ(Ե)Ց­Ւ(Ո)ՅՆ, | ՕԳ­ՆՈՒ­ԹԻ(ՒՆ) Ի ԺՈ­ՂՈՎՐ­ԴԵ|ՆԷ. ԱՇ­­ԽԱ­ՏՈՒԹ(ԵԱՄ)Բ ՄԱ|ՆԱ­ՍԷԻ ՅԱ­ԿՈ­ԲԵԱՆ ԵՒ | ՅՕ­ՀԱ­ՆԻ Յ(Ո)ՎՍ(Է)ՓԵ(Ա)Ն | ՌՄԼԹ (1790) ԹՒԻՆ:

Հրատ. առաջին անգամ:

Քահանա. 1915 թ. գյուղի ծխատեր քահանան էր տեր Սիմեոն Խաչատուրյանը __2222. «Օրացոյց և պատկեր տօնից», Թիֆլիս, 1915, էջ 81: :

Գերեզմանոց. տարածվում է եկեղեցու բակում: Այդտեղ ամփոփված են գյուղի ծխատեր քահանաները.

1. Տապանաքար`

ՅԱՅՍ Է | ՏԱ­ՊԱՆ | ԴԱՄ­ԲԱ­ՐԱ­ՆԻ Ա­ՒԱԳ Ե­ՐԷ|Ց Տ(Է)Ր ՍԻ­ՄՈՎ­ՆԻ ԵՒ ԳԵ|ՐԻ­ՄԱՍՏ ՎԱՐ­ԴԱ­ՊԵ­ՏԻ. ՈՐ Է ՈՐ|ԴԻ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄԻ ԶՈՐ | Ե­ԴԱՒ ՅԱՅՍՄ ՇԻՐ­ՄԻ | ՈՐ Է Ի ԴՈՒՌՆ Ա(Ս­ՏՈՒԱ)­ԾԱԾ­­ՆԻ | ՓՈ­ԽՈՒՄՆ Ե­ՂԵՒ Օ­ԳՈՍ|ՏՈ­ՍԻ. ՀԱ­ԶԱՐ ՈՒԹ ՀԱ|ՐԻՒՐ Ե­ՐԵ­ՍՈՒՆ ԵՕ­ԹԻ:

Հրատ. ա­ռա­ջին ան­գամ:

2. Տապանաքար`

ՅԱՅՍՄ ՇԻՐ­ՄԻ | ՀԱՆ­ԳԵԱՒ ՊԵՏ|ՐՈՍ ՄԱ­ԿԱ­ՐԵ(Ա)Ն. | ՈՐ Է … | ՊԱՇ­ՏՕՆ Ա­ԹՈՌԱ­Կ(Ա)­ԼԻՆ | ԾԱ­ՌԱ(Յ)ԵՑ ԱՆ­ՎԱԽ Ս(ՈՒՐ)Բ Ե­ԿԵ­ՂԵ­ՑՈՅՍ:

Հրատ. ա­ռա­ջին ան­գամ:

3. Տապանաքար`

ԱՅՍ Է | ԳԵ­ՐԵԶ­ՄԱՆ | Ք(Ա)Հ(Ա)ՆԱ(Յ)Ի ԴԱ­ՒԱ|ՆՈՒ­ԹԻ(Ւ)Ն ՀԱՅ-ԿԱ|ԹՈ­ԼԻ­ԿԻ ԵՒ ԳԵ­ՐԻ|­ՄԱՍՏ Տ(Է)Ր ՅԱ­ԿՈ­ԲԻ. | ՈՐ Է ՈՐ­ԴԻ ՍԱ­ՂԱ­ԹԷ­ԼԻ. ԶՈՐ ԵՒ ԵԴ|ԱՒ ՅԱՅՍՄ ՇԻՐ­ՄԻ | 1853. 12/24:

Հրատ. ա­ռա­ջին ան­գամ:

Ուխտատեղի. Ալաստանից 700 մ արևմուտք` Ջուբարեթի անտառներ տանող ճանապարհի եզրին, բարձունքի վրա գտնվում է գյուղի ամենահայտնի ուխտատեղիներից մեկը:

Վերին Ալաստան կամ Խարաբա գյուղատեղի. գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք` ձորակի հարավ-արևմտահայաց լանջին, պահպանվում են միջնադարյան գյուղատեղիի, եկեղեցու և գերեզմանոցի ավերակները: Հնավայրի պատմական անունը մոռացության է մատնված: Թերևս այն համապատասխանում է 1595 թ. կազմված հարկացուցակում հիշատակված Վերին Ալաստան գյուղին, որն այդ թվականին ունեցել է 15 տուն և հարկվել 8.000 ակչե __2323. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 196-197: : Այժմ հնավայրը տեղացիներին հայտնի է «Խարաբա» անվամբ:

Եկեղեցի. կոփածո քարերով կառուցված միանավ շինություն է (արտաքին չափերն են՝ 8,34×5,31 մ): Համեմատաբար լավ է պահպանվել արևմտյան ճակատը: Ըստ հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունների քննության` եկեղեցին կարելի է թվագրել ԺԶ-ԺԷ դդ.:

Խաչքար. ե­կե­ղե­ցուց 7-8 մ արևմուտք ըն­կած է 1643 թ. հի­շա­տա­կագ­րու­թյամբ գե­ղա­քան­դակ խաչ­քար (90 x 90 x 19 սմ).

ՅԻ­ՇԱ­ՏԱԿ Է ԽԱՉՍ ՊԱ­ՐՈՒ­ՆԻ­ԿԻՆ … | ԹՎ(ԻՆ) ՋՃՂԲ (1643):

Հրատ. Կա­րա­պե­տյան Ս., Ջա­վախ­քի խաչ­քա­րե­րը, էջ 12:

Դևաթ գյուղատեղի. ավերակները պահպանվում են Ալաստանից 2 կմ հարավ-արևելք: Երբեմնի գյուղը 1595 թ. ունեցել է 4 տուն բնակիչ և հարկվել 10.000 __2424. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 205: , իսկ 1717-1718 թթ. տանուտեր Հասանի և 1721-1722 թթ. տանուտեր Յուսուփի որդի Աբդուլլահի օրոք՝ 5.000-ական ակչե __2525. “ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 152, 170: :

Օլդան (Օրդան, Ալդան) գյուղատեղի. տարածվում է գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք` Ջուբարեթ վտակի աջ կողմում: 1595 թ. Օլդանը հիշվում է որպես ռայաներից ազատ և 7.000 ակչե հարկվող գյուղ __2626. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 207: Ի դեպ, Օսմանյան պետության մեջ ԺԶ դարից ռայա կոչվել է ոչ մահմեդական (քրիստոնյա և ոչ քրիստոնյա) հպատակ ազգաբնակչությունը, որը վճարում էր լրացուցիչ հարկ (գլխահարկ), չուներ քաղաքացիական լայն իրավունքներ, տարազով տարբերվում էր մահմեդականներից, ենթակա էր ամեն տեսակ կամայականության (տե՛ս ՀՍՀ, հ. 9, Երևան, 1983, էջ 594): : Ավելի ուշ` 1706-1707 թթ. Մուստաֆա տանուտիրոջ օրոք, գյուղը 11.000 ակչե պետական տուրք է վճարել __2727. “ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 126: :

ԺԹ-Ի դդ. վերջի ցարական քարտեզներում գյուղատեղին նշված է Ալդան անունով:

«Քրթենց խարաբա» գյուղատեղի. Ալաստանից մոտ 6 կմ հեռու` Ջուբարեթ տանող ճանապարհին է գտնվում միջնադարյան այս գյուղատեղին՝ ավերակ եկեղեցու և գերեզմանատան մնացորդներով հանդերձ:

Այլ գյուղատեղիներ. Ալաստանի մերձակայքում են գտնվում նաև Բուրաստան և Էրիկլի գյուղատեղիները __2828. ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 170: :